Սեղմել Esc փակելու համար:
{06.01.2015 - 26.09.2021} ՀՀ-ՈՒՄ ՆԱԽՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.01.2015 - 26.09.2021} ՀՀ-ՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.01.2015  -ից մինչեւ   26.09.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

06/01/2015 - 26/09/2021

040.1494.261214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1494-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1494-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) տնօրենի մրցութային ընտրության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Հաստատության տնօրենի թափուր տեղի ընտրության մրցույթին (այսուհետ` մրցույթ) կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետ` հավաստագիր) ստացած անձը:

3. Մրցույթն անցկացնում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) սույն կարգի համաձայն:

4. Խորհրդի նախագահը, հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետները, հրավիրում է խորհրդի նիստ` օրակարգում ներառելով հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի կազմակերպման և անցկացման հարցը, որից հետո խորհրդի նիստի արձանագրության քաղվածքը և սույն կարգով ներկայացված ձևին համապատասխան մրցույթի հայտարարության տեքստը եռօրյա ժամկետում ներկայացնում է պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին):

5. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը համաձայն սույն կարգով ներկայացված ձևին համապատասխան հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում, «Կրթություն» շաբաթաթերթում և (կամ) տեղական մամուլում (առկայության դեպքում), հաստատության կայքում (առկայության դեպքում), ինչպես նաև կարող է հրապարակվել առցանց հարթակներում:

6. Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է`

1) հաստատության տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ.

2) այլ պատճառներով հաստատության տնօրենի թափուր տեղ առաջանալուց հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում:

7. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հաստատության տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում կարող է նշանակվել`

1) տնօրենի պարտականությունները կատարող, ով հանդիսանում է տվյալ հաստատության տնօրենի տեղակալ.

2) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ով ունի հավաստագիր:

8. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունում են խորհրդի նախագահը կամ քարտուղարը` հայտարարության հրապարակման օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` յոթերորդ աշխատանքային օրը:

9. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո` սույն կարգի 5-րդ կետի համաձայն փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետը երկարացվում է մեկ անգամ` տասնհինգ աշխատանքային օրով, որի մասին փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը խորհրդի նախագահը տեղեկացնում է լիազոր մարմնին և խորհրդի բոլոր անդամներին:

10. Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) հավաստագիրը:

12. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հավաստագիրը.

4) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիրը.

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում).

6) ինքնակենսագրությունը:

13. Տնօրենի թեկնածուն (այսուհետ` հավակնորդ) հայտարարությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահին կամ քարտուղարին է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով` հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Փաստաթղթերն առձեռն ներկայացնելու դեպքում պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, այնուհետև բնօրինակները վերադարձվում են հավակնորդին: Հավակնորդի կողմից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը` խորհրդի նախագահին: Բնօրինակները չներկայացնելու դեպքում հավակնորդին չի թույլատրվում մասնակցել մրցույթին:

14. Փաստաթղթերն ընդունողի կողմից հավակնորդի ներկայացրած պահանջվող փաստաթղթի բացակայության դեպքում, դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հավակնորդին և տրվում հնարավորություն` ներկայացնել բացակայող փաստաթուղթը մինչև մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը:

15. ՈՒսումնական հաստատության տնօրենը կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կամ պարտականություններ կատարողը, անհրաժեշտության դեպքում, տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար հավակնորդին տրամադրում է տեղեկատվություն հաստատության գործունեության մասին (դասախոսական, ուսանողական համակազմի, ուսումնադաստիարակչական, ուսուցանվող մասնագիտությունների, արտալսարանային գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին և այլ գաղտնիք չպարունակող տեղեկատվություն), հավակնորդի կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալու համար ուսումնական հաստատության ղեկավարին դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Հաստատության խորհրդի նախագահը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդների ցուցակը:

17. Խորհրդի նախագահը կամ քարտուղարը հայտարարությամբ պահանջված փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո առավելագույնը երկու օրվա ընթացքում հավակնորդի (հավակնորդների) կողմից ներկայացված հաստատության զարգացման ծրագիրը (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) տրամադրում է խորհրդի անդամներին:

18. Եթե տվյալ հաստատության կառավարման խորհրդի անդամը դիմել է մասնակցելու հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ապա մինչև մրցույթի ավարտը կասեցվում է խորհրդի տվյալ անդամի լիազորությունը:

19. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

20. Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել մրցույթին, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, որն ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

21. Մրցույթին մասնակցում է լիազոր մարմնի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով և պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) ուսումնասիրել սույն կարգի 34-րդ կետով սահմանված խորհրդի նիստի արձանագրությունը.

