Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԳԵԼԻ ՀԷԿ-Ի ՊԱՐԱՊ ՋՐԹԱՓԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԳԵԼԻ ՀԷԿ-Ի ՊԱՐԱՊ ՋՐԹԱՓԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԵՏ ...

 

 

041.0603.200999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 603

 

i

ԱՐԳԵԼԻ ՀԷԿ-Ի ՊԱՐԱՊ ՋՐԹԱՓԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Սևանա լճից 1998/99 թվականի ձմռան ժամանակաշրջանում ջրի բացթողումների մասին» N 839 որոշմամբ սահմանված ժամկետում Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի (արագահոս) վերականգնման աշխատանքներն ավարտելու կապակցությամբ`

1. Ստեղծել Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի շահագործման հանձնման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

    Դ. Զադոյան       - ՀՀ էներգետիկայի նախարար

    Կ. Գալուստյան    - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

    Ս. Պապյան        - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

    Ս. Ստեփանյան     - Կոտայքի մարզպետ

    Մ. Գևորգյան      - ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի

                       պետական կոմիտեի նախագահի տեղակալ

    Թ. Մարգարյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական

                       վարչության պետ

    Մ. Հակոբյան      - «Սևան-Հրազդանյան  կասկադ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

    Հ. Հակոբյան      - «Արփա-Սևան»  ԲԲԸ-ի խորհրդի նախագահ

    Ա. Սարգսյան      - «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի

                       տեղակալ

 

2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում ավարտել Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի շահագործման ընդունումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.09.1999
N 603
Որոշում