Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

040.1405.171214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները և ուղեգրող բժշկական կազմակերպություններին ու մարմիններին ուղեգրերի ձևաթղթեր հատկացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի».

i

2) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.

«11. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: Հաշվետվության ձևը, այն ներկայացնելու պարբերականությունը սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:».

3) որոշումը լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` անհրաժեշտության դեպքում` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան հրամաններում և որոշումներում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և (կամ) լրացումներ:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին անհրաժեշտության դեպքում` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան որոշումներում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և (կամ) լրացումներ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների ցանկը տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել`

ա. որոշման 1-ին կետի «գ», «դ» և «զ» ենթակետերը,

i

բ. որոշման N 1 հավելվածի 7-րդ և 9-րդ կետերը.

i

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 1-ին կետում «պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձևը:» բառերը փոխարինել «պայմանները և պահանջները» բառերով,

բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 5 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «ներկայացնեն ուղեգիր` համաձայն N 1 ձևի,» բառերը փոխարինել «ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի ուղեգիր,» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 1 ձևը:

i

8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքի անդամներին ու փրկարարական ծառայության կենսաթոշակառուներին անվճար բժշկական օգնության ցուցաբերման կարգը և պայմանները սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 116-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1405-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 4-ի

N 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՈՒՂԵԳՐՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու (ուղեգիր տրամադրելու) և ուղեգրերի (այսուհետ` ուղեգիր) ձևաթղթեր հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված` սոցիալապես անապահով ու (առանձին) հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ նախատեսված դեպքերում` սոցիալապես անապահով ու (առանձին) հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներին:

3. ՈՒղեգիրը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հիմք հանդիսացող, հաշվառման ենթակա, պաշտպանվածության աստիճան ունեցող փաստաթուղթ է: Առանց ուղեգրի կամ այլ հիմքերով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` քաղաքացուն ուղեգիր տրամադրում են`

1) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետով նախատեսված`

ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական հանձնաժողով),

բ. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի` բժշկական կազմակերպություններ ուղեգրող մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` մարզպետարանի հանձնաժողով),

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի` բժշկական կազմակերպություններ ուղեգրող մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` քաղաքապետարանի հանձնաժողով).

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները (այսուհետ` գերատեսչական մարմին).

4) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները:

5. ՈՒղեգրում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) ուղեգրի սերիան, վեցանիշ համարը, ընդ որում, որպես սերիա` սահմանվում է`

ա. բժշկական կազմակերպությունների համար` ԲԿ հապավումը,

բ. կենտրոնական հանձնաժողովի համար` ԿՀ հապավումը,

գ. մարզպետարանի հանձնաժողովի համար` ՄՀ հապավումը,

դ. քաղաքապետարանի հանձնաժողովի համար` ԵՀ հապավումը,

ե. գերատեսչական մարմինների համար` ԳՄ հապավումը,

զ. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար` ԲՍՓ հապավումը.

2) ուղեգրող բժշկական կազմակերպության կամ մարմնի անվանումը.

3) ուղեգրվող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և հաշվառման վայրերը.

4) ուղեգրման նպատակը.

5) ուղեգրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը.

6) ուղեգիրը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.

7) տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության ու սպասարկման ծավալների և տրամադրման կարգի մասին (ուղեգրի դարձերեսին):

6. ՈՒղեգրի լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: ՈՒղեգրերի ձևաթղթերը, համաձայն N 1 ձևի, տպագրվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի գծով նախատեսվող միջոցների շրջանակներում: ՈՒղեգրերի ձևաթղթերի տպագրությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՈՒՂԵԳՐՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Քաղաքացիներին ուղեգրող բժշկական կազմակերպություններին, մարզպետարանի, քաղաքապետարանի հանձնաժողովներին ուղեգրերի ձևաթղթերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (այսուհետ` նախարարություն) հետևյալ կարգով`

1) քաղաքապետարանի հանձնաժողովին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններին` Երևանի քաղաքապետարանի միջոցով.

2) մարզպետարանի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի միջոցով:

8. Գերատեսչական և այլ մարմիններին, կենտրոնական հանձնաժողովին, նախարարության ենթակայության, մասնավոր, գերատեսչական բժշկական կազմակերպություններին ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են անմիջապես նախարարության կողմից:

9. ՈՒղեգրերի ձևաթղթեր ստանալու համար հայտը կամ դիմումը բավարարելիս` նախարարությունը բժշկական կազմակերպություններին կամ հանձնաժողովներին կամ գերատեսչական կամ այլ մարմիններին կարող է տրամադրել ոչ ավելի, քան նախորդ 3 տարում տրամադրված ուղեգրերի տարեկան միջին թվի 80 տոկոսը` բացառությամբ`

1) առաջին անգամ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության, որի դեպքում ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են տվյալ բժշկական կազմակերպության կողմից սպասարկվող բնակչության ընդհանուր թվի 8 տոկոսի չափով.