4) մրցույթի արդյունքներն ամփոփելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական է համարվում այն եզրակացությունը, որտեղ արձանագրվել է սույն կարգով սահմանված պահանջների խախտում կամ անհամապատասխանություն:

22. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե`

1) խորհրդի նիստն իրավազոր չէ.

2) լիազոր մարմնի ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

23. Հետաձգված մրցույթի մասին խորհրդի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնի ղեկավարին` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և հասցեն` լիազոր մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար, ինչպես նաև դրա մասին տեղեկացնում է խորհրդի բոլոր անդամներին և հավակնորդներին:

24. Հետաձգված խորհրդի նիստը կրկին չկայանալու դեպքում խորհրդի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` նշելով նիստի չկայանալու պատճառը, և սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ:

25. Հավակնորդը մրցույթին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

26. Հավակնորդը խորհրդին բանավոր ներկայացնում է իր կողմից մշակված ուսումնական հաստատության զարգացման հնգամյա ծրագիրը, որում պետք է պարտադիր ներառված լինեն`

1) հաստատության առաքելության սահմանումը.

2) առկա իրավիճակի վերլուծությունը` հաստատության ուժեղ և թույլ կողմերի բացահայտմամբ.

3) գործունեության ոլորտի (ոլորտների) և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը.

4) հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը.

5) սահմանված նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումների, գործողությունների և քայլերի հաջորդականությունն ու ժամանակացույցը.

6) զարգացման ծրագրի խնդիրները, նպատակները, թիրախները, փաստացի ցուցանիշները, ակնկալվող արդյունքները և արդյունքների գնահատման չափանիշները.

7) զարգացման ծրագրի պատասխանատուներն ու կատարողները.

8) զարգացման ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և մեխանիզմները.

9) զարգացման ծրագրի իրականացման ռիսկերը.

10) զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները.

11) զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշները:

27. Խորհուրդը հավակնորդի հետ անցկացնում է հարցազրույց կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարի հիման վրա: Խորհրդի անդամների կողմից հավակնորդին տրվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարից 5 հարց` պատահական ընտրությամբ: Հարցազրույցի փուլն սկսելուց առաջ լիազոր մարմնի ներկայացուցիչը հարցաշարը տրամադրում է կառավարման խորհրդին: Խորհրդի անդամն իր կողմից տրված հարցերի վերաբերյալ հավակնորդի պատասխանը գնահատում է բավարար կամ հիմնավորում ոչ լիարժեքությունը` հավակնորդի կողմից հարցի պատասխանը հնչեցնելուց հետո` բանավոր կերպով:

28. Մրցույթի ընթացքը ձայնագրվում և արձանագրվում է: Ձայնագրությունը պահպանվում է խորհրդի քարտուղարի մոտ` առնվազն երեք ամիս` սույն կարգի 45-րդ կետով սահմանված աշխատանքային պայմանագրի կնքումից հետո:

29. Հավակնորդների հետ հարցազրույցից հետո տնօրենն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

30. Խորհրդի նախագահը, քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է փակ քվեարկության արդյունքները:

31. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ կամ երկու հավակնորդ, բայց մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում և սույն կարգի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը երեք և ավելի է, և ոչ ոք չի ընտրվել խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, ապա նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն` երկու առավել ձայն հավաքած հավակնորդների միջև, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:

32. Խորհուրդը քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված հավակնորդի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մեջ նշվում է`

1) թափուր պաշտոնի անվանումը.

2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և վայրը.

3) հաղթող ճանաչված հավակնորդի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը.

4) հաղթող ճանաչված հավակնորդին խորհրդի կողմից տրված քվեարկության արդյունքները:

33. Արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահը, քարտուղարը և ներկա անդամները, որից հետո մեկ օրինակը տրամադրվում է լիազոր մարմնի ներկայացուցչին:

34. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին մրցույթի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, հավակնորդի մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը, ընտրված տնօրենի անձնական գործը և փաստաթղթերը:

35. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում`

1) լիազոր մարմնի ներկայացուցչի բացասական եզրակացության հիման վրա սույն կարգի 38-րդ կետով ստեղծված հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը վերահաստատելու արդյունքում.

2) հավակնորդի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ գրավոր բողոքի հիման վրա սույն կարգի 43-րդ կետով սահմանված հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա.

