Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

010.0256.301214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «աշխատանքի պետական տեսուչը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ծառայողը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածում «աշխատանքի պետական տեսուչի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել համապատասխանաբար «աշխատողների ներկայացուցչական մարմնի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին» բառերով, իսկ «աշխատանքի պետական տեսուչը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, համապատասխանաբար «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատանքի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքը:

 

30 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-256-Ն

 

 

pin
ՀՀ 17.12.2014
N ՀՕ-256-Ն օրենք