Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2015  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

(սույն համաձայնագիրն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԵՌՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՈՒՂԵԲԵՌ ՓՈԽԱԴՐՈՂ ԿՑՈՐԴՆԵՐԸ, ԿԻՍԱԿՑՈՐԴՆԵՐԸ, ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում` Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով և Մաքսային միության մաքսային տարածքով ներքին փոխադրումներ իրականացնելու համար ժամանակավոր ներմուծվող` ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմն օգտագործելու առանձնահատկությունները սահմանելու նպատակով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրով սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան առանց մաքսատուրքի, հարկերի վճարման Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող` ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդների, կիսակցորդների, կոնտեյներների և երկաթուղային շարժակազմի (այդ թվում` միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցների) օգտագործման առանձնահատկությունները` Մաքսային միության մաքսային տարածքով ներքին փոխադրումներ իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Մաքսային միության մաքսային տարածքով ներքին փոխադրումներում կցորդների, կիսակցորդների, կոնտեյներների (բացառությամբ երկաթուղային կոնտեյներների), օդանավերի, նավերի (ծովային և գետային) օգտագործումը որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՈՒղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները սահմանված երթուղու շրջանակներում կարող են կանգ առնել միջազգային փոխադրումների երթուղու ուղեգծով սահմանված կանգառներում` Կողմ հանդիսացող պետությունների տարածքում ուղևորների նստեցում (իջեցում) իրականացնելու և ուղեկցող ուղեբեռ բեռնելու (բեռնաթափելու) համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Բեռների ներքին փոխադրումներ իրականացնելու համար թույլատրվում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի օգտագործում, բացառությամբ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված տրանսպորտային միջոցների, եթե`

- ներքին փոխադրումն իրականացվում է միջազգային փոխադրումն ավարտելուց հետո, որի կատարման համար միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը ներմուծվել է Կողմ հանդիսացող պետության տարածք,

- ներքին փոխադրումն իրականացվում է միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցը բեռնելու դեպքում` ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից հետագայում արտահանելու համար,

- ներքին փոխադրումն իրականացվում է միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցը Մաքսային միության մաքսային տարածքով անցնելու դեպքում:

Կողմի պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել սահմանափակումներ այն մասով, թե քանի անգամ կարող են այդ պետության տարածքով ներքին փոխադրումներ կատարելու համար օգտագործվել միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները: Ընդ որում, այդ փոխադրումների թիվը չի կարող լինել մեկից պակաս:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի պետությունների երկաթուղիները (երկաթուղային փոխադրողները) Կողմերի պետությունների մաքսային մարմինների պահանջով տեղեկություններ են տրամադրում սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան ներքին փոխադրումներում օգտագործվող երկաթուղային շարժակազմի տեղափոխման մասին` ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերով սահմանված կարգով և Կողմերի պետությունների մաքսային մարմինների հետ կնքված պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան օգտագործվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները կարող են ներմուծվել Կողմերի պետություններից մեկի տարածք 90 օրը չգերազանցող ժամկետով:

Նշված ժամկետը չի ներառում այն ժամկետները, որոնք անհրաժեշտ են մաքսային և պետական հսկողության այլ ձևեր իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բեռների փոխադրում իրականացնող` ժամանակավոր ներմուծված երկաթուղային շարժակազմի փոխանցումը մի Կողմի պետության երկաթուղուց (երկաթուղային փոխադրողից) մյուս Կողմի պետության երկաթուղուն (երկաթուղային փոխադրողին) իրականացվում է երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջազգային պայմանագրերին և ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի ակտերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի միջև ծագող` սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

Եթե վեճի կողմերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ` վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում` նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

    Բելառուսի              Ղազախստանի             Ռուսաստանի

    Հանրապետության         Հանրապետության         Դաշնության

    Կառավարության          Կառավարության          Կառավարության

    կողմից                 կողմից                 կողմից

 

    (ստորագրություն)       (ստորագրություն)       (ստորագրություն)

 

 

pin
18.06.2010
Համաձայնագիր