040.1502.261214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
i
«6) որակավորված անձի լուսանկարը:».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Վկայականը տրվում է մեկ օրինակից: Վկայականի կրկնօրինակը դիմողին տրամադրվում է դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակ տրամադրելիս` լրացվում են բոլոր տվյալները` բացառությամբ ստորագրությունների: Կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «N_____________վկայականի կրկնօրինակ» նշագրումը, և նշվում են կրկնօրինակը տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Կրկնօրինակն ստորագրվում և կնքվում է վկայականում նշված գործող պաշտոնատար անձանց կողմից:
._____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ |
| ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ N _____ |
| _________________________________________-ին |
| (անունը, հայրանունը, ազգանունը) |
| |
|.___________. առ այն, որ նա մասնակցել է ՀՀ կառավարությանն |
||Որակավորված| առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի |
||անձի | կողմից կազմակերպված քարտեզագրության, գեոդեզիայի, |
||լուսանկարը | չափագրման (հաշվառման) և հողաշինարարության |
||3 x 4 սմ | գործունեության բնագավառում մասնագիտական |
||չափսի | որակավորման ստուգմանը: ՀՀ կառավարությանն առընթեր |
|.___________. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի |
| 20__թվականի ____________ ____-ի N ____-Ա |
| հրամանի համաձայն ստացել է |
| |
| ՔԱՐՏԵԶԱԳՐՈՂԻ, ԳԵՈԴԵԶԻՍՏԻ, ՉԱՓԱԳՐՈՂԻ (ՀԱՇՎԱՌՈՂԻ), ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ |
| ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ |
| |
|Հայաստանի Հանրապետության |
|կառավարությանն առընթեր |
|անշարժ գույքի կադաստրի |
|պետական կոմիտեի |
|նախագահ __________________ ______________________________________ |
| (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
| |
| Կ.Տ. |
| __________________ 20__թ.|
| |
| |
| |
| |
| |
| |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