2) առաջին անգամ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող հիվանդանոցային բժշկական կազմակերպության, որի դեպքում ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվում են համադրելի մահճակալային հզորություններ ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններին հատկացվող ուղեգրերի ձևաթղթերի միջին թվով:

10. Նախարարության կողմից տրամադրվող ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ նախարարության հաշվապահական հաշվառման բաժնում կազմվում և վարվում է հաշվառման գրանցամատյան: Գրանցամատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

11. ՈՒղեգրերի ձևաթղթեր ստանալու համար ներկայացվում է հայտ` համաձայն N 2 ձևի: Սույն կարգի 8-րդ կետում նշված գերատեսչական և այլ մարմինները կամ բժշկական կազմակերպությունները հայտը ներկայացնում են անմիջապես նախարարություն, իսկ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բժշկական կազմակերպությունները` համապատասխանաբար Երևանի քաղաքապետարան կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարան:

12. Եթե ներկայացված հայտը չի համապատասխանում սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ձևին, ապա համապատասխանաբար նախարարության կամ Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի կողմից հայտատուին առաջարկվում է 3-օրյա ժամկետում այն համապատասխանեցնել սահմանված ձևին:

13. Հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը համապատասխանաբար նախարարությունում կամ Երևանի քաղաքապետարանում կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանում մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի մերժման վերաբերյալ հրամանի (որոշման) մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառները:

14. Հայտը մերժվում է`

1) եթե հայտում ներկայացված տվյալներն ակնհայտորեն կեղծ են կամ խեղաթյուրված.

2) սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո հայտը սահմանված ձևին չհամապատասխանեցվելու դեպքում.

3) հայցվող ձևաթղթերի թիվը հայտավորելիս` չեն պահպանվել սույն կարգի 9-րդ կետի պահանջները:

15. Սույն կարգի 8-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունների կամ գերատեսչական և այլ մարմինների կողմից նախարարություն ներկայացված հայտերի բավարարումը կամ դրանց մերժումը որոշվում է նախարարության, իսկ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բժշկական կազմակերպությունների հայտերը` համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի իրավասու անձի որոշմամբ:

16. Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանը, ամփոփելով ներկայացված հայտերը, համաձայն N 3 ձևի, դիմում են ներկայացնում նախարարություն` ուղեգրերի ձևաթղթեր ստանալու համար:

17. Նախարարությունը 5-օրյա ժամկետում կամ բավարարում է դիմումը, եթե դիմումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, կամ մերժում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանի դիմումը, եթե`

1) դիմումը չի համապատասխանում սույն կարգի 16-րդ կետով սահմանված ձևին.

2) դիմումում հայցվող ձևաթղթերի թիվը չի համապատասխանում սույն կարգի 9-րդ կետի պահանջներին:

18. Սույն կարգով նախատեսված մարմինները կամ մարզպետարանի ու քաղաքապետարանի հանձնաժողովները կամ բժշկական կազմակերպությունները կարող են ուղեգրերի լրացուցիչ ձևաթղթեր ստանալ սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով` կցելով ուղեգրերի ձևաթղթերն սպառելու վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումներ:

19. Նախարարություն ներկայացված հայտը, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ներկայացրած դիմումների բավարարման դեպքում` հատկացվող ուղեգրերի ձևաթղթերի փաթեթը նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է հայտ ներկայացնողի կամ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող թվով ձևաթղթերի թիվն ստուգելուց հետո:

20. ՈՒղեգրերը հաշվառվում են այն տրամադրող մարմինների կամ կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատած ձևի գրանցամատյանում:

21. Սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված կենտրոնական, մարզպետարանի և քաղաքապետարանի հանձնաժողովների, գերատեսչական մարմինների կամ բժշկական կազմակերպությունների կողմից սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերի ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով համապատասխանաբար տվյալ հանձնաժողովի, մարմնի ղեկավարի կամ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա` սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերը վերադարձվում են այն մարմին, որի կողմից ուղեգրերի ձևաթղթերը տրամադրվել են:

22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ վերադարձված, սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերը Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հանձնման-ընդունման ակտով վերադարձվում են նախարարություն:

23. Հայաստանի Հանրապետության գերատեսչական և այլ մարմինների, կենտրոնական հանձնաժողովի, նախարարության ենթակայության, գերատեսչական և մասնավոր բժշկական կազմակերպությունների կողմից սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ուղեգրերը վերադարձվում են նախարարություն:

24. Հայաստանի Հանրապետության գերատեսչական և այլ մարմինները, կենտրոնական, քաղաքապետարանի ու մարզպետարանի հանձնաժողովները, նախարարության ենթակայության, գերատեսչական և մասնավոր բժշկական կազմակերպությունները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխանաբար նախարարություն են ներկայացնում նախորդ եռամսյակում քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի, խոտանված ուղեգրերի և դեռևս չօգտագործված ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ ամփոփ տեղեկանք` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի:

25. Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպությունները նախորդ եռամսյակում քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի, խոտանված ուղեգրերի և դեռևս չօգտագործված ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում են համապատասխանաբար Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Հանրապետության մարզպետարան, որտեղ տեղեկանքներն ամփոփվում և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ներկայացվում են նախարարություն:»:

 

Ձև N 1

 

