Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ...

11.08.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.05.2015  -ից մինչեւ   11.08.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 11.07.17 թիվ 345-Ն հրաման)

i

118.0181.100415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2015 թվականի թիվ 181-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 451-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 92-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1.1 պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի,

1.2 պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը հանդիսանում են սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված հաշվետվության անբաժանելի մասը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 3-ի «Ռիսկերի գնահատման կարգը հաստատելու մասին» N 451-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 1-ի

N 181-Ն հրամանի

 

«Հաստատում եմ» 1)

________________________________________

(պատվիրատուի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________

(ստորագրություն)

 

«___»______________ 20 թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Պատվիրատուի անվանումը __________________________________________

2. Պայմանագրի (կցվում է) կնքման ամսաթիվը ___________________________

3. Պայմանագրի համարը (ծածկագիրը) ____________________________________

4. Գնման առարկայի անվանումը _________________________________________

5. Պայմանագրի գումարը_________________________________________________

6. Պայմանագրի ընդհանուր գումարը_______________________________________

7. Պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում կանխավճարի

չափը __________

8. Պայմանագրի ֆինանսավորման աղբյուրը` _________________________________

8.1 Պայմանագիրը պետական բյուջեից ֆինանսավորվելու դեպքում`

Բաժին ___________ Խումբ _____________ Դաս _____________ Ծրագիր

 

9. Պատվիրատուին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանման կոդը ___________

10. Գնման ձևը (ընթացակարգ)___________________________________________

11. ԲԸԱՀ կիրառման հիմքը _____________________________________________

12. Գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը ________________________

13. Պայմանագրի կատարման վերջնաժամկետը ________________________________

14. Պայմանագիր կնքած անձի`

14.1 անվանումը _______________________________________________________

14.2 հարկ վճարողի հաշվառման համարը____________________________________

14.3 բանկային հաշիվը__________________________________________________

 

Ընդ որում, հավելված N 1-ով սահմանված` հաշվետվության ձևը լրացվում է հետևյալ կերպ`

1) Գնման գործընթացի մասին հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից, եթե այն կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում թղթային եղանակով: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու (գանձապետական ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY) էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու) դեպքում այն չի հաստատվում պատվիրատուի ղեկավարի կողմից և դրա կազմման ու ներկայացման պահանջները սահմանվում են էլեկտրոնային եղանակով ներկայացվելու կանոններով:

2) Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում Հաշվետվության 1-ին կետում լրացվում է միայն Պատվիրատուի կոդը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման:

3) Հաշվետվության 5-րդ և 6-րդ կետերում պայմանագրի գումարները, իսկ 7-րդ կետում կանխավճարի չափը լրացվում են միայն թվերով: Ընդ որում, եթե պայմանագիրը կնքվել է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է տվյալ տարում նախատեսված միջոցների հաշվին կնքված պայմանագրի գումարը, իսկ 6-րդ կետում` պայմանագրի ընդհանուր գումարը:

4) 11-րդ կետում լրացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան կետը, որի հիմքով գնումը կատարվել է ԲԸԱՀ ձևով:

5) 12-րդ կետը լրացվում է 11-րդ կետի լրացման դեպքում` նշելով գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը, առկայության դեպքում նաև այն իրավական ակտը, որի հիման վրա տվյալ գնումը կատարվել է ԲԸԱՀ ձևով:

6) 13-րդ կետում լրացվում են ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման` պայմանագրով նախատեսված վերջնաժամկետները:

7) 14.2 կետը չի լրացվում, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողի հաշվարկային հաշիվ չունեցող անձը, իսկ ֆիզիկական անձի հետ պայմանագիր կնքելու դեպքում լրացվում է վերջինիս անձնագրի համարը և սերիան:

8) Սույն հաշվետվությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերող կետերը օրինակելի ձևից հանվում են:

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 1-ի

N 181-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

2. Գնման գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետև` Նախարարություն) ներկայացնելու նպատակով էլեկտրոնային համակարգ է մուտքագրում գնման գործընթացի մասին հաշվետվությունը և կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը: Պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում սույն կետով նախատեսված փաստաթղթերը Նախարարությանը տրամադրվում են գաղտնի փաստաթղթաշրջանառության համար սահմանված կարգով:

3. Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը գնահատվում, հաշվառման վերցվում կամ մերժվում են դրանք ստանալուն հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում` հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչները:

i

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի գնահատման չափորոշիչներն են`

1) պայմանագիրը (գործարքը) կնքելու նպատակով կիրառված գնման ընթացակարգի (ձևի) և պայմանագրի տվյալների համապատասխանությունը գնումների պլանին.

2) պայմանագիրը (գործարքը) կնքելու նպատակով գնման ընթացակարգի կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող` www.armeps և/կամ www.gnumner.am կայքերում հրապարակման ենթակա տեղեկությունների առկայությունը, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների.

3) գնման գործընթացը սկսելու պահի դրությամբ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանների առկայությունը կնքված պայմանագրում (գործարքում).

4) ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 1169-Ն հրամանով սահմանված` գնահատման ենթակա տեղեկությունների համապատասխանությունը գնումների մասին ՀՀ օրենսդրությանը:

5. Պայմանագիրը (գործարքը) հաշվառման չվերցնելու դեպքում Նախարարությունը գրավոր դիմում է պատվիրատուին` արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումները տրամադրում է գրավոր` Նախարարության գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և ընդունում այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին ՀՀ օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է պայմանագրի կազմման կարգին և պատվիրատուն ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

7. Ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում Նախարարությունը դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը կարող է պայմանագրի (գործարքի)` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը Նախարարության համար վերջնական է:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.04.2015
N 181-Ն
Հրաման