Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿ ...

08.01.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2015  -ից մինչեւ   08.01.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.15 թիվ 8-Ն հրաման)

i

101.0003.160315

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        03            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10115084

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ

 

11 մարտի 2015 թվականի N 3-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) ծանուցման գրանցման կանոնակարգը` համաձայն հավելված N 3-ի,

4) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկը` համաձայն հավելված N 4-ի:

2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` սույն հրամանի 1-ին կետի 1-4 ենթակետերով հաստատված փաստաթղթերը տեղադրել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի առանձին բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:

3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության, պայմանագրային-իրավական վարչություններին:

 

Հավելված N 1

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թվականի մարտի 11-ի

N 3-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման (այսուհետ` Որոշում) համաձայն:

2. Կանոնակարգը գործում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի Հավելված N 4 (Միասնական ցանկի 2.19 բաժին) նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն արտադրատեսակների նկատմամբ, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, երրորդ երկրների հետ առևտրում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ` ծածկագրային միջոցներ):

3. Ծածկագրային միջոցներ են համարվում`

1) ծածկագրող միջոցները` ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կապուղիներով հաղորդվող և (կամ) մշակվող և պահվող տեղեկատվությունը չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար,

2) նմանակեղծումից պաշտպանող միջոցները` ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցները, համակարգերը և համալիրները, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կեղծ տեղեկատվության պարտադրումից պաշտպանվելու համար,

3) էլեկտրոնային թվային ստորագրության միջոցները` ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, որոնք կրիպտոգրաֆիկական փոխակերպումների հիման վրա ապահովում են հետևյալ գործառույթներից որևէ մեկի իրականացումը` էլեկտրոնային թվային ստորագրության փակ բանալու օգտագործմամբ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծում, էլեկտրոնային թվային ստորագրության բաց բանալու օգտագործմամբ էլեկտրոնային թվային ստորագրության իսկության հաստատում, էլեկտրոնային թվային ստորագրության բաց և փակ բանալիների ստեղծում,

4) կոդավորման միջոցները` տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ իրականացնող միջոցներ, որոնք փոխակերպման մի մասը կատարում են ձեռքի գործողությունների ճանապարհով կամ այդպիսի գործողությունների համար ավտոմատացված միջոցների օգտագործմամբ,

5) բանալի փաստաթղթերի պատրաստման միջոցները (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսքից),

6) բանալի փաստաթղթերը (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսքից),

7) համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք մշակված կամ վերափոխված են կրիպտովերլուծական գործառույթների կատարման համար,

8) մշակված կամ վերափոխված համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք կիրառվում են ընդլայնվող տիրույթով համակարգերում ընդլայնվող կոդի կրիպտոգրաֆիկական եղանակներով գեներացման համար, ներառյալ թռիչքաձև փոխվող հաճախականության համակարգերի համար կոդերի թռիչքաձև փոխումը,

9) մշակված կամ վերափոխված համակարգերը, սարքերը և բաղադրամասերը, որոնք վերափոխված են կրիպտոգրաֆիկական եղանակներով կապուղիների կամ ժամանակային մոդուլյացիայով գերլայնաշերտ համակարգերի գաղտնագրող կոդերի ձևավորման համար:

Սույն կետի 1-9 ենթակետերում նշված ծածկագրային միջոցների նորմատիվային-տեխնիկական, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերը հանդիսանում են այդ միջոցների բաղկացուցիչ մասը:

4. Կանոնակարգը տարածվում է ծածկագրային միջոցների ներմուծում և արտահանում իրականացնող անձանց վրա (այսուհետ` հայտատուներ):

5. Ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է մեկանգամյա լիցենզիաների (այսուհետ` լիցենզիաներ) հիման վրա, որը տալիս է ՀՀ լիազոր մարմինը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

6. Լիցենզիայի ստացման համար, հայտատուն լիազոր մարմնին է ներկայացնում Որոշման Հավելված N 4-ի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ու տեղեկությունները, ինչպես նաև`

1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համաձայնեցնող մարմին) կողմից տրված` ծածկագրային միջոցների ներմուծման կամ արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) (Ձև 1),

2) լիցենզիա ստանալու մասին հայտին կից հավելված, ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան միևնույն 10-անիշ դասակարգման կոդին համապատասխանող մի քանի տեսակի ծածկագրային միջոցների ներմուծման կամ արտահանման դեպքում` նշելով բոլոր ծածկագրային միջոցների ամբողջական անվանումները,

3) տեղեկություն` սույն Կանոնակարգի 2-րդ կետում նշված ներմուծվող ապրանքների կազմում, Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված և սահմանափակումների տակ ընկած քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ` ՌԷՄ) և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների (այսուհետ` ԲՀՍ) բացակայության մասին, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ:

Այն դեպքում, եթե սույն Կանոնակարգի 2-րդ կետում նշված ապրանքատեսակն իր կազմում պարունակում է ՌԷՄ և (կամ) ԲՀՍ կամ եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են ՌԷՄ-ի և (կամ) ԲՀՍ-ի կազմի մեջ, ապա այդպիսի ապրանքատեսակը կամ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք` համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների, այդ թվում` ներդրված կամ իր կազմում ընդգրկված ապրանքների ներմուծման կարգի վերաբերյալ Կանոնակարգի: Լիազոր մարմին տրամադրվող փաստաթղթերի քննարկման ժամկետը 3 աշխատանքային օր է` չհաշված հայտի ներկայացման օրը:

7. Սույն Կանոնակարգի 6-րդ կետի համաձայն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) (Ձև 1) ստանալու համար հայտատուն համաձայնեցնող մարմին է ներկայացնում`

