Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ...

 

 

100.0071.230215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015058

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ       ՀԱՅԱՍՏԱՆԻ      ՀԱՅԱՍՏԱՆԻ         ՀԱՅԱՍՏԱՆԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ     ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ         ԿԱՌԱՎԱՐՄԱՆ     ՆԱԽԱՐԱՐ           ՆԱԽԱՐԱՐ

                    ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

                    ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

                    ՆԱԽԱՐԱՐ

 

    17 դեկտեմբերի   30 հունվարի    26 դեկտեմբերի     30 դեկտեմբերի

2014 թ. N 71-Ն  2015 թ. N 1-Ն  2014 թ. N 266-Ն   2014 թ. N 415-Ն

ք. Երևան

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N 4 արձանագրային որոշման Հավելված 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հաստատել` «Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների միջև համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» գործունեության ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

17 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 71-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

26 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 266-Ն

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

30 հունվարի 2015 թ.

թիվ 1-Ն

ՀՀ բնապահպանության նախարարի

30 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 415-Ն համատեղ հրաման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար N 1     |Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման |

|                  |էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող,  |

|                  |հետագա հյուսվածքաբանական հետազոտությունների համար,|

|                  |կենդանիներից նմուշառում                           |

|__________________|__________________________________________________|

|2. Ձեռնարկվող     |1) Վերցնել գլխուղեղը կենտրոնական նյարդային        |

|միջոցառումներ     |համակարգի ախտահարման կլինիկական նշաններ ունեցող   |

|                  |կենդանիներից` մահից կամ հարկադիր սպանդից անմիջապես|

|                  |հետո (բացառելու համար հյուսվածքների քայքայումը կամ|

|                  |ուղեկցող այլ վարակի միացումը)                     |

|__________________|__________________________________________________|

|3. Անհրաժեշտ      |1) Հայաստանի Հանրապետության առողջապահության       |

|պարագաներ         |նախարարություն                                    |

|                  |ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և     |

|                  |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ           |

|                  |բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ  |

|                  |(անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց    |

|                  |գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական    |

|                  |ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ  |

|                  |պաշտպանական ակնոց)                                |

|                  |2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության     |

|                  |նախարարություն                                    |

|                  |ա. Տրանսպորտային միջոցներ                         |

|                  |բ. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և     |

|                  |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ           |

|                  |գ. Տարածքում առկա լաբորատորիաների ցանկ և          |

|                  |տեղակայման քարտեզներ                              |

|                  |դ. Տարածքում առկա անասնագերեզմանոցների տեղակայման |

|                  |քարտեզներ                                         |

|                  |ե. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ  |

|                  |(անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց    |

|                  |գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական    |

|                  |ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ  |

|                  |պաշտպանական ակնոց)                                |

|                  |զ. Կենդանիների գլխուղեղի անջատման համար պարագաներ |

|                  |(գործիքների անատոմիական հավաքածու`դանակներ,       |

|                  |մկրատներ, նբունելիներ, աղեղնաձև  սղոց, նշտար,     |

|                  |ներարկիչներ և  անհրաժեշտ ռեագենտներ)              |

|                  |է. Ախտահանիչ նյութեր, ախտահանիչ սարքեր            |

|                  |ը. Թափոնների հավաքման պարկեր                      |

|                  |թ. Դեպքի հաղորդման ձև                             |

|                  |ժ. Լաբորատոր հետազոտման ուղեգիր                   |

|                  |3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման |

|                  |և  արտակարգ իրավիճակների նախարարություն (ելնելով  |

|                  |կոնկրետ իրավիճակից)                               |

|                  |ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և     |

|                  |իրականացնելու համար                               |

|                  |տեխնիկական միջոցներ                               |

|                  |բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ  |

|                  |(անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց    |

|                  |գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական    |

|                  |ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ  |

|                  |պաշտպանական ակնոց)                                |

|                  |4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության       |

|                  |նախարարություն (ելնելով կոնկրետ իրավիճակից)       |

|                  |ա. Համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և     |

|                  |իրականացնելու համար տեխնիկական միջոցներ           |

|                  |բ. Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ  |

|                  |(անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց    |

|                  |գլխարկ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, անատոմիական    |

