Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 5 ...

31.03.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.1995  -ից մինչեւ   31.03.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 31.03.00 թիվ 140 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

11 հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 53

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 583 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի և գազի օգտագործման խախտումների համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» թիվ 583 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով» բառերով.

գ) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով» բառերը փոխարինել «խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով» բառերով.

դ) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Սույն որոշմամբ նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են` 50 տոկոսը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության Էներգապետհսկողության հաշվարկային հաշվին, 50 տոկոսը` պետական բյուջե:

1995 թվականի մայիսի 25-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքների գումարները գանձվում և փոխանցվում են պետական բյուջե, որոնց 50 տոկոսը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգապետհսկողության հաշվարկային հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.10.1995
N 53
Որոշում