1) ծածկագրային միջոցի ներմուծման և արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման դիմում` նշելով դրա ամբողջական անվանումը, նույնականացնող հատկանիշները,

2) ծածկագրային միջոցների հետ կապված, լիցենզավորվող տեսակի գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,

3) ծածկագրային միջոցի տեխնիկական փաստաթղթերը (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ դիմումի մերժման համար),

4) ծածկագրային միջոցի նմուշները (համաձայնեցնող մարմնի պահանջով, գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար):

Տվյալ ծածկագրային միջոցի համար եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրվում է մեկ անգամ: Միաժամանակ համաձայնեցնող մարմինը որոշում է նշված միջոցի կիրառման հնարավորությունը և պայմանները:

8. Լիցենզիայի ստացում չի պահանջվում`

1) պայմանագրի (համաձայնագրի) պարտավորությունների համաձայն` վերանորոգման կամ փոխարինման նպատակով ծածկագրային միջոցների ներմուծման և արտահանման դեպքում,

2) հետևյալ նպատակներով ծածկագրային միջոցների ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման դեպքերում`

ա. գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու,

բ. գիտական հետազոտությունների,

գ. ցուցահանդեսներում ցուցադրելու,

3) կազմակերպության սեփական կարիքներն ապահովելու նպատակով ծածկագրային միջոցների ներմուծման և արտահանման դեպքում` առանց դրանք տարածելու և ծածկագրության ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի,

4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքով ծածկագրային միջոցների տարանցիկ փոխադրումների դեպքում:

Նշված դեպքերում, ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է համաձայնեցնող մարմնի եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով:

Բջջային կապի օպերատորների կողմից միջազգային փոխանակումների նպատակով թեստային սիմ-քարտերի նմուշների ներմուծումը և արտահանումը, ոչ ավելի, քան 20 հատ քանակությամբ և ոչ ավելի, քան 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ արժողությամբ, իրականացվում է հայտատուի կողմից` առանց լիցենզիայի և եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ձևակերպման:

9. Սույն Կանոնակարգի 8-րդ կետի համաձայն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուն համաձայնեցնող մարմին է ներկայացնում`

1) ծածկագրային միջոցի ներմուծման և արտահանման հնարավորության վերաբերյալ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման դիմում` նշելով դրա ամբողջական անվանումը, նույնականացնող հատկանիշները, քանակը և ներմուծման ու արտահանման նպատակները,

2) ծածկագրային միջոցի տեխնիկական փաստաթղթերը (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ դիմումի մերժման համար),

3) ծածկագրային միջոցի նմուշները (համաձայնեցնող մարմնի պահանջով, գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար),

4) արտաքին առևտրային պայմանագրի (համաձայնագրի), դրան կից հավելվածի և (կամ) առդիրի պատճենը և (կամ) կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

Կազմակերպության սեփական կարիքներն ապահովելու համար ծածկագրային միջոցների ներմուծման դեպքում, հայտատուն դիմումի մեջ լրացուցիչ նշում է ծածկագրային միջոցների նմուշների գիտատեխնիկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ վկայագրի ռեկվիզիտները (համաձայնեցնող մարմնի պահանջով):

Համաձայնեցնող մարմնի եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ստացումը, համաձայնեցնող մարմնում հայտատուի դիմումի գրանցման օրվանից սկսած, չպետք է գերազանցի 85 օրը:

10. Որոշման մեջ նշված հիմքերից բացի, լիցենզիայի (համաձայնեցնող մարմնի եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը կարող է մերժվել, եթե`

1) փաստաթղթերը չեն ներկայացվել սույն Կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված ծավալով,

2) երրորդ երկրներում առկա են իրենց մաքսային տարածք ծածկագրային միջոցների ներմուծման սահմանափակումներ,

3) առկա է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:

11. Սույն հրամանի Հավելված N 2-ում նշված ծածկագրային միջոցների ներմուծումը և արտահանումն իրականացվում է համաձայնեցնող մարմնում գրանցված ծանուցումների տեղեկությունների հիման վրա, առանց այլ, սույն Կանոնակարգով նախատեսված, թույլատրման փաստաթղթերի ձևակերպման:

Ծանուցման լրացումը (Ձև 2) իրականացնում է ապրանքն արտադրողը կամ նրա կողմից լիազորված անձը` սեփական ապացույցների հիման վրա, ծածկագրային միջոցի յուրաքանչյուր տեսակի համար` մեկ անգամ: Ծանուցման գրանցման կանոնակարգը տրված է սույն հրամանի Հավելված N 3-ում:

Ծանուցումը ցանկացած անձի հնարավորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղաշարժել ցանկացած քանակությամբ ծածկագրային միջոցներ` առանց հայտատուների և մաքսային մարմինների կողմից համաձայնեցնող մարմիններին կրկնակի դիմելու:

Ծանուցման գրանցման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում նրա մասին տեղեկությունների հրապարակման ժամկետը գրանցման համար ծանուցման ընդունման օրվանից չպետք է գերազանցի 10 օրը:

Ծանուցման գրանցումն իրականացվում է ինքնաբերաբար, եթե համաձայնեցնող մարմինը, հաստատված պահանջներին ներկայացված նյութերի համապատասխանության հարցերով դիմումը տալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում չի կապվում հայտատուի հետ:

Ծանուցման գրանցման համար նյութերի տրման օրվանից մինչև ծանուցման գրանցումն ընկած ժամանակահատվածում, հայտատուն կարող է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնել, ծանուցումը ստորագրած անձի կողմից այդ փոփոխությունները ստորագրելով: Այդ դեպքում, ծանուցման գրանցման ժամկետը հաշվարկվում է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնելու օրվանից:

