Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 765-Ն ...

 

 

040.0195.060315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2015 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չափերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի ակնհայտ առևտրային չափաքանակների» բառերով.

i

2) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «ներմուծողների կողմից սահմանված» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 11.1-ին և 18-րդ կետերին համապատասխան հայտարարագրված» բառերով.

i

3) 4-րդ կետը «մանրածախ գնի տպագրման միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 11.1-ին և 18-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով.

i

4) 6-րդ կետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բացթողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,

i

5) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված` հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)` դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր` ավելի բարձր գին: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկն արտադրված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.

i

«18. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված` հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)` դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր` ավելի բարձր գին: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկը Հայաստանի Հանրապետություն ներմուծված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2015
N 195-Ն
Որոշում