Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.1209.190515

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ (ԻԿՐԱՆԵՏ) ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻԿՐԱՆԵՏ-Ի ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 23.04.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի փետրվարի 13-ին` Հռոմում:

2. Համաձայնագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և ԻԿՐԱՆԵՏ-ի միջև համագործակցությունը` ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության խթանման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտնականներին և մասնագետներին ընդգրկել ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կազմակերպվող և իրականացվող միջոցառումներում և հետբուհական ու հետդոկտորանտական մակարդակներով վերապատրաստման ծրագրերում, նաև աջակցել փոխանակման ծրագրերի համատեղ իրականացմանը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* կատարել ներդրումներ տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության` տվյալ տարվա պետական բյուջեով գիտական և տեխնոլոգիական գործունեության համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում (հոդված 4, կետ 2),

* ապահովել Կենտրոնի տարածքների և սարքավորումների ապահովագրությունը (հոդված 4, կետ 4),

* երաշխավորել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կենտրոնի գործունեության համակարգման նպատակով կստեղծի Կառավարման խորհուրդ (հոդված 5, կետ 1):

4. Հաշվի առնելով, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնի ստեղծումը կնպաստի ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության խթանմանը, ինչպես նաև կապահովի Հայաստանի Հանրապետության գիտնականների և մասնագետների ընդգրկվածությունը ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կազմակերպվող և իրականացվող միջոցառումներում, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագիրը բխում է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված` ՀՀ կառավարության կողմից գիտության, կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից և ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված` գիտության զարգացմանը նպաստելու խնդրից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 մայիսի 2015 թվականի

ՍԴՈ-1209

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2015
N ՍԴՈ-1209
Որոշում