12. Այն դեպքում, եթե ծածկագրային միջոցներն իրենց կազմում ունեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, ապա ապրանքի կարգի վերաբերյալ որոշումը, որի համար պետք է տրվի լիցենզիա, որոշում է համաձայնեցնող մարմինը:

13. Լիազորված մարմինն իրավասու է լիցենզիայի տրման հարցերի վերաբերյալ տալ պարզաբանումներ (եզրակացություններ): Տրված պարզաբանումների (եզրակացությունների) մասին տեղեկությունն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

14. Հայտատուների նյութերի քննարկման, ծանուցումների գրանցման և քննարկման աշխատանքների անցկացման, ծածկագրային միջոցների փորձաքննությունների անցկացման ընթացքում, համաձայնեցնող մարմինը պետք է ապահովի իրեն վստահված տեղեկությունների խորհրդապահության պահպանումը և դրանք օգտագործի միայն այն նպատակների համար, որոնց համար այդ տեղեկությունները տրամադրվել են:

 

Ձև 1

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

N _____________/201_________ ______________________________________________________________________

(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության

անդամ-պետության պետական իշխանության մարմնի անվանումը)

 

Տրված է__________________________________________________________

(Կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, երկիրը /

ֆիզիկական անձանց համար Ա. Ա. Հ.)

______________________________________________________________________

 

Տեղափոխման տեսակը ____________________________________________________

(Տեղափոխման տեսակը)

 

__________________________________/  /_______________________________

    (Ապրանքի միասնական ցուցակի բաժին)            (Կոդ ՄՄ ԱՏԳ ԱԱ *)

 

.____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը         |Քանակը           |Չափման միավորը         |

|__________________________|_________________|_______________________|

|                          |                 |                       |

.____________________________________________________________________.

 

Ստացողը/ՈՒղարկողը * __________________________________________________

(Անունը, իրավաբանական հասցեն, երկիրը)

______________________________________________________________________

Մեկնման/ուղարկման երկիրը * ___________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը

 

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը __________________________

Հիմքը _________________________________________________________________

______________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկատվություն ___________________________________________

______________________________________________________________________

Տարանցման երկիրը * ___________________________________________________

(Տարանցման տիրույթը)

______________________________________________________________________

 

Ստորագրություն __________________ ամսաթիվ ____________________

 

Ստորագրություն _____________ ամսաթիվ ________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________________ ___________________

(Ա.Ա.Հ.)

_________________

                                                            (Պաշտոն)

                  ԿՏ

 

__________________

«*» -տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասակարգման պահանջները

 

____________________________________________

ԻՐՏԵԿ - ձև 1-ի ռուսերեն տարբերակը չի բերվում

 

Ձև 2

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎ

 

Գրանցված է ռեեստրում «__ «_________20_______թ. N _________

 

Կ.Տ. _______________________________________ ____________________

         (լիազորված մարմնի անձի ստորագրությունը)      (Ա. Հ. Ա.)

 

______________________________________________________________________

 

Ծանուցում

ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ներառող

ապրանքի (արտադրանքի) բնութագրերի մասին

 

1. Ապրանքի (արտադրանքի) անվանումը____________________________________

_____________________________________________________________________

 

2. Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը ______________________________

_____________________________________________________________________

 

3. Ապրանք (արտադրանք) արտադրողի ռեկվիզիտները _________________________

_____________________________________________________________________

4. Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմներ. Ապրանքի դասի N

Հավելված N 2-ից

 

ա) _______________________________________________________________ []

_____________________________________________________________________

 

բ) _______________________________________________________________ []

_____________________________________________________________________

 

գ) _______________________________________________________________ []

_____________________________________________________________________

 

5. Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում________________

6. Ծանուցման գործողության ժամկետը - մինչև «___» __________ 20__ թ.

7. Հայտատուի ռեկվիզիտները ________________________________________

_____________________________________________________________________

8. Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած արտադրողի (արտահանողի) փաստաթղթի ռեկվիզիտները (անհրաժեշտության դեպքում) ____________________________________

______________________________________________________________________

9. Ծանուցման ընդունման ամսաթիվը «_____» ____________ 20_____ թ.

 

Կ.Տ. _______________________________  _______________________

          (Հայտատուի ստորագրությունը)          (Ա. Հ. Ա.)

 

թույլատրվում է բլանկի դարձերեսի օգտագործումը

 

____________________________________________

ԻՐՏԵԿ - ձև 2-ի ռուսերեն տարբերակը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թվականի մարտի 11-ի

N 3-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքներ, որոնք պարունակում են ցանկացած հետևյալ բաղկացուցիչները.

1) 56 բիթը չգերազանցող երկարությամբ կրիպտոգրաֆիկական բանալի կիրառող սիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ,

2) հետևյալ մեթոդներից ցանկացածի վրա հիմնված ասիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ.

ա. 512 բիթ չափը չգերազանցող ամբողջ թվերը բազմապատիկների վրա տրոհումով,

բ. 512 բիթ չափը չգերազանցող վերջնական դաշտին պատկանող մուլտիպլիկատիվային խմբում դիսկրետային լոգարիթմների հաշվարկումով,

գ. «բ» ենթակետում նշված չափերից տարբերվող, 112 բիթ չափը չգերազանցող, վերջնական դաշտի խմբում դիսկրետային լոգարիթմով:

Բանալու երկարությունը չի ներառում զույգ բիթերը, իսկ «Կրիպտոգրաֆիա» տերմինը չի վերաբերում տվյալների կոդավորման կամ սեղմման ֆիքսված մեթոդներին:

2. Հետևյալ սահմանափակ ֆունկցիաներ ունեցող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքներ.