ՈՒՂԵԳԻՐ ____________________________________

(սերիան և հերթական համարը)

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

(ուժի մեջ է տալու պահից` մեկ ամիս ժամկետով)

 

1. Քաղաքացի _____________________________ _______ ________ ____________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

_______________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը կամ ծննդյան

վկայականի համարը)

______________________________________________________/________________

 

Քաղաքացու բնակության և հաշվառման վայրերը _____________________________

(մարզը, համայնքը, փողոցը, տունը,

_______________________________________________________________________

                       բնակարանը, հեռախոսահամարը)

 

2. ՈՒղեգրող մարմին (հանձնաժողով) բժշկական կազմակերպություն

 

__________________________________ |__|__|__|__|

              (անվանումը)               (ծածկագիրը)

 

_________________________________/_____________________________________

         (գործունեության վայրը)                  (հեռախոսահամարը)

 

3. ՈՒղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը ___________________________

_______________________________________________________________________

 

4. ՈՒղեգրման նպատակը (նշել)`

- Ախտորոշման ճշտում հիվանդանոցային պայմաններում

- Բուժում հիվանդանոցային պայմաններում

- Հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ (նշել) ____________________

- Առողջարանային բուժում

- Փորձաքննություն (բժշկասոցիալական, դատաբժշկական, ռազմաբժշկական,

նախազորակոչային, զորակոչային)

- Օրթեզավորում/կորսետավորում

- Այլ _________________________________________________________________

 

5. Պետական պատվերի իրականացման հիմքերը`

- քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի

(նշել խումբը) ......................................................... ..

- սոցիալական նշանակություն ունեցող հիվանդություններ (նշել`............)

- սոցիալական փաթեթի շահառու (նշել հավաստագրի համարը` .................)

 

6. Բուժող բժիշկը ___________________________ |__|__|__| _______________

(անունը, ազգանունը)  (ծածկագիրը) (ստորագրությունը)

 

7. Այլ տեղեկություններ ------------------------------------------------

 

8. ՈՒղեգրող մարմնի (հանձնաժողովի, բժշկական կազմակերպության) ղեկավար

(նշել)

 

        _______________________         ______________________________

           (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 

_____ _______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(ուղեգրի դարձերես)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`

1. Սույն ուղեգիրը հիմք է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար:

2. Սույն ուղեգիրը կարող է ներկայացվել այն բոլոր բժշկական կազմակերպություններ, որոնք տվյալ տարվա համար ՀՀ առողջապահության նախարարության հետ ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի համար կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

3. Տվյալ տարվա համար ՀՀ առողջապահության նախարարության հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների ցանկը տեղադրված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` moh.am:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ է ուղեգրի հետ միասին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածի` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը.

2) անձնագիրը կամ նույնականացման քարտը, դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը:

5. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, մասնավորապես`

1) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը.

2) մասնագիտացված խորհրդատվությունները.

3) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

4) վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները.

5) բուժական միջամտությունները.

6) դեղերով ապահովումը, թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը.

7) ֆիզիոթերապևտիկ բուժումը.

8) հիվանդի խնամքի ապահովումը` միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից.

9) այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայություններ.

10) հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական և վերականգնողական (առողջարանային) բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում` նաև հիվանդների` սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը հիվանդին կամ նրա օրինական ներկայացուցչին ապահովում է տեղեկատվությամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների ու հիվանդի առողջական վիճակի մասին:

7. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման միջոցով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`

1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) ՀՀ կառավարության կողմից հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում ցուցաբերվող բժշկական օգնություն.

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնություն.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` փորձաքննություն.

5) ծննդօգնություն.

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):

8. Հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն` (060) 65 03 03, (010) 65 47 11, իսկ բողոքների դեպքում զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ»` (010) 52 88 72 հեռախոսահամարով:

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Մարմնի կամ հանձնաժողովի կամ իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ___________________________________________

___________________________________________________________________________

2. Գտնվելու վայրը կամ բնակության վայրը (միայն անհատ ձեռնարկատերերի համար) ____________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը ___________________________________

4. Հայցվող ուղեգրերի ձևաթղթերի թիվը (հատ) ____________________________

5. Լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար) ________________________

6. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի համարը, կնքման օրը, ամիսը, տարեթիվը (միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար)

 

Մարմնի ղեկավարի (հանձնաժողովի նախագահի), իրավաբանական անձի,

գործադիր մարմնի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, անունը, ազգանունը,

ստորագրությունը _______________________________________________________

_______________________________________________________________________

 

_____ _______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

ԴԻՄՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Դիմում ներկայացնող պետական կառավարման մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը __________________________________________

2. Հայցվող ուղեգրերի ձևաթղթերի ընդհանուր թիվը (հատ) __________________

3. Հայցվող ուղեգրերի թիվը` ըստ բժշկական կազմակերպությունների __________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

4. Մարզպետարանի կամ քաղաքապետարանի հանձնաժողովների համար հայցվող ուղեգրերի թիվը (հատ) ______________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Պետական կառավարման մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը __________________

_______________________________________________________________________

 

_____ _______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2014
N 1405-Ն
Որոշում