|                  |ձեռնոցներ, օրգանական ապակուց դիմային վահանակ կամ  |

|                  |պաշտպանական ակնոց)                                |

|__________________|__________________________________________________|

|4. Մասնակիցներ    |1) Հայաստանի Հանրապետության առողջապահության       |

|                  |նախարարության մասնագետներ                         |

|                  |2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության     |

|                  |նախարարության մասնագետներ                         |

|                  |3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության       |

|                  |նախարարության մասնագետներ (անհրաժեշտության        |

|                  |դեպքում)                                          |

|                  |4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման |

|                  |և  արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներ|

|                  |(անհրաժեշտության դեպքում)                         |

|                  |5) Այլ կազմակերպություններից հրավիրված փորձագետներ|

|                  |(համաձայնությամբ)                                 |

|__________________|__________________________________________________|

|5. Անհրաժեշտ      |1) Ապահովել Առողջապահության, Գյուղատնտեսության,   |

|պատրաստություններ |Տարածքային կառավարման և  արտակարգ իրավիճակների ու |

|                  |Բնապահպանության նախարարությունների միջև  մշտական  |

|                  |համագործակցություն` մարդկանց և  կենդանիների համար |

|                  |ընդհանուր հիվանդության «հանրային առողջապահության  |

|                  |ոլորտում միջազգային նշանակության արտակարգ         |

|                  |իրավիճակ» առաջացնելու ներուժ ունեցող դեպքի        |

|                  |կանխարգելման նպատակով                             |

|                  |2) Կազմակերպել քննարկում` խոշոր եղջերավոր         |

|                  |կենդանիների տարափոխիկ սպունգանման էնցեֆալոպաթիայի |

|                  |առաջացման հնարավոր պատճառների և  ձեռնարկվող       |

|                  |միջոցառումների վերաբերյալ                         |

|                  |3) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները           |

|                  |4) Տեղեկացնել նմուշների համար պատասխանատու        |

|                  |լաբորանտին                                        |

|                  |5) Տեղեկացնել թափոնների ոչնչացման համար           |

|                  |պատասխանատու լաբորանտին կամ բուժքրոջը             |

|__________________|__________________________________________________|

|6. Կենդանու       |1) Լրացնել դեպքի հաղորդման ձևը                    |

|մարմնից գլխուղեղի |2) Հագնել անջրաթափանց խալաթ                       |

|անջատման և        |3) Հագնել ռետինե գոգնոց                           |

|ֆիքսման քայլ առ   |4) Հագնել անջրաթափանց գլխարկ                      |

|քայլ              |5) Հագնել ռետինե երկարաճիտ կոշիկներ               |

|նկարագրություն    |6) Հագնել անատոմիական ձեռնոցներ (ձեռնոցները պետք է|

|                  |ծածկեն ձեռքերի բազկակապը)                         |

|                  |7) Հագնել օրգանական ապակուց դիմային վահանակ կամ   |

|                  |պաշտպանական ակնոց                                 |

|                  |8) Քնեցնել ՏՍԷ-ի կլինիկական նշաններ ունեցող       |

|                  |կենդանիներին հետևյալ  եղանակներից մեկի միջոցով`   |

|                  |ա. բարբիտուրատների գերդոզաչափով ներարկում`        |

|                  |բարբամիլի լուծույթ (2-3 գ.  15-20 մլ ջրին)        |

|                  |բ. հեմոսպորիդինի լուծույթի (1-2 գ. 15-20 մլ ջրին) |

|                  |միջմկանային ներարկում                             |

|                  |գ. 20-30 մլ 25%-ոց ծծմբաթթվային մագնեզիումի       |

|                  |լուծույթի ներարկում սրտի շրջանում:                |

|                  |9) Գլուխն անջատել մարմնից ատլանտածոծրակային       |

|                  |հոդամիացման շրջանում:  Կենդանու դին ոչնչացվում է 3|

|                  |մետրից ոչ պակաս խորությամբ բետոնապատ Բեկարի փոսում|

|                  |և  ծածկվում քլորակրով: Դիակների առավել            |

|                  |արդյունավետ ոչնչացման համար նպատակահարմար է       |

|                  |այրումը:                                          |

|                  |10) Անջատված գլուխը փաթեթավորել մետաղական թիթեղով |

|                  |և  տեղադրել մետաղյա կոնտեյներում (հնարավորության  |

|                  |դեպքում սառույցով), տեղափոխել +2-+15o C           |

|                  |ջերմաստիճանի պայմաններում ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ախտորոշման  |