1) հասանելիության վերահսկման ասպեկտներ ընդգրկող իսկականացում, որտեղ չկան ֆայլերի կամ տեքստերի ծածկագրում, բացառությամբ անմիջապես նշանաբանների, անձնական նույնականացման համարների կամ պաշտպանության նմանատիպ տվյալների չթույլատրված հասանելիությունից պաշտպանության հետ կապված ծածկագրման,

2) էլեկտրոնային թվային ստորագրություն:

Իսկականացման և էլեկտրոնային թվային ստորագրության ֆունկցիաներն իրենց մեջ ներառում են իրենց հետ կապված բանալիների բաշխման ֆունկցիան:

3. Օպերացիոն ծրագրային համակարգերի բաղադրիչներ հանդիսացող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները չեն կարող փոփոխվել օգտագործողի կողմից և մշակված են օգտագործողի կողմից ինքնուրույն տեղակայելու, առանց մատակարարի կողմից հետագա էական աջակցման, և դրանց տեխնիկական փաստաթղթերը (կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմների նկարագիր, փոխգործակցության արձանագրություններ, ինտերֆեյսի նկարագիր և այլն), որոնք հանդիսանում են հասանելի:

4. Անհատական սմարտ-քարտեր (ինտելեկտուալ քարտեր).

1) որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները սահմանափակված են սույն ցանկի 5-8-րդ կետերում նշված համակարգերում կամ սարքավորումներում օգտագործելու համար,

2) հանրային լայն կիրառման համար, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին և որոնք հատուկ մշակման արդյունքում ունեն դրանցում պահվող անհատական տեղեկատվության պաշտպանության հնարավորությունների սահմանափակում:

Եթե ինտելեկտուալ քարտը կարող է կատարել մի քանի ֆունկցիա, ապա յուրաքանչյուր ֆունկցիայի վերահսկման կարգավիճակը որոշվում է առանձին:

5. Սահմանափակ լսարանին հեռարձակելու համար օգտագործվող ռադիոհեռարձակման ընդունող սարքավորումներ, կոմերցիոն հեռուստատեսության կամ նմանատիպ կոմերցիոն սարքավորումներ` առանց թվային ազդանշանի ծածկագրման, բացառությամբ այն դեպքերի, երբ ծածկագրումը միմիայն օգտագործվում է տեսա- և ձայնակապուղիների կառավարման և հեռարձակող պրովայդերների ծրագրի հետ կապված հաշիվների ուղարկման և տեղեկատվության վերադարձման համար:

6. Սարքավորումներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին, հատուկ մշակված և սահմանափակված կիրառելու համար հետևյալ յուրաքանչյուր միջոցներով.

1) ծրագրային ապահովումը կատարված է կրկնօրինակելուց պաշտպանված ձևով,

2) հետևյալից յուրաքանչյուրին հասանելիությամբ.

ա. կրկնօրինակելուց պաշտպանված պարունակությունին, որը պահպանվում է միայն տեղեկատվությունը կարդալու համար հասանելի կրիչում,

բ. կրիչների վրա ծածկագրված ձևով պահպանվող տեղեկատվությանը, երբ այդ տեղեկատվության կրիչները վաճառքի են առաջարկվում բնակչությանը նույնանուն հավաքածուներով,

գ. հեղինակային իրավունքներով պաշտպանված տեսալսողական տեղեկատվության կրկնօրինակման վերահսկմամբ:

7. Հատուկ մշակված և բանկային կամ ֆինանսական գործողությունների կիրառման համար սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) սարքավորում: Ֆինանսական գործողությունները ներառում են տեղափոխման ծառայությունների և վարկավորման դիմաց տուրքերն ու վճարումները:

8. Քաղաքացիական նշանակության շարժական և բջջային ռադիոէլեկտրոնային միջոցներ (օրինակ` բջջային ռադիոկապի կոմերցիոն քաղաքացիական համակարգերում օգտագործման համար), որոնք չունեն միջանցիկ ծածկագրման հնարավորություն (այսինքն` բաժանորդից-բաժանորդ):

9. Անլար ռադիոէլեկտրոնային սարքավորում, որն արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացնում է տեղեկատվության ծածկագրում միայն այն ռադիոկապուղում, որի առավելագույն անլար գործողության հեռավորությունը, առանց ուժեղացման և վերահաղորդման, ոչ ավելի է, քան 400 մ:

10. Տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի և կապի ցանցերի տեխնոլոգիական կապուղիների պաշտպանության համար օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ:

11. Ապրանքներ, որոնց կրիպտոգրաֆիկական ֆունկցիան արգելափակված է արտադրողի կողմից:

 

Հավելված N 3

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թվականի մարտի 11-ի

N 3-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) բնութագրերի մասին ծանուցման ձևակերպման, ծանուցումը գրանցելու համար այն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` համաձայնեցնող մարմին) ներկայացման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից գրանցված ծանուցումների մասին տեղեկատվության ձևակերպման և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացման, Հանձնաժողովի պաշտոնական կայքում համաձայնեցնող մարմիններում գրանցված ծանուցումների միասնական ռեեստրի տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև այդ տեղեկատվության հասանելիության կարգը:

2. Ծանուցումը հանդիսանում է արտադրողի կողմից ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոց հանդիսացող կամ իր կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն ապրանքների (արտադրանքի) տեխնիկական և (կրիպտոգրաֆիկական) բնութագրերի վերաբերյալ տեղեկացում, որոնք նախատեսված են սույն հրամանի Հավելված N 2:

3. Ծանուցումը լրացվում է սույն հրամանի Հավելվածի N 1 11-րդ կետին և Ձև 2 համապատասխան:

Ծանուցումը լրացվում է ռուսերեն լեզվով: Լատինական տառերով թույլատրվում է գրել տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունները:

4. Ծանուցման լրացումն իրականացվում է ապրանքն արտադրողի կամ նրա կողմից լիազորված անձի (այսուհետ` հայտատու) կողմից սեփական ապացույցների հիման վրա մեկ տեսակի ծածկագրային միջոցի համար մեկ անգամ: Հայտատուն լրացնում է ծանուցման 1-9-րդ կետերը:

5. Ծանուցման մեջ կարող է հայտագրվել տեղեկատվություն մեկ անուն արտադրանքի, կամ էլ մի խումբ միատեսակ ապրանքի (արտադրանքի) մասին, որոնք ունեն նույնանուն ծածկագրային միջոցներ:

Նույնանուն ծածկագրային միջոցները` ֆունկցիոնալ ավարտված ապրանք (արտադրանք) են, որոնցում իրագործված է միևնույն կրիպտոգրաֆիկական ալգորիթմը, ունեն միևնույն թույլատրելի առավելագույն երկարությամբ աշխատող կրիպտոգրաֆիկական բանալի, ֆունկցիոնալ հնարավորությունների միևնույն հավաքածուով, որոնք միևնույն կրիպտոգրաֆիկական բանալու կիրառման և միևնույն մուտքային հաջորդականության դեպքում ապահովում են միևնույն ելքային հաջորդականություն:

6. Ծանուցման լրացման դեպքում «Ձև 2», «Ծանուցման ձև» և «թույլատրվում է բլանկի դարձերեսի օգտագործումը» բառերը չեն գրվում:

7. «Ապրանքի (արտադրանքի) անվանումը» ռեկվիզիտ 1-ում նշվում է իր կազմում նույնանուն ծածկագրային միջոցներ ներառող ապրանքի (արտադրանքի) կամ էլ միատեսակ խմբի ապրանքի (արտադրանքի) առևտրային, կոմերցիոն և (կամ) այլ ավանդական անվանումը և (կամ) տեղեկություններ ապրանքանիշերի, դրոշմանիշերի, մոդելների, արտիկուլների, ստանդարտների և այլ նմանատիպ տեխնիկական և կոմերցիոն բնութագրերի մասին: Ծրագրային ապահովման համար նշվում է դրա տարբերակը: Թույատրվում է ավելացնել «և արտադրանքի պահեստային մասերը»: Միատեսակ ապրանքների միևնույն խմբի յուրաքանչյուր ապրանք (արտադրանք) նշվում է նոր տողում: Ապրանքների անվանումից հետո թույլատրվում է նոր տողից նշումներ անել հիշատակված նշանագրերի վերաբերյալ:

8. «Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը» ռեկվիզիտ 2-ում տրվում է ապրանքի (արտադրանքի) նկարագիրը, կատարող ֆունկցիաները:

9. «Ապրանքի (արտադրանքի) արտադրողի ռեկվիզիտները» ռեկվիզիտ 3-ում նշվում է տվյալ արտադրանքն արտադրող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը և իրավաբանական հասցեն, գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը, ֆաքսի համարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողները նշում են նաև տեղեկություններ կազմակերպության գրանցման մասին (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, գրանցման համարը, հարկատուի նույնականացման համարը), այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նշվում են արտադրող գործարանների ռեկվիզիտները:

10. «Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմները» ռեկվիզիտ 4-ում նշվում են.

1) կրիպտոգրաֆիկական արձանագրության անվանումը,

2) կրիպտոգրաֆիկական ալգորիթմի անվանումը և նշանակությունը, կրիպտոգրաֆիկական բանալու առավելագույն երկարությունը,

3) ծրագրային արտադրանքի տարբերակը,

4) արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան, առանց ուժեղացման և վերահաղորդման անլար գործողության առավելագույն հեռավորությունը (անլար ռադիոէլեկտրոնային սարքավորումներում կրիպտոգրաֆիկական ալգորիթմի օգտագործման դեպքում),

5) արտադրողի կողմից արգելափակված կրիպտոգրաֆիկական ֆունկցիաները (առկայության դեպքում):

Արձանագրությունների և կրիպտոգրաֆիկական ալգորիթմների անվանումները յուրաքանչյուր ֆունկցիայի կատարման համար նշվում են առանձին:

Կրիպտոգրաֆիկական ալգորիթմների նկարագիրը տրվում է աղյուսակով` նշելով սույն հրամանի Հավելված N 2 համապատասխան կետը (Ձև 1):

11. «Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում» ռեկվիզիտ 5-ում նշվում են (առկայության դեպքում) չհայտարարագրված հնարավորությունները, որոնց օգտագործման դեպքում կարող է տեղի ունենալ.

1) մշակվող տեղեկատվության գաղտնիության, հասանելիության կամ ամբողջականության խախտում,

2) իսկականացման ընթացքի խախտում,

3) միջամտություն էլետրոնային թվային ստորագրության կիրառման մեխանիզմում:

Այդ սյունակում նշվում է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների («ոստիկանական» ռեժիմ) իրացման համար առկա կամ բացակա միջոցների մասին:

12. «Ծանուցման գործողության ժամկետը» ռեկվիզիտ 6-ում հայտատուի կողմից հաստատվում է ծանուցման գործածության ժամկետը` օօ.աա.տտտտ ձևաչափով:

13. «Հայտատուի ռեկվիզիտները» ռեկվիզիտ 7-ում նշվում է հայտատու կազմակերպության անվանումը, ծանուցումը լրացնելու լիազորված անձի Ա. Հ. Ա.-ը, պաշտոնը, գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեն, հեռախոսի համարը, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հայտատուները նշում են նաև տեղեկություններ հայտագրող կազմակերպության գրանցման մասին (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, գրանցման համարը, հարկատուի նույնականացման համարը):

