Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

30.05.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   30.05.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 14.04.97 օրենք/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

i

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» մարտի 1992թ. Հ.Ն-0566-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.  

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկերի հասկացությունները և դրանց տեսակները, հարկման օբյեկտները և վճարողները, ծագած վեճերի լուծման կարգը և հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնվում է հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

/փոփ. 11.06.96 օրենք/

ՀՈԴՎԱԾ 2.  

 

i

Հարկը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով նախատեսված կարգով, հաստատուն չափերով և սահմանված ժամկետներում, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և այլ վճարողներից պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով գանձվող համապարտադիր և անհատույց վճար է:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 3.  

 

Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե, տեղական բյուջեներ, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` արտաբյուջետային ֆոնդեր:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 4.  

 

Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ, որը հիմնվում է բոլոր վճարողների միատեսակ և միանման հարկման սկզբունքների վրա:

i

Հայաստանի Հանրապետությունում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են վճարել հարկեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 5.  

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները.

հարկից ազատում.

հարկման օբյեկտի նվազեցում.

հարկի նվազեցում.

հարկի հաշվարկման և վճարման ժամկետային արտոնություններ.

հարկի դրույքաչափի նվազեցում

հատուցումներ վճարողին:

Այն դեպքերում, երբ որոշում է ընդունվում գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման վերաբերյալ, ապա պարտադիր կարգով սահմանվում է գործող հարկային արտոնությունից օգտվող վճարողների վրա այդ որոշման տարածման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 6.  

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում համապատասխան հարկեր, հարկման օբյեկտներ և հարկ վճարողներ, հարկերի դրույքաչափեր և արտոնություններ սահմանելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

/փոփ.06.06.92, 11.06.96 օրենք/

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ` առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար: Հիշյալ հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական մամուլում և «Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի տեղեկագրում»:

(լրաց. 06.06.92թ. և 14.04.93թ օրենքներ, խմբ. 14.04.93թ, 25.10.95թ օրենքներ/

i

3. Պատգամավորների տեղական խորհուրդների առաջարկությամբ կարող են սահմանվել տեղական հարկեր միայն համապատասխան տարածքի բնակչությունից` բնակչության առանձին սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար, և միայն տվյալ վարչատարածքային միավորում այդ առթիվ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում: Տեղական հարկեր կարող են սահմանվել 5 տարուց ոչ ավելի ժամանակով: Այդ հարկերը կարող են վաղակետ վերացնել պատգամավորների տեղական խորհուրդների կողմից:

4. Տեղական հարկերը կարող են վերացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 7.  

 

Հարկերի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և հարկային պետական տեսչության ներկայացմամբ:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 8.  

 

Եթե սահմանված հարկի որևէ դրույքաչափ փոխվում է և եթե ֆինանսական տարին ներառում է փոփոխման փաստացի ժամկետը (եթե այդ ժամկետը ֆինանսական տարվա առաջին օրը չէ), ապա հարկերը հաշվարկվում են` կիրառելով նախկին դրույքաչափը մինչև փոփոխման փաստացի ժամկետը, իսկ նոր դրույքաչափը` փոփոխման փաստացի ժամկետից մինչև տարվա ավարտը:

Եթե որևէ հարկ վերացվում է, ապա այդ հարկի վերացման տարվա համար հարկի վերացումը դիտարկվում է որպես հարկի դրույքաչափի փոփոխում, իսկ նոր դրույքաչափը` 0:

 

ՀՈԴՎԱԾ 9.  

 

Հարկվող միևնույն օբյեկտը հարկելու իրավասություն ունեցող պետական իշխանության նույն մարմնի կողմից նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 10.  

 

i

Հարկերն վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով` այնպես էլ արտարժույթով:

Արտարժույթով գումարները կարող են վերահաշվել Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային կուրսից:

/փոփ. 30.12.94, 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 11.  