|                  |համար մասնագիտացված լաբորատորիա` 12-36 ժամվա      |

|                  |ընթացքում: Տեղափոխման կամ պահպանման ժամանակ       |

|                  |սառեցրած գլխուղեղը պիտանի չէ հյուսվածքաբանական    |

|                  |հետազոտությունների համար, քանի որ փոխվում է       |

|                  |գլխուղեղի հյուսվածքային կառուցվածքը և  ախտորոշումը|

|                  |չի կարող լինել հավաստի:                           |

|                  |11) Անհրաժեշտ է կոնտեյների վրա նշել կենդանու      |

|                  |վերաբերյալ տվյալներ, նմուշառման ամսաթիվը, նմուշի  |

|                  |տեսակը և  մակնշել վտանգավոր պարունակության մասին: |

|                  |12) ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ախտորոշման համար մասնագիտացված    |

|                  |լաբորատորիա հասցնելուց անմիջապես հետո կենդանու    |

|                  |գլխի մեջքային (դորսալ) մասից հեռացվում է մաշկը:   |

|                  |13) Գանգատուփից գլխուղեղի դուրսբերման համար       |

|                  |կատարել գլխի ֆիքսում ձեռքերով` թղթային մակերեսի   |

|                  |վրա (բացառելու համար սահումը) և  սղոցել           |

|                  |անատոմիական սղոցով մեծ զգուշությամբ` չվնասելու    |

|                  |համար ուղեղը` համաձայն նկար 1-ում բերված          |

|                  |ուղղությունների:                                  |

|                  |14) Առանձնացնել և  հեռացնել գանգատուփի աջ և  ձախ  |

|                  |մասերը, հատել կարծր ուղեղաթաղանթը և  թեքել այնպես,|

|                  |որ գլխուղեղն իր ծանրության ուժի ազդեցությամբ      |

|                  |անջատվի գանգի հիմից: Գանգի վենտրալ հատվածի        |

|                  |նյարդերը հատելու համար օգտվել նշտարից (վիրահատական|

|                  |դանակից):                                         |

|                  |15) Անջատված գլխուղեղը ամբողջությամբ տեղավորել    |

|                  |հետևյալ  կազմով ֆիքսող լուծույթի մեջ` NaH2 PO4.H2O|

|                  |4,0 գ., Na2H2PO4.H2O 6,5 գ., 40%-անոց ֆորմալին    |

|                  |(HCHO) 100,0 մլ, թորած ջուր, pH չեզոք` 7,0:       |

|                  |16) Գլխուղեղի ֆիքսման համար անհրաժեշտ է կատարել ոչ|

|                  |լրիվ լայնական կտրվածքներ 5-8 մմ հաստությամբ`      |

|                  |համաձայն նկար 2-ի, քանի որ ֆորմալինը թափանցում և  |

|                  |ամրացնում է հյուսվածքները մինչև  8 մմ խորությամբ: |

|                  |17) Կտրված շերտերի միջև  տեղադրել ներծծող նյութից |

|                  |թիթեղներ (բամբակ, թանզիֆ, ֆիլտրի թուղթ):          |

|                  |18) Լայնական շերտերի բաժանված գլխուղեղի ֆիքսման   |

|                  |համար առաջարկվում է կիրառել 15-20%-անոց չեզոք     |

|                  |ֆորմալինի լուծույթ (150-200 մլ ֆորմալին և  800-850|

|                  |մլ ջուր): Ֆիքսման ժամկետը` 3-4 օր:                |

|                  |19) Ֆիքսված գլխուղեղը տեղավորել հարվածակայուն     |

|                  |տարողության մեջ: Ֆիքսող նյութը պետք է 10 անգամ    |

|                  |ավելի լինի գլխուղեղի ծավալից: Նման պայմաններում   |

|                  |նյութը կարող է պահպանվել 2 շաբաթ` շաբաթը մեկ անգամ|

|                  |ֆիքսող նյութը փոխելով:                            |

|                  |20) Աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր թափոնների, |