14. «Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած արտադրողի (արտահանողի) փաստաթղթի ռեկվիզիտները (անհրաժեշտության դեպքում)» ռեկվիզիտ 8-ը լրացվում է այն դեպքում, եթե ծանուցումը լրացնում և ներկայացնում է լիազորված անձը: Դրանում նշվում է հայտատուին ծանուցումը լրացնելու և գրանցման ներկայացնելու լիազորություններ տալու մասին արտադրողի փաստաթղթի ռեկվիզիտները (լիազորագիր, պայմանագիր և այլն, փաստաթղթի համարը և ստորագրման ամսաթիվը):

15. «Ծանուցման ընդունման ամսաթիվը» ռեկվիզիտ 9-ում հայտատուի կողմից նշվում է ծանուցման լրացման ամսաթիվը` օօ.աա. տտտտ ձևաչափով:

16. Լրացված ողջ տեղեկատվությունը վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով (առկայության դեպքում), որը հաստատում է ներկայացված տեղեկատվության հավաստիությունը և ամբողջականությունը: Հայտատուի ստորագրությունը վերծանվում է:

Մեծ ծավալով տեղեկատվության դեպքում տեքստը շարադրվում է ձևաթղթի և յուրաքանչյուր հաջորդող թերթի դարձերեսին, ընդ որում ծանուցագրի յուրաքանչյուր հաջորդող թերթը վավերացվում է հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

17. Ծանուցման ձևերի լրացման և ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակի (փաստաթղթի էլեկտրոնային տարբերակի) ձևավորման ծրագրային ապահովումը տեղադրվում է համաձայնեցնող մարմնի և (կամ) Հանձնաժողովի պաշտոնական կայքերում:

18. Սույն Կանոնակարգի 17-րդ կետում նշված ծրագրային ապահովումը հայտատուին հնարավորություն է տալիս.

1) ծանուցման ձևերը լրացնել սույն Կանոնակարգին համապատասխան,

2) ձևակերպել ծանուցման ձևերը և տպել դրանք,

3) ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը ձևակերպել սույն Կանոնակարգի Ձև 1 համապատասխան,

4) ծանուցման տպելու համար ձևավորված ձևը և էլեկտրոնային կրկնօրինակը պահել ֆայլում:

19. Ծանուցման գրանցման համար հայտատուն ուղեկցող գրության հետ մեկտեղ համաձայնեցնող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) սույն Կանոնակարգին համապատասխան լրացված և ձևակերպված ծանուցման ձևը 2 օրինակից,

2) ծանուցման էլետրոնային կրկնօրինակը կրիչի վրա (մագնիսական սկավառակ, ֆլեշ-հիշողություն) Ձև 2 նշված ձևաչափով,

3) օրինականացված փաստաթուղթ (ապոստիլով, հյուպատոսական օրինականացում), որը հայտատուին իրավունք է տալիս գործել արտադրողի անունից: Տվյալ փաստաթուղթն օտար լեզվով կազմելու դեպքում, բնօրինակին կամ նոտարի կողմից վավերացված տվյալ փաստաթղթի պատճենին կից ներկայացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

Երրորդ երկրի արտադրող կազմակերպության կողմից ծանուցման ձևակերպման դեպքում ծանուցումը պետք է օրինականացվի:

20. Համաձայնեցնող մարմնում ծանուցման գրանցման և Հանձնաժողովի պաշտոնական կայքում ծանուցումների միասնական ռեեստրում ծանուցման գրանցման մասին տեղեկատվության հրապարակման ժամկետը չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը` սկսած ծանուցումը գրանցման ներկայացնելու օրվանից:

21. Համաձայնեցնող մարմինն իրականացնում է ծանուցման քննարկումը և գրանցումը:

Ծանուցումը գործում է համաձայնեցնող մարմնի կողմից դրա գրանցման օրվանից:

22. Համաձայնեցնող մարմինը պարբերաբար, բայց հայտատուի կողմից փաստաթղթերի հանձնման պահից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովին է ներկայացնում ծանուցման տվյալների ֆայլը (Ձև 3):

Ֆայլը պետք է տվյալներ պարունակի գրանցված ծանուցումների մասին` Հանձնաժողովին տվյալները ներկայացնելու վերջին պահի դրությամբ:

Համաձայնեցնող մարմինը պատասխանատվություն է կրում գրանցված ծանուցումների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվության համար:

 

Ձև 1

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐԻ

 

.______________________________________________________________.

|N |Կրիպտոգրաֆիկական ալգորիթմ   |       ՀՀ ԱԱԾ տնօրենի         |

|  |                            |2015 թ. ____________»_____»-ի |

|  |                            |N __________ հրամանի          |

|  |                            |Հավելված 2-ի կետը             |

|__|____________________________|______________________________|

|ա)|                            |                              |

|__|____________________________|______________________________|

|բ)|                            |                              |

|__|____________________________|______________________________|

|..|                            |                              |

.______________________________________________________________.

