Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168- ...

 
i

(ուժը կորցրել է 10.02.11 թիվ 168-Ն որոշման մասով` 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

040.0105.170215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2015 թվականի N 105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1356-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 206-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1356-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 13-22-րդ կետերը.

i

2) որոշման հավելվածի 3-րդ կետում «վարկային ծրագիրն իրականացնող կազմակերպության (այսուհետ` պատվիրատու)» բառերը փոխարինել «պատվիրատուի» բառով:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի`

1) 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկի 3-րդ և 9-16-րդ տողերը գործում են մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկի 9-16-րդ տողերում նշված գնումները 2016 թվականից սկսած պլանավորվում և ֆինանսավորվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման սուբսիդիաներ հոդվածով.

3) 20-րդ կետի պահանջները չեն կիրառվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և չավարտված շինարարական ծրագրերի վրա:

4. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին» N 206-Ա որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի հայեցակարգը, իսկ հայեցակարգը հավանության արժանանալուց հետո եռամսյա ժամկետում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն առողջապահական ծառայությունները մրցակցային և ոչ մրցակցային եղանակով իրականացնելու համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ:

7. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսելու պահին գործող իրավական ակտերով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի և սույն որոշման հավելվածով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

9. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցները պետք է վերակնքեն այդ համաձայնագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշման պահանջներին, իսկ նշված ժամկետում դրանք չվերակնքած մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերը լուծվում են:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունվարի 30-ի

N 105-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման, գնումների բողոքարկման խորհրդի անդամների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման, վարձատրության չափի և կարգի սահմանման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:

2. Սույն կարգով հրավերին և պայմանագրին ներկայացվող պայմանները հանդիսանում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները: Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:

3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված կարգերի կիրարկման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է`

1) գնումների պլանավորում.

2) գնումների նախապատրաստում.

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում:

 

III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով`

1) գնումները համակարգողը.

2) պատասխանատու ստորաբաժանումը.

3) գնահատող հանձնաժողովը:

6. Պատվիրատուի ղեկավարը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններում`

ա. մարմնի աշխատակազմի ղեկավարն է, եթե տվյալ մարմինն ունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն է.

բ. մարմնի ղեկավարն է, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ.

2) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարն է, բացառությամբ Երևան քաղաքի, որտեղ պատվիրատուի ղեկավարը Երևանի քաղաքապետի կողմից լիազորված պաշտոնատար անձն է.

3) պետության կամ համայնքների հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.

4) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է.

5) պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է.

6) պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներում (միություններում)` միավորման գործադիր մարմնի ղեկավարն է.

7) պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է.

8) հանրային կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է:

7. Պատվիրատուի ղեկավարը`

1) սահմանում է`

ա. գնումները համակարգող,

բ. պատասխանատու ստորաբաժանում,

գ. գնահատող հանձնաժողով` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.

2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի հաստատում է`

ա. (կնքում) է պայմանագիրը,

բ. գնման ընթացակարգի արձանագրությունը:

8. Գնումները համակարգողը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

9. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած գնումների դեպքում ԾԻԳ-ն է իրականացնում գնումների համակարգողի լիազորությունները:

10. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքները:

11. Պատասխանատու`

1) ստորաբաժանումը`

ա. կազմում և հաստատում է գնման հայտը,

բ. հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի նկատմամբ,

գ. ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը,

դ. ներկայացնում է այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով,

ե. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

2) ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`

ա. համապատասխան ստորաբաժանումը,

բ. ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին.

4) ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է ելնելով գնման առարկայի տեսակից: Ընդ որում, գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը չի կարող մասնակցել գնման հայտի նախագծմանը, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ գնման հայտի նախագծմանը մասնակցող անձն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն:

12. Գնահատող հանձնաժողովը`

1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).

6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:

13. Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն: Հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը կամ վերջինիս պաշտոնատար անձը:

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

14. Գնումների պլանի ձևը և դրա լրացման ու հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, իսկ գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների սահմանում և տեղեկատուում հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

15. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում, գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:

16. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:

17. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարում է`

1) պատվիրատուն` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, եթե փոփոխությունը չի ենթադրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման փոփոխություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիրքորոշումը տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ վերջինիս հանձնարարությամբ (թույլտվությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե փոփոխությունը ենթադրում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման փոփոխություն:

18. Պատվիրատուի այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխությունները կատարվում են տվյալ գնումների պլանի հաստատման կարգով:

19. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիրը կնքվում է գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում:

20. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, եթե տվյալ շինարարական ծրագրի իրականացման համար նախագծային փաստաթղթերի առկայությունը կամ դրանց փորձաքննությունը պարտադիր է: Ընդ որում, պետական բյուջեի միջոցների հաշվին շինարարական`

1) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են տվյալ ոլորտում պետական քաղաքականությունն իրագործող լիազորված մարմնի (մարմինների) կողմից.

2) ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումներն իրականացվում են տվյալ գույքի կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից:

21. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում:

 

V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

22. Գնումների նախապատրաստման նպատակով գնումների պլանում ներառված գնման յուրաքանչյուր առարկայի համար գնումների պլանը հաստատվելու կամ փոփոխվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում է`

1) պատասխանատու ստորաբաժանում, և

2) գնումները համակարգող:

23. Բացառությամբ սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների և ավիասպասարկման ծառայությունների, որոնց դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում, իսկ մնացած գնումների դեպքում, եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնումների պլանը հաստատվելու կամ փոփոխվելու օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`

1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պարտադիր է որակի սերտիֆիկատի առկայությունը կամ գործարանային փաթեթավորումը, եթե դա կիրառելի է տվյալ ապրանքի համար.

բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`

- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները` ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,

- շինարարական ծրագրերի` ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, տեխնիկական հսկողության և խորհրդատվական ծառայությունների գնումների, ինչպես նաև այն գնումների դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման նպատակով պահանջվում են համապատասխան աշխատանքային ռեսուրսներ, «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները` ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակ, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն,

դ. օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը: Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված հիմքերով գնում կատարելու դեպքում ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թվաքանակը չի կարող պակաս լինել երեքից,

ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,

զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում` վերջնաժամկետը.

2) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության:

24. Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի` գնման առարկայի բնութագրերը և մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատմանը ներկայացվող չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ:

25. Գնման ընթացակարգը կազմակերպելիս` օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`

1) անկախ գնման առարկան օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում ներառված լինելու հանգամանքի, գնումը կարող է իրականացվել բաց ընթացակարգով.

2) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում ներառված լինելու հանգամանքի.

3) եթե գնման առարկայի նմանատիպ խմբի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն նմանատիպ խմբում ներառվող վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, ապա գնումը կարող է իրականացվել պարզեցված ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված չէ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում.

4) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.

5) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով`

 

._____________________________________________________________________.

|1. բնական գազի մատակարարում                                          |

|_____________________________________________________________________|

|2. էլեկտրաէներգիայի մատակարարում                                     |

|_____________________________________________________________________|

|3. հեռախոսակապ                                                       |

|_____________________________________________________________________|

|4. ոռոգման, խմելու, տեխնիկական և  արդյունաբերական ջրի մատակարարում   |

|_____________________________________________________________________|

|5. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի |

|   հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ      |

|   մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի,    |

|   աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում                              |

|_____________________________________________________________________|

|6. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի,   |

|   սպառազինության, ռազմամթերքի և  ռազմատեխնիկական միջոցների ապահովման|

|   համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների,     |

|   ինչպես նաև  ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի   |

|   ձեռքբերում                                                        |

|_____________________________________________________________________|

|7. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն      |

|_____________________________________________________________________|

|8. տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության  |

|   միջոցների ձեռքբերում` բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների և   |

|   թերթերի                                                           |

|_____________________________________________________________________|

|9. հանրակրթական դպրոցների ուսուցում                                  |

|_____________________________________________________________________|

|10. երաժշտական դպրոցների ուսուցում                                   |

|_____________________________________________________________________|

|11. հեռակա դպրոցների ուսուցում                                       |

|_____________________________________________________________________|

|12. հատուկ ընդհանուր կրթության ուսուցում                             |

|_____________________________________________________________________|

|13. ներառական կրթության ուսուցում                                    |

|_____________________________________________________________________|

|14. մասնագիտացված հանրակրթական ուսուցում                             |

|_____________________________________________________________________|

|15. արտադպրոցական ուսուցում                                          |

|_____________________________________________________________________|

|16. նախադպրոցական ուսուցում                                          |

|_____________________________________________________________________|

|17. անշարժ գույքի վարձակալություն                                    |

|_____________________________________________________________________|

|18. հիվանդանոցային բուժօգնություն` ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ  |

|    հետազոտություններ                                                |

|_____________________________________________________________________|

|19. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն                         |

|_____________________________________________________________________|

|20. հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն                          |

|_____________________________________________________________________|

|21. պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների    |

|    կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և                 |

|    ծառայությունների ձեռքբերում` բացառությամբ օդային փոխադրումների   |

|    գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման                             |

|_____________________________________________________________________|

|22. անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների            |

|    ծառայություն                                                     |

|_____________________________________________________________________|

|23. «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր|

|    պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում           |

|_____________________________________________________________________|

|24. ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ                  |

|_____________________________________________________________________|

|25. բանկային սպասարկման ծառայություններ                              |

|_____________________________________________________________________|

|26. փոստային կապի ծառայություն                                       |

|_____________________________________________________________________|

|27. գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով նախատեսված դեպքերում գնման |

|    առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից|

|    գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների` ներառյալ  |

|    սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում                 |

|_____________________________________________________________________|

|28. Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության   |

|    մեդալների և  դրանց տուփերի պատրաստում                            |

|_____________________________________________________________________|

|29. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն        |

|    դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած           |

|    աշխատանքների և  մատուցած ծառայությունների ձեռքբերում` պայմանով,  |

|    որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների գները    |

|    պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից            |

|_____________________________________________________________________|

|30. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց       |

|    միության կողմից սահմանված պահանջներին և  նվազագույն սակագներին   |

|    համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների        |

|    ձեռքբերում                                                       |

|_____________________________________________________________________|

|31. ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական        |

|    կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի`         |

|    էլեկտրոնային եղանակով ձեռքբերում                                 |

|_____________________________________________________________________|

|32. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում   |

._____________________________________________________________________.