|                  |այդ թվում` կենսաբանական, ոչնչացումը կազմակերպվում |

|                  |է Հայաստանի Հանրապետության առողջապահության        |

|                  |նախարարի 2008 թվականի մարտի 24-ի N 03-Ն հրամանով  |

|                  |հաստատված սանիտարական կանոնների և  նորմերի        |

|                  |համաձայն:                                         |

|                  |21) Օգտագործված բժշկական նշանակության գործիքների, |

|                  |սարքերի և  սարքավորումների ախտահանման,            |

|                  |նախամանրէազերծման և  մանրէազերծման աշխատանքների   |

|                  |կազմակերպումն իրականացվում է Հայաստանի            |

|                  |Հանրապետության առողջապահության նախարարի 2008      |

|                  |թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով         |

|                  |հաստատված սանիտարահամաճարակաբանական կանոնների և   |

|                  |նորմերի և  Հայաստանի Հանրապետության               |

|                  |առողջապահության նախարարի 16.07.10թ. թիվ 13-Ն      |

|                  |հրամանով հաստատված սանիտարական կանոնների և        |

|                  |նորմերի համաձայն:                                 |

|                  |22) Աշխատանքներն ավարտելուց հետո ռետինե կոշիկները,|

|                  |գոգնոցը, գլխարկը, դիմային վահանակը մշակել 2%-անոց |

|                  |նատրիումի հիպոքլորիդի լուծույթով:  Արտահագուստի   |

|                  |ախտահանման, նախամանրէազերծման և  մանրէազերծման    |

|                  |աշխատանքների կազմակերպումն իրականացվում է         |

|                  |Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի |

|                  |2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանով    |

|                  |հաստատված սանիտարական կանոնների և  նորմերի        |

|                  |համաձայն:                                         |

|                  |23) Աշխատանքներն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ   |

|                  |տաք ջրով և  օճառով, որից հետո մշակել Հայաստանի    |

|                  |Հանրապետության առողջապահության նախարարության      |

|                  |կողմից թույլատրված ախտահանիչ նյութով` ձեռքերի     |

|                  |ախտահանման համար նախատեսված:                      |

|                  |24) Նմուշների տեղափոխումն իրականացվում է Հայաստանի|

|                  |Հանրապետության առողջապահության նախարարի 2014      |

|                  |թվականի հունիսի 23-ի թիվ 38-Ն հրամանով հաստատված  |

|                  |պահանջների համաձայն:                              |

|__________________|__________________________________________________|

|7. Այլ աշխատանքներ|Որոշվում է սույն հրամանով հաստատված               |

|                  |նախարարությունների մասնագետների ներկայացրած       |

|                  |գնահատման արդյունքում                             |

|__________________|__________________________________________________|

|8. Առանցքային     |Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման |

|գաղափարներ        |էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող   |

|                  |կենդանիների գլխուղեղը` հետագա հյուսվածքաբնական    |

|                  |հետազոտությունների համար գլխուղեղն անջատված,      |

|                  |ֆիքսված և  տեղափոխված է                           |

._____________________________________________________________________.

 

1. Մեկնաբանություններ` Նկատի ունենալով, որ ՏՍԷ-ի ժամանակ նեյրոգլիան այտուցված և տարալուծված է, հարկավոր է գլխուղեղի ֆիքսումը կատարել արագ և հստակ կերպով, որը թույլ է տալիս բացառել սխալները և տալ հավաստի ախտորոշում:

 

Նկար 1. ԽԵԿ-ի գանգի սղոցման գծագիր

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

1) սղոցման գիծ 1 անցնում է ճակատային ոսկորով.

2) սղոցման գիծ 2 ակնափոսից դեպի լսողական անցուղու եզրային մաս.

3) սղոցման գիծ 3 անցնում է ճակատային և ծոծրակային ոսկրերի սագիտալ առանցքով` մինչև ծոծրակային մեծ բացվածք

 

Նկար 2. Գլխուղեղի կտրվածքների գծագիր

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ռոմբաձև ուղեղ

I - կտրվածք երկարավուն ուղեղի վերին բաժնի սահմանում.

II - կտրվածք ցողունային մասի` երկարավուն ուղեղ և վարոլյան կամրջի սահմանին.

III - կտրվածք վարոլյան կամրջի սահմանին` ուղեղիկի վերին ոտիկների սկզբնամասում.