 

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը մտցվում է Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկերի չափը որոշելիս:

Հայաստանի Հանրապետությունում գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափով, որոնք Հայաստանի Հանրապետության վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից) Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարներին:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՐԿԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 12.  

 

i

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հետևյալ հարկերը`

շահութահարկ` իրավաբանական անձանց շահույթից,

եկամտահարկ` ֆիզիկական անձանց եկամտից,

ակցիզային հարկ` առանձին ապրանքների իրացումից,

ավելացված արժեքի հարկ` ապրանքների և ծառայությունների իրացման շրջանառությունից,

սոցիալական հարկ` աշխատավարձից և աշխատավարձին հավասարեցված եկամուտներից,

հողի հարկ` սեփականատիրոջ հողի համար,

մասնագիտության հարկ` մասնագիտական որոշակի գործունեություն ծավալելու համար գույքահարկ` գույքի որոշակի տեսակների համար,

բնապահպան հարկ` բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար,

ճանապարհային հարկ` բենզինի և դիզելային վառելիքի վաճառքից և տրանսպորտային միջոցների համար` ըստ դրանց հզորությունների,

պետական տուրքեր` իրավաբանական և այլ ծառայությունների համար,

մաքսեր` արտահանվող և ներմուծվող ապրանքների համար,

ժառանգության և նվիրատվության հարկ` ժառանգության և նվիրատվության արժեքից.

տեղական հարկեր` սույն օրենքի 6 հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով.

այլ հարկեր և տուրքեր:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 13.  

 

Սույն օրենքի 12 հոդվածով սահմանված հարկերը վճարվում են հետևյալ հերթականությամբ.

1) գույքային հարկեր (հողի հարկ, գույքահարկ, ճանապարհային հարկ) և տուրքեր

2) այլ հարկեր` սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի չափով հարկվող օբյեկտը նվազեցնելուց հետո:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 14.  

 

Վճարողն իրավունք ունի`

ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերի հետ.

հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման վերաբերյալ և ըստ ստուգումների արդյուքների.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանգատարկել հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 15.  

 

Վճարողը պարտավոր է`

սահմանված ձևով իրականացնել հաշվապահական հաշվառում, կազմել հաշվետվություններ ֆինանսատնտեսական գործունեության մասին, հաշվետու ժամանակաշրջանում հաշվել սահմանված հարկերի գումարները, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին տրամադրել հարկերի հաշվարկման ու վճարման համար օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ.

ժամանակին ու լրիվ վճարել օրենքով սահմանված հարկերը.

ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք հաստատում են հարկային արտոնությունների իր իրավունքը.

հարկային պետական տեսչության մարմինների ստուգումների հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված օբյեկտի գումարի չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառման մեջ.

հարկային պետական տեսչության մարմինների կողմից կազմված ստուգման ակտի փաստերի հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրություն այդ ակտը չստորագրելու պատճառների մասին:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 16.  

 

i

Ֆիզիկական անձի հարկային պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ, հարկի վերացմամբ կամ վճարողի մահվամբ, եթե հարկային պարտավորության կատարումն անհնար է առանց անձնական մասնակցության:

Իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների հարկային պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ կամ հարկի վերացմամբ: Հարկային պարտավորության կատարման անհնարինության դեպքում հարկային պետական տեսչության մարմինը իրավունք ունի հարուցել հայց` վճարողի սնանկացման վերաբերյալ: Իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, կազմակերպության լուծարման դեպքում չկատարված հարկային պարտավորությունը տարածվում է նրա իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա:

/փոփ. 06.06.92 օրենք/

Հարկերի չվճարված գումարների, ինչպես նաև չվճարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուգանքների և տույժերի գանձումը կատարվում է իրավաբանական անձանցից անվիճելի կարգով, իսկ ֆիզիկական անձանցից և այլ վճարողներից` դատական կարգով:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 17.  

 

i

Հարկերի հաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

/լրաց. 18.04.93, փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 18.  