 

6) գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա հետևյալ դեպքերում`

ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում, պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում,

գ. չկանխատեսված հանգամանքների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում, բացառությամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու կամ տվյալ գնումը կատարելու համար նոր ֆինանսական միջոցներ հատկացվելու կամ պետության կարիքների համար գնումների դեպքերի: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև տասնհինգ օրացուցային օրվա ընթացքում, պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

դ. ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

26. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից դրա հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:

27. Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը, որն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը հետ է վերադարձնում գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`

1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`

ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`

բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:

28. Գնման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով պատվիրատուները կարող են ընթացիկ տարվան հաջորդող տարվա գնման գործընթացները կազմակերպել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սկսած` օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով:

 

VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

29. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 27-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը և գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող`

1) հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն մեկ անդամ.

3) հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`

ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,

գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի կասեցման վերջին ժամկետին.

4) հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) հանձնաժողովի նիստերը սղագրվում կամ տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար` բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.

7) հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն քսանչորս ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

8) հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.

9) հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում` իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.

10) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, ներառյալ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում է դրանք:

30. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, ով`

1) զեկուցագիրն ստանալու օրը`

ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`

բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:

31. Մինչև սույն կարգի համաձայն պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանված, հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:

32. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:

33. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում` խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

34. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.

2) հրավերի տեքստը.

3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

35. Հրավերով նախատեսվում է, որ`

1) մասնակիցը հայտով ներկայացնում է`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իր կողմից հաստատված հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,

գ. գնային առաջարկ,

դ. հայտի ապահովում,

ե. հրավերով նախատեսված լիցենզիայի պատճենը,

զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն` առաջարկվող ապրանքի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ, պայմանով, որ 1-ին տեղը զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում ներկայացնում է նաև առաջարկվող ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը,

է. ապրանքների գնման դեպքում, եթե առաջարկվում է մատակարարել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանք, ապա իր կողմից հաստատված հայտարարություն դրա վերաբերյալ.

2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում`

ա. մասնակիցների գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման,

բ. եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի և առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման և համեմատման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն մինչև 15 տոկոս գնային առավելություն: Ընդ որում, գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում գնման առարկայի պահանջվող քանակի և առավելագույն գնի արտադրյալը հաշվարկվում է ըստ չափաբաժինների.

3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված ծավալաթերթ-նախահաշիվ, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով` ՎԳՏ=ՄԳ/ՆԳxԾԳՏ, որտեղ`

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

ԾԳՏ-ն նախահաշվով ըստ աշխատանքի տեսակի սահմանված միավոր գինն է.

ՎԳՏ - ծավալաթերթ-նախահաշվով սահմանված առանձին տեսակների (տողերի) դիմաց վճարվող գումարն է.

4) պահանջի դեպքում մասնակցի հայտի, ներառյալ գնային, իսկ ապրանքների գնման դեպքում նաև մասնակցի կողմից ներկայացված ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը պարունակող փաստաթղթի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած մասնակցին.

5) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.

6) մասնակիցը կարող է գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,

բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին.

7) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով` պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.

8) պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի տասը տոկոսը.

9) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկությունները էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Ընդ որում, տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.

10) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում են ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը.

11) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր և դրա ներկայացման գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Ընդ որում, պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

12) եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար, ապա պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների դեպքում կանխավճարի ապահովումը հիմնավորող փաստաթղթում որպես բենեֆիցիար նշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

36. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ`

1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին` տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները` փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) համատեղ գործունեության (կոնսորցիում) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տույժը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ, իսկ պայմանագիրն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա կնքված լինելու դեպքում տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ և կնքվել է համաձայնագիր.

5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.

6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

7) նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով.

9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.

10) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`

ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում են օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է շինարարական ծրագրի կատարման համար անհրաժեշտ լիցենզիային, տեխնիկական միջոցներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,

դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

ե. ներկայացնում է ըստ աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային գրաֆիկը.

11) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.

12) եթե պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում, պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում է համաձայնագիր կնքելու միջոցով: Այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարվա ընթացքում չեն նախատեսվում միջոցներ, ապա այդ մասով պայմանագիրը լուծվում է.

13) շինարարական ծրագրի կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.

14) պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.

15) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսվում է երկկողմ հաստատված փաստաթղթով` նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.

16) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրության ապրանքի մատակարարման դեպքում ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարման հանձնման-ընդունման արձանագրության հետ մեկտեղ մատակարարը պատվիրատուին է տրամադրում նաև տվյալ խմբաքանակի ապրանքների ծագման երկրի սերտիֆիկատը:

37. Գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`

1) գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև ծավալաթերթ-նախահաշիվը, ներառյալ ըստ աշխատանքների կատարման արժեքները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում.

2) հրավերը, էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է նաև օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով.

3) հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում հրավերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ` պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:

38. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ քարտուղարը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում` էլեկտրոնային այլ միջոցներով.

2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

39. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2015
N 105-Ն
Որոշում