040.1503.261214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1503-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1136-Ն ու 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
i
2) որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի» բառերը.
i
3) որոշման 1-ին կետում «Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների» բառերը փոխարինել «Հանրապետությունում» բառով.
4) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում`
1) բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգները տեղադրել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.mud.am).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նյութերն էլեկտրոնային կրիչներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` բնակչության իրազեկման ու հետագա կիրառման նպատակով:».
i
6) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ».
i
7) կարգի 1-ին կետում «Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասերում բազմակի օգտագործման օբյեկտների օրինակելի նախագծերի (այսուհետ` բազմակի օգտագործման նախագծեր)» բառերը փոխարինել «Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտների (այսուհետ` օբյեկտ) օրինակելի նախագծերի (այսուհետ` օրինակելի նախագծեր)» բառերով.
8) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Օրինակելի նախագծեր են համարվում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` սույն կարգի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետաշինարարական նախագծերը: Օրինակելի նախագծերը կառուցապատողի կողմից օգտագործվում են կամավորության սկզբունքով` սույն կարգին համապատասխան և նրան են տրամադրվում անվճար:».
9) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Օրինակելի նախագծերն ու կատալոգը մշակվում են լիազոր մարմնի պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:».
i
10) կարգի 4-րդ կետում «կազմվում է» բառերը փոխարինել «կարող է կազմվել» բառերով.
11) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Կառուցապատողը 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետում նշված համապատասխան ինտերնետային կայքերից ստացված տեղեկատվության հիման վրա կատալոգից ընտրում է համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը և դիմում համայնքի ղեկավարին (այսուհետ` իրավասու մարմին)`
1) հաստատված գոտևորման նախագիծ չունեցող տարածքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու հայտով.
2) հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում` կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտի տեղանշման հատակագիծը (այսուհետ` տեղանշման հատակագիծ) ճշտելու և օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) ստանալու դիմումով (համաձայն N 1 ձևի)` նշելով կատալոգից ընտրված օբյեկտի տիպը և սույն կետում նշված ձևաթղթով սահմանված այլ տեղեկություններ:».
12) կարգի 6-րդ կետում`
i
ա. «5-րդ կետում» բառերը փոխարինել «5-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտրված օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակության նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և տեղեկատվություն հողամասում առկա շինությունների, այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում) մասին.»,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը:».
13) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում չի պահանջվում:».
i
14) կարգի 8-րդ կետում «դիմումի հիման վրա,» բառերը փոխարինել «դիմումն ստանալու օրվանից» բառերով և կետից հանել «և կազմում է տեղանշման հատակագիծը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները» բառերը.
15) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Մատակարարող կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին տրամադրվում են վերջինիս հարցումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում:».
16) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
i
«9.1. Իրավասու մարմինը ճշտում է տեղանշման հատակագիծը (օբյեկտի տեղադիրքն օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության դեպքում), կցում մատակարար կազմակերպությունների կողմից ստացված տեխնիկական պայմանները և սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները (առկայության դեպքում) ու տրամադրում կառուցապատողին համաձայն N 2 ձևի:».
i
17) կարգի 10-րդ կետում «բնակելի կառուցապատման օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ» բառերը փոխարինել «օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «երաշխավորագիրը» բառից հետո կետը լրացնել «(կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` փորձագիտական եզրակացությունը)» բառերով.
i
18) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Օրինակելի նախագծերի տեղակապման նախագծերը մշակվում են տեղակապվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
10.2. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառույթներն իրավասու մարմինն իրականացնում է կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:».
i
19) կարգի 11-րդ կետում «Կառուցապատողը բնակելի կառուցապատման» և «կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 2 հավելվածով» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կառուցապատողն իր կողմից ընտրված» և «օրենսդրությամբ» բառերով.
20) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
i
«11.1. Եթե կառուցապատողի կողմից ընտրված օբյեկտի ծավալահատակագծային լուծումներում նախատեսվող փոփոխությունները (ճակատային հատվածում նոր բացվածքների, պատշգամբների իրականացում և այլն) առաջացնում են հաստատված նախագծի կոնստրուկտորական մասում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա նշված փոփոխությունների էսքիզային առաջարկը կցվում է սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին (կամ հայտին): Սույն կետով սահմանված դեպքերում տեղակապման նախագծի հետ մշակվում են նաև հաստատված օրինակելի նախագծում կատարվող փոփոխությունները:».
21) կարգի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
22) կարգի 13-րդ կետից հանել «Բնակելի կառուցապատման» բառերը, իսկ «կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
i
23) կարգի 14-րդ կետից հանել «բնակելի կառուցապատման» բառերը, իսկ «8-րդ կետով» բառերը փոխարինել «9.1-ին կետով» բառերով.
i
24) կարգի 16-րդ կետից հանել «Բազմակի օգտագործման բնակելի կառուցապատման» բառերը.
25) կարգի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ձև N 1
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար
__________________________________________________________________ -ին
(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)
Կառուցապատող ______________________________________________________-ից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օբյեկտների օրինակելի նախագծերի կատալոգից ընտրված __________________________
______________________________________________________________________
(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման
օբյեկտի տիպը) կառուցման համար նախատեսված հողամասի վրա օբյեկտի ճշտված տեղանշման հատակագիծը և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները:
Կառուցապատման համար նախատեսված հողամասը գտնվում է _____________________
_______________________________________________________________________
(մարզը, համայնքը, գտնվելու վայրը)
1. Կից ներկայացնում եմ`
1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը` կից հողօգտագործումների (կառուցապատումների) նյութերով.
2) օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության, կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.
3) տեղեկատվություն հողամասում առկա շենքերի, շինությունների մասին _____ __________________________________________________________________________.
(այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում)
4) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու վերաբերյալ առաջարկությունը
_____________________________________________________________:
(Մ 1:100 կամ 1:50 տեղանշման հատակագծի առաջարկը)
2. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ներկայացվում են սույն ձևում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:
Կառուցապատող _________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ___________ 20 թ.».
26) կարգի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _________________________________________________________
(ՀՀ մարզը, համայնքը)
ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՂԱՆՇՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
____ ____________ 20 թ. N _____
Տրվում է կառուցապատող ______________________________________________-ին
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության
վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
__________________________________________ օբյեկտի կառուցման համար,
(օբյեկտի անվանումը` բնակելի, հասարակական,
արտադրական նշանակության բազմակի օգտագործման
օբյեկտի տիպը)
այդ թվում`
1. Հողամասի վրա օբյեկտի տեղանշման հատակագիծը` _________________ թերթ:
2. Ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման տեխնիկական պայմանները`
1) ջրամատակարարում ___________________________________________________,
2) ջրահեռացում _______________________________________________________,
3) էլեկտրամատակարարում _______________________________________________,
4) գազամատակարարում __________________________________________________:
3. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն ձևում նշված փաստաթղթերը տրամադրվում են դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար ____________________________
(անունը, ազգանունը,
ստորագրությունը)
Կ.Տ.
_____ ____________ 20 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