 

Հարկերի հաշվարկման վերահսկողության և գանձման ժամանակ ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայությունները և տեղեկությունները չեն կարող օգտագործվել վճարողի դեմ` հարկերի հաշվարկի և գանձման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 19.  

 

Որևէ վկայություն կամ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկի հաշվարկման և գանձման համար, քանի դեռ վճարողը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան և այդ առթիվ համապատասխան բացատրություններ տալու:

 

ՀՈԴՎԱԾ 20.  

 

Բանկերը, վարկային հաստատությունները, բորսաները, ինչպես նաև այլ կազմակերպություններն ու ձեռնարկությունները պարտավոր են հարկային պետական տեսչության մարմիններին տեղեկություններ հաղորդել իրենց հաճախորդ հանդիսացող վճարողների անցած ֆինանսական տարում կատարած ֆինանսատնտեսական գործառնությունների մասին` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևերի, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Սահմանված տեղեկությունները չներկայացնելու դեպքում այդ հաստատությունների, կազմակերպություննեի և ձեռնարկությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 21.  

 

i

Հարկային օրենսդրությունը խախտելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 22.  

 

Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության այլ պահանջները պահպանելու պատասխանատվությունը դրվում է վճարողների և վճարողների (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պաշտոնատար անձանց վրա:

 

ՀՈԴՎԱԾ 23.  

 

i

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,25 տոկոսի չափով:

/խմբ. 05.03.96, 29.04.96, 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 24.  

 

Այն վճարողները, որոնք մինչև հարկերի վճարման համար սահմանված ժամկետները համապատասխան ժամանակամիջոցի համար չունեն հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ, ինչպես նաև ըստ սահմանված ձևի հաշվարկներ, վճարում են նախորդ ժամանակամիջոցի եկամտի (շահույթի) , իսկ դրա մասին տվյալների բացակայության դեպքում` ընթացիկ տարվա համապատասխան ֆինանսական ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարկի գումարի 110 տոկոսը:

Հիշյալ փաստաթղթերը ներկայացվելուց հետո կատարվում է հարկերի վերահաշվարկ:

Հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները և հայտարարագրերը սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ 2 ամիսը գերազանցող յուրաքանչյուր օրվա համար` հարկի գումարի 5 տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 25.  

 

Հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը սխալ կազմելու համար վճարողը բյուջե է մուծում տուգանք` հարկի գումարի 10 տոկոսի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 26.  

 

i

Եկամուտների հաշվառում չվարելը կամ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ վարելը կամ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը կամ ժամանակին չներկայացնելը կամ հայտարարագրի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, եկամուտը (շահույթը) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը, հարկերը վճարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 27.  

 

i

Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված օբյեկտի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև տուգանք այդ գումարի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտումների դեպքում` տուգանք այդ գումարի կրկնակի չափով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

/փոփ. 06.06.92 օրենք/

i

Թաքցված կամ պակաս ցույց տրված են համարվում հարկվող այն օբյեկտները, որոնք ցույց չեն տրվել հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացված հաշվապահական հաշվետվություններում, հաշվեկշիռներում, հաշվարկներում և հայտարարագրերում:

Թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարները բյուջե են մուծվում վճարողների հաշվին:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 28.  

 

Արտարժույթով ստացված եկամուտը (շահույթը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում եկամտի (շահույթի) գումարը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային բանկի արժութային կուրսով:

 

ՀՈԴՎԱԾ 29.  

 

Վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23, 24, 25, 27 հոդվածներով նախատեսված տույժերը բյուջե են մուծում հարկային պետական տեսչության մարմինների կողմից համապատասխան արձանագրություն կամ պահանջագիր ներկայացվելուց հետո տասնօրյա ժամկետում: Սահմանված ժամկետներում չմուծված հարկի գումարները, ինչպես նաև հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար տույժերը հարկային պետական տեսչության մարմինների կողմից անվիճելի կարգով բռնագանձվում են այդ ամբողջ ժամանակամիջոցի համար:

 

ՀՈԴՎԱԾ 30.  

