Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2015  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

(սույն համաձայնագիրն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածով,

ձգտելով Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն ապահովելու գործընթացում կարգավորել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև արդյունավետ փոխգործակցությունն ու գործունեության համակարգումը,

նպատակ ունենալով ապահովելու Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահպանումը, ինչպես նաև կանխելու Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտումները,

ընդունելով Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխադարձ փոխանակման անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները`

Կենտրոնական մաքսային մարմիններ`

Բելառուսի Հանրապետության համար` Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն.

Ղազախստանի Հանրապետության համար` Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեն.

Ռուսաստանի Դաշնության համար` Դաշնային մաքսային ծառայությունը:

Տեղեկությունների փոխանակման տեխնիկական պայմաններ` փաստաթուղթ, որով սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և հսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով կենտրոնական մաքսային մարմինների կողմից փոխանակվող տվյալների կառուցվածքն ու ձևաչափը, փոխանակման կարգը, փոխանակման ժամկետները և եղանակները, ինչպես նաև տեղեկությունների պատրաստման, փոխանցման և ստացման համար պատասխանատու անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում կենտրոնական մաքսային մարմինները Տեղեկությունների փոխանակման տեխնիկական պայմաններով սահմանված ժամկետներում կանոնավոր կերպով միմյանց տրամադրում են պետական գաղտնիք կազմող տեղեկություններին շարքին չդասվող հետևյալ տեղեկությունները`

տեղեկություններ մաքսային մարմինների կողմից 2011 թվականի հունվարի 1-ից ձևակերպվող` ապրանքների մասին հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից` ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 1-ին հավելված).

տեղեկություններ 2011 թվականի հունվարի 1-ից ձևակերպվող մաքսային մուտքի օրդերների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից` ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 2-րդ հավելված).

տեղեկություններ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից 2011 թվականի հունվարի 1-ից ընդունվող նախնական որոշումների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից` ըստ համաձայնեցված դիրքերի (սույն Համաձայնագրի 3-րդ հավելված):

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տեղեկությունների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով կենտրոնական մաքսային մարմինների մակարդակով:

Տեղեկությունները տրամադրվում են ռուսերենով: Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում թվարկված տեղեկությունների առանձին դիրքերի համար թույլատրվում է լատինական այբուբենի գործածումը:

Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է անհատույց հիմունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներն իրականացնելու համար կենտրոնական մաքսային մարմինները մշակում և հաստատում են Տեղեկությունների փոխանակման տեխնիկական պայմանները:

Տեղեկությունների Էլեկտրոնային եղանակով փոխանակումն իրականացվում է կենտրոնական մաքսային մարմինների միջև դրանց տեխնիկական պատրաստվածությունն ապահովելուց հետո, որի մասին կենտրոնական մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են միմյանց:

Տեղեկությունների փոխանակման տեխնիկական պայմաններում փոփոխությունները և լրացումները կատարվում են կենտրոնական մաքսային մարմինների համաձայնեցված որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կենտրոնական մաքսային մարմինները սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները կիրառում են բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով:

Յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` այլ կենտրոնական մաքսային մարմնի կողմից իրեն տրամադրված տեղեկությունները ոչ իրավաչափ տարածումից պաշտպանելու համար` սույն Համաձայնագրին համապատասխան:

Կենտրոնական մաքսային մարմիններն ապահովում են այն անձանց շրջանակի սահմանափակումը, որոնց հասանելի են փոխադարձ փոխանակման արդյունքում ստացվող տեղեկությունները, ինչպես նաև այդ տեղեկությունների պաշտպանությունը:

Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունները ենթակա չեն փոխանցվելու երրորդ անձանց առանց այդ տեղեկությունները տրամադրած կենտրոնական մաքսային մարմնի գրավոր համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հարցերի վերաբերյալ նամակագրությունն իրականացվում է ռուսերենով:

Կենտրոնական մաքսային մարմինները կարող են փոխգործակցել իրենց վրա դրված խնդիրների կատարման ժամանակ, այդ թվում` համատեղ աշխատանքային խմբեր ստեղծելու միջոցով:

Կենտրոնական մաքսային մարմինները կարող են մշակել և իրագործել տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը և դրանց պաշտպանությանն ուղղված տեխնոլոգիական և ինտեգրացիոն համատեղ լուծումներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերի միջև ծագող` սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2011 թվականի հոկտեմբերի 19-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

    Բելառուսի               Ղազախստանի              Ռուսաստանի

    Հանրապետության          Հանրապետության          Դաշնության

    Կառավարության           Կառավարության           Կառավարության

    կողմից                  կողմից                  կողմից

 

    (ստորագրություն)        (ստորագրություն)        (ստորագրություն)

 

Հավելված 1

«Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

մարմինների վերլուծական և

հսկողական գործառույթներն

իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը

կազմակերպելու մասին»

համաձայնագրի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Տվյալներ ապրանքների մասին հայտարարագրի (այսուհետ` ԱՀ) էլեկտրոնային պատճենից`

ԱՀ-ի գրանցման համարը

տեղափոխման ուղղությունը (տվյալներ ԱՀ-ի 1-ին վանդակի 1-ին ենթաբաժնից).

ապրանքների ընդհանուր թիվը.

բեռնատեղիների ընդհանուր քանակը, որը համապատասխանում է հայտարարագրվող ապրանքներին և նշված է տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում.

հայտագրվող մաքսային ընթացակարգի ծածկագիրը` Մաքսային ընթացակարգերի դասակարգչին համապատասխան.

նախորդող մաքսային ընթացակարգի ծածկագիրը` Մաքսային ընթացակարգերի դասակարգչին համապատասխան.

ուղարկող երկրի ծածկագիրը.

ծագման երկրի ծածկագիրը.

նշանակման երկրի ծածկագիրը.

վաճառող երկրի ծածկագիրը.

տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը սահմանի վրա և երկրի ներսում.

բեռնման (բեռնաթափման) վայրը.

ապրանքների գտնվելու վայրը.

տրանսպորտային միջոցի համարը սահմանի վրա և երկրի ներսում.

տրանսպորտային միջոցի նույնականացումն ու գրանցման երկիրը ուղարկման (ժամանման) պահին.

կոնտեյներային փոխադրման նշանը.

պայմանագրի գնի արժույթի ծածկագիրը.

պայմանագրի գնի արժույթի փոխարժեքը.

ապրանքագրում նշված ընդհանուր գումարը` պայմանագրի արժույթով

ապրանքի համարը` ըստ ԱՀ-ի.

ապրանքի ծածկագիրը` ըստ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ),

բեռնատեղիները և ԱՀ-ում նշված ապրանքի նկարագրությունը (ԱՀ-ի 31-րդ վանդակի ամբողջական բովանդակությունը),

զտաքաշը (նետտո).

համաքաշը (բրուտտո).

քվոտան.

նախորդող փաստաթուղթը.

ապրանքի գինը.

լրացուցիչ տեղեկություններ (ներկայացված փաստաթղթեր) ԱՀ-ի 44-րդ վանդակից, բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի և տվյալների.

լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը.

ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով.

մատակարարման պայմանները (մատակարարման բազիսային պայմանը և աշխարհագրական կետի անվանումը` մատակարարման բազիսային պայմանին համապատասխան),

ապրանքի վիճակագրական արժեքը.

մաքսային հսկողության իրականացված ձևերի մասին տվյալներ (առկայության դեպքում).

ապրանքների մաքսային արժեքը.

մաքսային արժեքը որոշելու մեթոդը.

մաքսային արժեքը որոշելու նշանի ծածկագիրը.

վճարների դրույքաչափերը` ըստ տեսակների.

հաշվարկված ներմուծման մաքսատուրքի վերաբերյալ տվյալներ (վճարի տեսակը, հաշվարկման հիմքը, դրույքաչափը, գումարը, վճարման առանձնահատկությունը).

փաստացի վճարված ներմուծման մաքսատուրքի վերաբերյալ տվյալներ (վճարի տեսակը, գումարը, վճարման եղանակը, վճարային փաստաթղթերի համարները).

ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգված (տարաժամկետ) կարգով իրականացնելու համար տրամադրված հնարավորությունների մասին տվյալներ.

առանձնաշնորհման ծածկագիրը` ըստ ներմուծման մաքսատուրքի.