Միջին ուղեղ

IV - կտրվածք քառաբլուրի մակարդակում` կարմիր կորիզների հայտնվելու սահմանին.

Միջանկյալ ուղեղ

V - կտրվածք էպիթալամուսի մակարդակում` III փորոք սիլվյան ծորանի բացման հատվածում.

VI - կտրվածք տեսաթմբի մակարդակում` էպիթելային բլուրների և դրանց հարող կորիզների հատվածում.

VII - կտրվածք հիպոթալամուսի սահմանում` ձագարի մակարդակում.

Վերջնային ուղեղ

VIII - կտրվածք կողմնային փորոքի սահմանում` պոչավոր կորիզի մակարդակում.

IX, X - կտրվածքներ ուղեղի կիսագնդերի իրանի, կրծքային և կոնքային վերջույթների շարժիչ դաշտերի հատվածում:

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար N 2     |Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման |

|                  |էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող   |

|                  |կենդանիների գլխուղեղի մանրադիտակային հետազոտում   |

|__________________|__________________________________________________|

|2. Ձեռնարկվող     |1) Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ          |

|միջոցառումներ     |սպունգանման էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը      |

|                  |համապատասխանող կենդանիների ֆիքսված գլխուղեղի      |

|                  |տարբեր բաժինների նմուշառում                       |

|                  |2) Հյուսվածքաբանական պատրաստուկների պատրաստումն   |

|                  |իրականացվում է Հայաստանի Հանրապետության           |

|                  |առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի    |

|                  |25-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված                  |

|                  |սանիտարահամաճարակային նորմերի և  կանոնների        |

|                  |համաձայն:                                         |

|__________________|__________________________________________________|

|3. Անհրաժեշտ      |1) Անձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ  |

|պարագաներ         |(անջրաթափանց խալաթ, ռետինե գոգնոց, անջրաթափանց    |

|                  |գլխարկ, անատոմիական ձեռնոցներ, օրգանական ապակուց  |

|                  |դիմային վահանակ կամ պաշտպանական ակնոց)            |

|                  |2) Լաբորտոր ապակյա տարաներ                        |

|                  |3) ՈՒնիվերսալ ավտոմատ (ԱՏ-4, ԱՏ-5 տեսակի)         |

|                  |հյուսվածքների մշակման և  ներկման համար            |

|                  |4) Թերմոստատ չորաօդային (37o C)                   |

|                  |5) Թերմոստատ պարաֆինային լցման համար ՏՎԶ-25       |

|                  |(58-60o C)                                        |

|                  |6) Միկրոտոմ սանային (ՄՍ) կամ պարաֆինային          |

|                  |հյուսվածքաշերտիկների համար (ՄՊՍ-2)                |

|                  |7) Միկրոտոմային դանակների սրման դազգահ            |

|                  |8) Միկրոտոմային դանակների ճշգրտման դազգահ         |

|                  |9) Միկրոտոմային դանակներ (պարաֆինային կամ         |

|                  |ցելոիդային հյուսվածքաշերտիկների համար)            |

|                  |10) Ֆորմալին, պարաֆորմ                            |

|                  |11) Սպիրտ 96o (էթանոլ)                            |

|                  |12) Պղինձ ծծմբաթթվային (5-ջրային կամ անջուր)      |

|                  |13) Քլորոֆորմ                                     |

|                  |14) Քացախաթթու (սառցե)                            |

|                  |15) Հեմատոքսիլին (կամ հեմատեին)                   |

|                  |16) Կալիումի կամ նատրիումի էոզին                  |

|                  |17) Աղաթթու                                       |

|                  |18) Քսիլոլ (պարա-, օրտո-, մետա-)                  |

|                  |19) Ֆենոլ (կարբոլաթթու)                           |

|                  |20) Հյուսվածքաբանական ասեղներ (ատամնաբուժական     |

|                  |զոնդ)                                             |

|                  |21) Թորած ջուր                                    |

|                  |22) Փայտե բլոկներ (կամ տեքստոլիտային)             |

|                  |23) Էլեկտրական տաքացուցիչ (գազային այրիչ)         |

|                  |24) Սպիրտայրոցներ                                 |

|                  |25) Ավազե ժամացույցներ 1, 2, 3, 5, 10 րոպեներով   |

|                  |26) Լաբորատոր նշումների գրիչ                      |

|                  |27) Կանադական բալզամ                              |

|                  |28) Առարկայական և  ծածկապակիներ                   |

|                  |29) Ֆիլտրի թուղթ (ֆիլտրեր)                        |

|                  |30) Քարշիչ պահարան                                |

|__________________|__________________________________________________|

|4. Մասնակիցներ    |1) Հայաստանի Հանրապետության առողջապահության       |

|                  |նախարարության մասնագետներ                         |

|                  |2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության     |