3) դատական կարգով:

36. Մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում սահմանված կարգով հայտարարվում է նոր մրցույթ` տասն աշխատանքային օրվա ընթացքում:

37. Գրավոր բողոքը լիազոր մարմին կարող է ներկայացվել մրցույթի անցկացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման և բողոքի ստացման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է` նշելով բողոքը վերադարձնելու պատճառը:

38. Լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից ներկայացված բացասական եզրակացությունը կամ բողոքն ուսումնասիրելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որը ձևավորվում է բացասական եզրակացությունն ու բողոքը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

39. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երեք անդամ: Հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տվյալ ուսումնական հաստատության մրցույթին մասնակցած լիազոր մարմնի ներկայացուցիչը և լիազոր մարմնի խորհրդի անդամը:

40. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են երեք անդամները: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:

41. Հանձնաժողովի նիստերը, անհրաժեշտության դեպքում, կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

42. Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը, այդ թվում` լիազոր մարմնի բացասական եզրակացությունը վերահաստատելու, ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:

43. Հանձնաժողովը կարող է մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին բացասական եզրակացություն ներկայացնել, եթե տնօրենի ընտրության գործընթացն իրականացնելիս չեն պահպանվել սույն կարգով սահմանված պահանջները: Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին` հանձնաժողովի ձևավորումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

44. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված որոշումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից գրավոր կերպով բողոքարկման արդյունքը տեղեկացվում է բողոքը ներկայացնողին, ինչպես նաև խորհրդի նախագահին:

45. Լիազոր մարմինն ընտրված տնօրենի հետ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգով սահմանված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերի բացակայության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպության դեպքում 5 տարի, բայց ոչ ավելի քան հավակնորդի 65 տարին լրանալը:

46. Մրցույթին, ինչպես նաև սույն կարգի համապատասխան ձևավորված հանձնաժողովի աշխատանքներին, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների կամ կրթության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ` հասարակական կազմակերպություններ):

47. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել լիազոր մարմնին` նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով հասարակական կազմակերպության կամ լրատվամիջոցի պետական գրանցման վկայականի պատճենը կամ գրանցման համարը, կանոնադրությունը, իսկ լուսաբանող լրագրողի համար` լրագրողական գործունեությունը հավաստող փաստաթուղթ:

48. Յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ և 1 օպերատոր (ցանկության դեպքում):

49. Լիազոր մարմինը սույն կարգում նշված դիմումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում դիտորդ գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին` տեղեկացնելով (պաշտոնական եղանակով կամ էլեկտրոնային փոստով) կազմակերպությանը: Մերժման հիմք կարող է հանդիսանալ հասարակական կազմակերպության գործունեության անհամապատասխանությունը սույն կարգում նշված պահանջին: Արտակարգ դրության պայմաններում լիազոր մարմինը կարող է սահմանափակել դիտորդների թիվը` համաձայն օրենսդրությամբ սահմանված պահանջների:

50. Գրանցված դիտորդները պարտավոր են մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ ներկայանալ մրցույթի անցկացման վայր` խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և լիազոր մարմնի կողմից տրված գրանցման մասին համապատասխան փաստաթուղթը: Սահմանված ժամկետից ուշ ներկայանալու դեպքում դիտորդի մուտքը մրցույթի անցկացման վայր արգելվում է:

51. Մրցույթին ներկա դիտորդների թվից կախված` խորհուրդը կարող է որոշում ընդունել մրցույթը տվյալ հաստատության այլ տարածքում անցկացնելու վերաբերյալ:

52. Դիտորդը, խորհրդի աշխատանքներին հետևելիս, պարտավոր է`

1) պահպանել չեզոքություն.

2) չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին.

3) մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը` մասնակիցներից որոշակի հեռավորության վրա` պահպանելով լռություն:

53. Դիտորդի կողմից սույն կարգի 52-րդ կետով սահմանված պահանջների չկատարման պարագայում խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու դիտորդին մրցույթի անցկացման վայրից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև տեղեկացնելու համապատասխան կազմակերպությանը, որի ներկայացուցիչն է հանդիսանում դիտորդը:

 

Ձև

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

________________________________________________________

                   (ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն`

_________________________________________________________________

_________________________________________________________________ -ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

 

Փաստաթղթերն ընդունվում են ____________________________________ -ում

(նշել ուսումնական հաստատության անվանումը և հասցեն)

 

202 __ թվականի _____ -ից մինչև ________ -ը ներառյալ, ամեն օր` ժամը _______ -ից մինչև ժամը _______ -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 202 __ թվականի _______ -ին` ժամը ______ -ին,

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

         (ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

 

Տեղեկությունների համար դիմել ________________________________________

_______________________________________________________________________

(նշել հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, որին պետք է ուղարկել

փաստաթղթերը):

 

(հավելվածը խմբ. 24.09.2021 թիվ 1569-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2014
N 1494-Ն
Որոշում