 

Ձև 2

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը բերված է աղյուսակում`

 

Աղյուսակ

 

Համաձայնեցնող մարմնին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների

կառուցվածքի նկարագիրը

 

.___________________________________________________________________.

|N |Անվանումը            |Դաշտի տեսակը|Իմաստային           |Պարտադիր|

|  |                     |            |բովանդակությունը    |լինելը  |

|__|_____________________|____________|____________________|________|

|1 |Համարը               |Նիշային     |Գրանցման համարը     |   Ոչ   |

|__|_____________________|____________|____________________|________|

|2 |Ապրանքի (արտադրանքի) |Նիշային     |Ապրանքի (արտադրանքի)|   Այո  |

|  |անվանումը            |            |անվանումը           |        |

|__|_____________________|____________|____________________|________|

|3 |Ապրանքի արտադրանքի)  |Նիշային     |Ապրանքի (արտադրանքի)|   Այո  |

|  |արտադրողը            |            |արտադրողը           |        |

|__|_____________________|____________|____________________|________|

|4 |Ծանուցման գրանցման   |Ամսաթիվը    |Ծանուցման գրանցման  |   Ոչ   |

|  |                     |ամսաթիվը    |ամսաթիվը            |        |

|  |                     |օօ.աա.տտտտ. |                    |        |

|  |                     |ձևաչափով    |                    |        |

|__|_____________________|____________|____________________|________|

|5 |Գործածության         |Ամսաթիվը    |Ծանուցման           |   Այո  |

|  |ժամկետը              |օօ.աա.տտտտ. |գործածության ժամկետը|        |

|  |                     |ձևաչափով    |                    |        |

|__|_____________________|____________|____________________|________|

|6 |Կարգավիճակը          |Տրամաբանական|Ծանուցման           |   Ոչ   |

|  |                     |            |կարգավիճակն ունի    |        |

|  |                     |            |գործում է/          |        |

|  |                     |            |չեղարկված է         |        |

|  |                     |            |նշանակությունը      |        |

|__|_____________________|____________|____________________|________|

|7 |Նույնացուցիչը        |Նիշային     |Ապրանքի (արտադրանքի)|   Այո  |

|  |                     |            |նույնացուցիչը 11    |        |

|  |                     |            |նիշանի կոդ          |        |

.___________________________________________________________________.

 

2. «Նույնացուցիչը» դաշտը լրացվում է սույն հրամանի Հավելված N 1-ի Ձև 2 «Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմների» 4-րդ կետում նշված տվյալների հիման վրա: Նշանակությունը ձևավորվում է 11 նիշից, յուրաքանչյուր նիշ ստուգվում է սույն հրամանի Հավելված N 2-ի կետում նշված համարին համապատասխան: Եթե նույնացուցչի նիշի հերթական համարը հավասար է Հավելված N 2-ի կետի համարին, ապա նիշին տրվում է մեկ միավորի արժեք, այլ դեպքում` զրո:

 

Ձև 3

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին ներկայացվող ծանուցման տվյալների մասին ֆայլի կառուցվածքի նկարագիրը տրված է 4-րդ կետով:

2. Գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nXX_DD_MM_YYYY.XLS, որտեղ

n - ծանուցման նշանը,

XX - Մաքսային միության անդամ պետության նշանը,

AM - Հայաստանի Հանրապետություն,

BY- Բելոռուսի Հանրապետություն,

KZ - Ղազախստանի Հանրապետություն,

RՍ - Ռուսաստանի Դաշնություն,

DD_MM_YYYY -տվյալների ուղարկման օրացուցային օրվա թվային նիշերը, որտեղ DD - օրն է,

MM - ամիսը, YYYY - տարեթիվը:

Օրինակ` 2010 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության համաձայնեցնող մարմնին ներկայացվող գրանցված ծանուցման մասին տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nRU_15_03_2010.xls:

3. Ֆայլը պետք է պարունակի գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողով վերջին ներկայացման պահի տվյալները:

4. Ծանուցման վերաբերյալ ֆայլի կառուցվածքի նկարագիրը`

 

._____________________________________________________________________.

|N |Անվանումը    |Դաշտի տեսակը         |Իմաստային           |Պարտադիր |

|  |             |                     |բովանդակությունը    |լինելը   |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|1.|Համարը       |Նիշային, XXNNNNNNNNNN|Գրանցման համարը,    |Այո      |

|  |             |ձևաչափով,  որտեղ     |Դաշտի նշանակությունը|         |

|  |             |XX-պետության նշանն է,|պետք է լինի եզակի   |         |

|  |             |NNNNNNNNNN-հերթական  |                    |         |

|  |             |համարը               |                    |         |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|2.|Ապրանքի      |Նիշային              |Ապրանքի (արտադրանքի)|Այո      |

|  |(արտադրանքի) |                     |անվանումը           |         |

|  |անվանումը    |                     |                    |         |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|3.|Ապրանքի      |Նիշային              |Ապրանքի (արտադրանքի)|Այո      |

|  |(արտադրանքի) |                     |արտադրողը           |(գրանցման|

|  |գլխադասային  |                     |                    |դեպքում) |

|  |արտադրողը    |                     |                    |         |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|4.|Ծանուցման    |Ամսաթիվը օօ.աա.տտտտ. |Ծանուցման գրանցման  |Այո      |

|  |գրանցման     |ձևաչափով             |ամսաթիվը            |(գրանցման|

|  |ամսաթիվը     |                     |                    |դեպքում) |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|5.|Գործածության |Ամսաթիվը օօ.աա.տտտտ. |Ծանուցման           |Այո      |

|  |ժամկետը      |ձևաչափով             |գործածության ժամկետը|(գրանցման|

|  |             |                     |                    |դեպքում) |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|6.|Նույնացուցիչը|Նիշային              |Ապրանքի (արտադրանքի)|Այո      |

|  |             |                     |նույնացուցիչ, 11    |(գրանցման|

|  |             |                     |նիշանոց կոդ         |դեպքում) |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|7.|Կարգավիճակը  |Տրամաբանական         |Ծանուցման           |Այո      |

|  |             |                     |կարգավիճակն ունի    |         |

|  |             |                     |գործում է/ չեղարկված|         |

|  |             |                     |է նշանակությունը    |         |

|__|_____________|_____________________|____________________|_________|

|8.|Չեղարկման    |Ամսաթիվը օօ.աա.տտտտ. |Ծանուցման չեղարկման |Այո      |

|  |ամսաթիվը     |ձևաչափով             |ամսաթիվը            |(գրանցման|

|  |             |                     |                    |դեպքում) |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թվականի մարտի 11-ի