|                  |նախարարության մասնագետներ                         |

|                  |3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության       |

|                  |նախարարության մասնագետներ (անհրաժեշտության        |

|                  |դեպքում)                                          |

|                  |4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման |

|                  |և  արտակարգ իրավիճակների նախարարության            |

|                  |մասնագետներ (անհրաժեշտության դեպքում)             |

|                  |5) Այլ կազմակերպություններից հրավիրված            |

|                  |փորձագետներ (համաձայնությամբ)                     |

|__________________|__________________________________________________|

|5. Անհրաժեշտ      |1) Տեղեկացնել հյուսվածքաբանական լաբորատորիայի     |

|պատրաստություններ |ղեկավարին/պատասխանատուին նախաձեռնվող              |

|                  |միջոցառումների վերաբերյալ                         |

|                  |2) Պատրաստել բոլոր անհրաժեշտ պարագաները           |

|__________________|__________________________________________________|

|6. Գլխուղեղի      |1) Վերցնել ամրագրված ուղեղի տարբեր հատվածներից    |

|տարբեր բաժիններից |0,5-1սմ հաստությամբ թիթեղների ձևով  կտորներ       |

|հյուսվածքաբանական |2) Վերցնելուց անմիջապես հետո պիտակավորել և        |

|պատրաստուկներ     |ֆիքսել ախտաբանական նյութը ֆորմալինի լուծույթի մեջ |

|պատրաստելու քայլ  |24 ժամ տևողությամբ:                               |

|առ քայլ           |3) Հետազոտվող կտորներն անցկացնել տարբեր աստիճանի  |

|նկարագրություն    |սպիրտի լուծույթով (500, 600, 700, 800, 900,       |

|                  |1000), 1000 քլորոֆորմ, քլորոֆորմ-պարաֆին, և       |

|                  |պարաֆին (2-3 բաժին): Սպիրտային լուծույթների       |

|                  |տարբեր նոսրացումները պատրաստվում են` համաձայն     |

|                  |Աղյուսակի:                                        |

|                  |4) Բացարձակ սպիրտ` 1000, ստանալու համար 96o-ի     |

|                  |սպիրտային լուծույթին ավելացնել անջուր ծծմբաթթվային|

|                  |պղինձ` սպիրտային լուծույթի 10-15%-ի չափով, թողնել |

|                  |1-2 օր` պարբերաբար թափահարելով: Անջուր            |

|                  |ծծմբաթթվային պղնձի փոշին ստանում է երկնագույն     |

|                  |գունավորում, քանի որ կապում է ջուր:               |

|                  |Գործողությունը կրկնել այնքան, մինչև  լուծույթին   |

|                  |ավելացրած անջուր ծծմբաթթվային պղինձը չի փոխի իր   |

|                  |գունավորումը:                                     |

|                  |5) ՈՒղեղի 0,5 սմ հաստության կտորները սպիրտային    |

|                  |յուրաքանչյուր լուծույթում պահել 3-4 ժամ`          |

|                  |հյուսվածքների ԱՏ-4 կամ ԱՏ-5 ավտոմատ մշակման       |

|                  |դեպքում:                                          |

|                  |6) Հաջորդող քլորոֆորմ-պարաֆինում պահել 2-3 ժամ    |

|                  |37o C-ում, պարաֆին I և  II` 45-60 րոպե            |

|                  |58-60o C-ում:                                     |

|                  |7) Կաղապարների մեջ (Պետրիի թասեր) լցնել նոր բաժին |

|                  |պարաֆին և  դրա մեջ տեղավորել կտորները: Մակերեսին  |

|                  |սառած պարաֆինի թիթեղ առաջանալուց հետո տեղափոխել   |

|                  |սառը ջրով տարայի մեջ` աստիճանաբար և  հավասարաչափ  |

|                  |սառելու համար:                                    |

|                  |8) Պարաֆինային կտորներից պատրաստել                |

|                  |ուղղանկյունաձև  բլոկներ` եզրերից թողնելով 1-1,5   |

