Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129 ...

 

 

040.0365.110415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2015 թվականի N 365-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) N 1 ցուցակում`

i

ա. «Ամոբարբիտալ» բառից հետո լրացնել «Ամֆետամին» բառով.

բ. «Ալֆամեթիլֆենտանիլ» բառը փոխարինել «Ալֆա-մեթիլֆենտանիլ» բառով, «Բետացետիլմեթադոն» բառը փոխարինել «Բետացետիլմեթադոլ» բառով, «Դիօքսաֆետիլբուտիրատ» բառը` «Դիօքսաֆետիլ բուտիրատ» բառերով, «ԴԵՏ` N,N-դիէթիլտրիպտամին» բառը` «N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ)» բառերով, «Կաթա էդուլիս» բառերը` «Կատա էդուլիս» բառերով, «Մորֆինի մեթիլբրոմիդ» բառերը` «Մորֆին մեթիլբրոմիդ» բառերով, «Մորֆին-ն-օքսիդ» բառերը` «Մորֆին-N-օքսիդ» բառերով, «Պրոգեպտազին» բառը` «Պրոհեպտազին» բառով, «Էթօքսերիդին» բառը` «Էտօքսերիդին» բառով, «Պսլիոցիբին» բառը` «Պսիլոցիբին» բառով.

2) N 2 ցուցակից հանել «Ամֆետամին» բառը.

3) N 3 ցուցակում «Գամմա-հիդրոքսիկարագաթթու» բառերը փոխարինել «Գամմա-հիդրօքսիկարագաթթու» բառերով.

4) N 4 ցուցակում` «Ֆենիլացետոն» բառը փոխարինել «1-ֆենիլ-2-պրոպանոն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2015
N 365-Ն
Որոշում