ապրանքի բացթողման ամսաթիվը:

Տվյալներ մաքսային արժեքի հայտարարագրի (այսուհետ` ՄԱՀ-1) էլեկտրոնային պատճենից`

ԱՀ-ի գրանցման համարը` նշված ՄԱՀ-1-ում.

փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի լրացուցիչ հավելագրումները` տեսակների բացվածքով.

փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի նվազեցումները` տեսակների բացվածքով.

արտարժույթի հաշվարկային փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Տվյալներ մաքսային արժեքի ճշգրտման (այսուհետ` ՄԱՃ) էլեկտրոնային պատճենից` բացառությամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովմամբ ապրանքների բացթողման առնչությամբ ձևակերպված ՄԱՃ-երի պատճենների`

ԱՀ-ի գրանցման համարը` նշված ՄԱՃ-ում.

ՄԱՃ-ի լրացման ամսաթիվը.

ճշգրտման տեսակը.

ՄԱՃ-ի հերթական համարը.

ապրանքի համարը.

մաքսային արժեքը որոշելու մեթոդի ծածկագիրը.

ապրանքի արժեքի վերաբերյալ տվյալներ` նախքան մաքսային արժեքի ճշգրտումը և դրանից հետո (յուրաքանչյուր ապրանքի համար).

հաշվարկված նախորդ մաքսատուրքի գումարը (ապրանքների բացվածքով).

դրույքաչափերի մասին տվյալներ` ըստ հաշվարկված նախորդ մաքսային վճարների տեսակների (ապրանքների բացվածքով).

փաստացի վճարված (վերադարձված) մաքսատուրքերի գումարը (ապրանքների բացվածքով` ըստ վճարի տեսակի, վճարման եղանակի, վճարման փաստաթղթերի համարների).

դրույքաչափերի մասին տվյալներ` ըստ փաստացի վճարված (վերադարձված) մաքսային վճարների տեսակների (ապրանքների բացվածքով):

 

Հավելված 2

«Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

մարմինների վերլուծական և

հսկողական գործառույթներն

իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը

կազմակերպելու մասին»

համաձայնագրի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՄՄՕ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ

 

ՄՄՕ-ի հղման համարը,

տվյալներ «ՄՄՕ-ի տեսակը» վանդակից.

տվյալներ «Լրացուցիչ թերթիկ» վանդակից.

տվյալներ «Վճարման արժույթը» վանդակից (այդ թվում` ԱՄՆ դոլարի և (կամ) եվրոյի փոխարժեքը).

տվյալներ «Ներկայացվող փաստաթղթեր (Լրացուցիչ տեղեկություններ)» վանդակից (այդ թվում` ապրանքի քաշը, քանակը, արժեքը ԱՄՆ դոլարով և (կամ) եվրոյով, ապրանքի նկարագրությունը, ապրանքի ծածկագիրը).

տվյալներ «Գանձվող վճարների անվանումը» վանդակից (ապրանքի արժեքը ԱՄՆ դոլարով և (կամ) եվրոյով).

տվյալներ «Վճարներ» վանդակից (տեսակը, հաշվեգրման հիմքը, դրույքաչափը, հաշվարկված գումարը, վճարման եղանակը, վճարման մանրամասները, վճարման ենթակա գումարը, վճարի հաշվարկված գումարը),

տեղեկություններ ՄՄՕ-ի ճշգրտման (չեղարկման) մասին:

 

Հավելված 3

«Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

մարմինների վերլուծական և

հսկողական գործառույթներն

իրականացնելու նպատակով

տեղեկությունների փոխանակումը

կազմակերպելու մասին»

համաձայնագրի

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԸՍՏ ՄՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի ծածկագիրը.

գրանցման համարը.

ընդունման ամսաթիվը (օր, ամիս, տարի).

հարցման մեջ հայտարարատուի կողմից նշված ապրանքի անվանումը.

ապրանքի ծածկագիրն` ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի.

ապրանքի մասին տվյալներ, որոնք անհրաժեշտ են դասակարգման համար.

որոշումն ընդունելու հիմնավորումը.

ծառայողական նշումներ (առկայության դեպքում):

 

 

pin
19.11.2011
Համաձայնագիր