|                  |մմ պարաֆինային շերտ:                              |

|                  |9) Բլոկները ամրացնել փայտե խորանարդներին`         |

|                  |տաքացրած մետաղական ձողի (շպատելի) օգնությամբ:     |

|                  |10) Պարաֆինային բլոկը ամրացնել միկրոտոմի          |

|                  |համապատասխան բռնիչին: Բլոկի մակերեսը պետք է       |

|                  |հորիզոնական լինի միկրոտոմի դանակին:               |

|                  |11) Միկրոպտուտակը դնել 20-30 միկրոն բաժանմունքի   |

|                  |վրա, դանակը սահեցնել բլոկի մակերեսով մի քանի      |

|                  |անգամ թեթև  հպվելով` մինչև  հյուսվածքի կտորին     |

|                  |հասնելը:                                          |

|                  |12) Ստանալ հյուսվածքաշերտիկներ և  վրձինի          |

|                  |օգնությամբ տեղափոխել տաք (46-48o C) թորած ջրով    |

|                  |տարայի մեջ:                                       |

|                  |13) Առարկայական ապակին զգուշորեն մտցնել վերոնշյալ |

|                  |տարայի մեջ, դրա վրա վերցնել հյուսվածքաշերտիկը և   |

|                  |դուրս հանել:                                      |

|                  |14) Ապակու վրայի ջրի մնացորդները մաքրել ֆիլտրի    |

|                  |թղթով, շարել ուղղահայաց և  թողնել սենյակային      |

|                  |ջերմաստիճանում չորանալու մի քանի ժամ:             |

|                  |15) Ապապարաֆինացնել հյուսվածքաշերտիկները`         |

|                  |անցկացնելով` քսիլոլ 3 բաժին, սպիրտ 1000, 960, 700,|

|                  |թորած ջուր 2 բաժին: Յուրաքանչյուր ռեագենտում      |

|                  |պահել 2-ական րոպե:                                |

|                  |16) Ներկել հեմատոքսիլինով` պահելով ներկի մեջ 2-10 |

|                  |րոպե (կախված ներկանյութի հասունության աստիճանից): |

|                  |17) Լվանալ թորած ջրում 5 րոպե                     |

|                  |18) Ընկղմել 1%-անոց աղաթթվի լուծույթում, որտեղ    |

|                  |լուծիչը 700 էթանոլն է, մինչև                      |

|                  |հյուսվածքաշերտիկների վարդագունելը:                |

|                  |19) Լվանալ թորած ջրով, այնուհետև  ամոնիակի        |

|                  |0,5%-անոց լուծույթով մինչև  հյուսվածքաշերտիկների  |

|                  |կապտավուն երանգ ստանալը:                          |

|                  |20) Ներկել էոզինի ջրային լուծույթում 0,5-1 րոպե:  |

|                  |21) Լվանալ 3 բաժին թորած ջրով` էոզինի ավելցուկը   |

|                  |հեռացնելու համար:                                 |

|                  |22) Հյուսվածքաշերտիկներից ջրի ավելցուկը           |

|                  |հեռացնելու համար անցկացնել 2 բաժին 700 սպիրտով, 2 |

|                  |բաժին 960 սպիրտով` յուրաքանչյուրում պահելով 2-ական|

|                  |րոպե:                                             |

|                  |23) Պարզեցնել ներկված հյուսվածքաշերտիկները 2      |

|                  |բաժին կարբոլ-քսիլոլ խառնուրդում (1:4 կամ 1:5      |

|                  |հարաբերությամբ)` պահելով 1 րոպե:                  |

|                  |24) Վերջնական ջրազրկման համար անցկացնել 2 բաժին   |

|                  |քսիլոլով կամ տոլուոլով` 2 րոպե:                   |

|                  |25) Ծածկել հյուսվածքաշերտիկները կանադական         |

|                  |բալզամով և  ծածկապակիով:                          |

|                  |26) Դիտարկել պատրաստուկը լուսային մանրադիտակի     |

|                  |օգնությամբ: Բնորոշ ախտաբանական փոփոխությունները   |

|                  |բերված են մեկնաբանություններում:                  |

|__________________|__________________________________________________|

