Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2014 թվականի N 254-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 949-Ն, 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1153-Ն, 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1170-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումները`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված.

1) եկամուտների գումարը նվազեցնել 5,809,060.6 հազար դրամով,

2) ծախսերի գումարը նվազեցնել 5,809,060.6 հազար դրամով:

2. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:

3. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշման 2-րդ կետի «5,926,765.4 հազար դրամ» բառերը փոխարինել «5,496,765.4 հազար դրամ» բառերով, 2-րդ կետի 1-ին ենթակետի «4,972,012.1 հազար դրամ» բառերը փոխարինել «4,542,012.1 հազար դրամ» բառերով:

4. Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 142,696.9 հազար դրամ` «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ավտոբուսների դիզելային շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու նպատակով «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» ընկերության կողմից պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքների մաքսազերծման ծախսերը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վճարելու համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
Երևանի ավագանի
26.11.2014
N 254-Ն
Որոշում