 

Այն դեպքերում, երբ վճարողը վերացնում (լուծարում) է եկամուտ (շահույթ) առաջացնող իր օբյեկտը կամ թաքցնում է իր եկամուտը (շահույթը) և հետագայում հնարավոր է գանձել օրենսդրությամբ սահմանված հարկերն, հարկային պետական տեսչության մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը հարկերն գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային պետական տեսչության մարմինը կարող է պահանջել հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները, հայտարարագրերը և օրենքով նախատեսված մյուս փաստաթղթերը մինչև օրենքով սահմանված ժամկետը հասնելը:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 31.  

 

Հարկերի վճարման ժամկետների խախտման կամ սխալ վճարման դեպքում հարկային պետական տեսչության մարմինը պահանջներ է ներկայացնում 10 օրվա ընթացքում: Ժամկետի հաշվարկը սկսվում է հարկային պետական տեսչության մարմնին հարկերի ոչ ժամանակին կամ սխալ վճարման մասին հայտնի դառնալու օրվանից:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 31.1  

 

i

Առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող են կիրառվել տուգանքների, տույժերի այլ չափեր, դրանց հաշվարկման և գանձման այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:

/լրաց. 18.04.93 օրենք, խմբ. 25.10.95 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 31.2  

 

i

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկային օրենսդրությունը խախտելու համար առանձին վճարողների կամ վճարողների խմբի կարող է ազատել «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքներից և տույժերից` լրացուցիչ կարգով համապատասխան բյուջեներ մուտքագրած դրանց ընդհանուր գումարների 40 տոկոսի սահմաններում, ինչպես նաև` հետաձգել տուգանքների և տույժերի գանձման ժամկետը մեկ տարի ժամանակով:

/լրաց. 18.04.93 օրենք, փոփ. 25.10.95, 11.06.96 /

 

ՀՈԴՎԱԾ 32.  

 

Հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները, հաշվարկները , հայտարարագրերը և օրենքով նախատեսված մյուս փաստաթղթերը ոչ ժամանակին ներկայացնելու և սխալ կազմելու, հարկերի գումարները ոչ լրիվ, ոչ ժամանակին գանձելու և բյուջե փոխանցելու, ինչպես նաև իրենց կողմից ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին կատարված վճարումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամանակին տեղեկություններ չներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

ԳԼՈՒԽ 5. ՍԽԱԼՄԱՄԲ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 33.  

 

i

Հարկերի գումարները, որոնք սահմանված չափից ավելի են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման վճարողի վճարելիք այլ գումարների հաշվին այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի վճարման օրվան հաջորդող երեք տարիների համար:

Սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

/փոփ. 11.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 34.  

 

Եթե գործատուները ժամանակին չեն գանձել բանվորներից ու ծառայողներից հարկվող գումարները, ապա դրանք գանձվում են ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի գանձված գումարները վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք տարիների համար:

Սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին վճարողի դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

ՀՈԴՎԱԾ 35.  

 

Հարկային պետական տեսչության մարմինների կողմից իրենց վրա դրված պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով վճարողներին պատճառված վնասը (այդ թվում բաց թողնված եկամուտը) հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 36.  

 

Հարկերը գանձելիս հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք: Գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Այդ որոշումները կարող են գանգատարկվել վերադաս հարկային պետական տեսչության մարմնին կամ դատարան` գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 37.  

 

Հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանք նշանակելու հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 38.  

 

Հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող մարմինը իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:

 

ԳԼՈՒԽ 7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 39.  

 

i

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:

Նշված կանոնները գործում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից վերոհիշյալ պայմանագրերը վավերացնելուց հետո:

 

 

pin
ՀՀ 19.04.1992
N ՀՕ-22 օրենք