|7. Այլ աշխատանքներ|Անհրաժեշտության դեպքում կատարվում է ստացված       |

|                  |հյուսվածք շերտիկների ներկում այլ եղանակներով`     |

|                  |յուրահատուկ բնորոշ ամիլոիդային կուտակումներ       |

|                  |հայտնաբերելու համար                               |

|__________________|__________________________________________________|

|8. Առանցքային     |Խոշոր եղջերավոր կենդանիների տարափոխիկ սպունգանման |

|գաղափարներ        |էնցեֆալոպաթիայի դեպքի սահմանմանը համապատասխանող   |

|                  |կենդանիների գլխուղեղի տարբեր բաժիններից,          |

|                  |մանրադիտակային հետազոտությունների համար,          |

|                  |հյուսվածքաբանական պատրաստուկները պատրաստված և     |

|                  |ներկված են                                        |

._____________________________________________________________________.

 

Մեկնաբանություններ`

1. Հյուսվածքների ԱՏ-4 կամ ԱՏ-5 ավտոմատ մշակման սարքերի բացակայության դեպքում կիրառվում է կրճատված սխեման` յուրաքանչյուր ռեագենտում կտորները պահվում են 6-12 ժամ, որի արդյունքում երկարում է գործընթացը մինչև 3-5 օր:

2. Բնորոշ ախտաբանական փոփոխությունները ԽԵԿ-ի ՏՍԷ-ի ժամանակ հետևյալն են`

1) նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և տարրալուծում (նման են տարբեր չափերի և ձևերի դատարկությունների) (նկար 1, 2)

 

նկար 1. նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և տարրալուծում (նման են

տարբեր չափերի և ձևերի դատարկ տարածքների)

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 2. նեյրոգլիայի տարածուն վակուոլիզացիա և տարրալուծում (նման են

տարբեր չափերի և ձևերի դատարկ տարածքների)

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

2) ցիտոպլազմայի կոագուլյացիա, որն արտահայտվում է բարձր օքսիֆիլությամբ կարմիր գույնի պինդ մակարդուկի ձևով.

3) նյարդային բջիջների կորիզի կնճռոտում, մասնատում և մասնակի քայքայում, ցիտոպլազմայում բազմաթիվ մանր վակուոլներ (նկար 3).

 

Նկար 3. նյարդային բջիջների կորիզի կնճռոտում, մասնատում և մասնակի

քայքայում, ցիտոպլազմայում բազմաթիվ մանր վակուոլներ

____________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

4) արյունատար անոթների էնդոթելի գերաճ` կորիզների կնճռոտումով և մասնատումով.

5) հարանոթային կլորբջջային աստրոցիտների և մակրոֆագային տարրերի առկայություն` նման ոչ թարախային էնցեֆալիտի.

6) նյարդային բջիջների վակուոլիզացիա.

7) նյարդային բջիջների շուրջ այտուցի և վակուոլային օղակի առկայություն:

 

Աղյուսակ

 

Հյուսվածքաբանական հետազոտության համար անհրաժեշտ սպիրտային լուծույթների տարբեր նոսրացումների պատրաստում

 

.____________________________________________________________________.

|100 մլ սպիրտ ստանալու  |Բաղադրիչների անհրաժեշտ քանակություն, մլ     |

|համար                  |____________________________________________|

|                       |96o սպիրտ|ջուր|96o սպիրտ|ջուր|96o սպիրտ|ջուր|

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|50o սպիրտային լուծույթ |   52    | 48 |   44    | 56 |   50    | 50 |

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|60o սպիրտային լուծույթ |   63    | 37 |   50    | 50 |   56    | 44 |

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|70oմ սպիրտային լուծույթ|   73    | 27 |   56    | 44 |   63    | 37 |

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|75o սպիրտային լուծույթ |   78    | 22 |   83    | 17 |   94    |  6 |

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|80o սպիրտային լուծույթ |   83    | 17 |   89    | 11 |    -    |  - |

|_______________________|_________|____|_________|____|_________|____|

|90o սպիրտային լուծույթ |   94    |  6 |   -     |  - |    -    |  - |

.____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
17.12.2014
N 71-Ն
Հրաման