N 3-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|  | Ապրանքների անվանումները                        |Մաքսային միության|

|  |                                                |արտաքին տնտեսական|

|  |                                                |գործունեության   |

|  |                                                |ապրանքային       |

|  |                                                |անվանացանկի      |

|  |                                                |(ՄՄ ԱՏԳ ԱԱ) կոդը |

|__|________________________________________________|_________________|

|1 |Տպիչներ, պատճենահանող և  ֆաքսիմիլային սարքեր և  |8443 31-ից       |

|  |դրանց էլեկտրոնային մոդուլներ, որոնք ունեն       |8443 32 100 9-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8443 32 300 0-ից |

|  |                                                |8443 99 100 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|2 |Հաշվողական գործառույթներով` ձայնագրման,         |8470 10 000 9-ից |

|  |վերարտադրման և  տվյալների տեսողական ներկայացման |                 |

|  |համար գրպանի սարքեր, որոնք ունեն ծածկագրման     |                 |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |                 |

|__|________________________________________________|_________________|

|3 |Դրամարկղային սարքեր, որոնք ունեն ծածկագրման     |8470 50 000-ից   |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |                 |

|  |                                                |                 |

|__|________________________________________________|_________________|

|4 |Գրպանի համակարգիչներ, որոնք ունեն ծածկագրման    |8471 30 000-ից   |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |                 |

|__|________________________________________________|_________________|

|5 |Հաշվիչ մեքենաներ և  դրանց մասերը, որոնք ունեն   |8471 30 000 0-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8471 41 000 0-ից |

|  |                                                |8471 49 000 0-ից |

|  |                                                |8471 50 000 0-ից |

|  |                                                |8471 90 000 0-ից |

|  |                                                |8473 30 200 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|6 |Հաշվիչ մեքենաների սարքեր, որոնք ունեն ծածկագրման|8471 70 500 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8471 70 980 0-ից |

|  |                                                |8471 80 000 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|7 |Գրպանի մեքենաների էլեկտրոնային մոդուլներ և      |8473 21 100 0-ից |

|  |մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)|8473 21 900 0-ից |

|  |գործառույթներ                                   |8473 30 200 9-ից |

|  |                                                |8473 30 800 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|8 |Կապի բաժանորդային սարքեր, որոնք ունեն ծածկագրման|8517 11 000 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8517 12 000 0-ից |

|  |                                                |8517 18 000 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|9 |Բազային կայաններ, որոնք ունեն ծածկագրման        |8517 61 000 1-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8517 61 000 2-ից |

|  |                                                |8517 61 000 8-ից |

|__|________________________________________________|_________________|

|10|Հեռահաղորդակցության սարքավորումներ և  դրանց     |8517 62 000-ից   |

|  |մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)|8517 69 390 0-ից |

|  |գործառույթներ                                   |8517 69 900 0-ից |

|  |                                                |8517 70 900-ից   |

|__|________________________________________________|_________________|

|11|Ծրագրային ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)         |8523 29 310 1-ից |

|  |միջոցներ, անկախ տեղեկատվության կրիչից           |8523 29 310 2-ից |

|  |                                                |8523 29 330-ից   |

|  |                                                |8523 49 250 0-ից |

|  |                                                |8523 49 450 0-ից |

|  |                                                |8523 49 910 1-ից |

|  |                                                |8523 49 930 0-ից |

|  |                                                |8523 51 910 1-ից |

|  |                                                |8523 51 930 0-ից |

|  |                                                |8523 52-ից       |

|  |                                                |8523 59 910 1-ից |

|  |                                                |8523 59 930 0-ից |

|  |                                                |8523 80 910 1-ից |

|  |                                                |8523 80 930 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|12|Հեռուստահաղորդման և  ռադիոհեռարձակման           |8525 50 000 0-ից |

|  |սարքավորումներ և  դրանց մասեր, որոնք ունեն      |8525 60 000 0-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8529 90 200 1-ից |

|  |                                                |8529 90 650 0-ից |

|  |                                                |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|13|Ռադիոնավիգացիոն ընդունիչներ, հեռակառավարման     |8526 91 200 0-ից |

|  |սարքավորումներ և  դրանց մասեր, որոնք ունեն      |8526 91 800 0-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8526 92 000-ից   |

|  |                                                |8529 90 650 0-ից |

|  |                                                |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|14|«Ինտերնետ» ցանցի մուտքի սարքավորումներ և        |8517 62 000-ից   |

|  |հաղորդակցության գործառույթով հեռուստատեսային    |8528 71 130 0-ից |

|  |ընդունիչներ, որոնք ունեն ծածկագրման             |8529 90 650 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|15|Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ, հիշողության     |8542 31 901 1-ից |

|  |սարքեր, որոնք ունեն ծածկագրման                  |8542 31 909 9-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ պարունակում|8542 32 900 9-ից |

|  |են ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) միջոցներ       |                 |

|__|________________________________________________|_________________|

|16|Այլ էլեկտրական մեքենաներ և  սարքավորումներ,     |8543 70 900 0-ից |

|  |որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)       |8543 90 000 9-ից |

|  |միջոցներ պարունակող անհատական գործառույթներ     |                 |

._____________________________________________________________________.

 

Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
11.03.2015
N 3-Ն
Հրաման