Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2014 թ. N 267-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 396-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2013 թ. N 622-Ն ՈՐՈՇՈՒՄ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնցում ձևավորված չեն կառավարման մարմիններ, բացառությամբ` Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների, ինչպես նաև սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության չընտրվելու (գնումները չկայանալու) կամ գնման պայմանագիրը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքերում` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 19-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:

2. Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները` մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վերապահել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը:

3. Երևան քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնցում ձևավորված են կառավարման մարմիններ` աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ` Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների, վերապահել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:

4. Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ բազմաբնակարան շենքերի, մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վերապահել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը:

5. Երևանի քաղաքային համայնքի բյուջե աղբահանության վճար գանձելու լիազորություններն առավել արդյունավետ կազմակերպելու համար.

1) սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպության հետ կնքվող պայմանագրում, որպես մատուցած ծառայության գին, նախատեսել վերջիններիս կողմից գանձված գումարների 10% չափով գումար:

2) Երևան քաղաքի բյուջեից Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին կարող է տրամադրվել վերջիններիս կողմից գանձված գումարների 10% չափով նվիրատվություն:

6. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 397-Ն որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի փետրվարի 14-ի «Նվիրատվություն տրամադրելու մասին» N 396-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին,

մինչդեռ այն հրապարակվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին`

որոշումն ընդունելուց երեք օր առաջ, այս իսկ պատճառով

հնարավոր չէ ճիշտ նշել որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը:

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2014
N 267-Ն
Որոշում