Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2013 թվականի N 135

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումների համապատասխանելիության և հնարավոր կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տրամադրելու խնդրանքով:

ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 23.1-րդ կետի համաձայն` Դատարանների նախագահների խորհուրդը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա խորհրդի առաջիկա նիստի ընթացքում տալիս է առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ: Դատարանների նախագահների խորհրդի` օրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը:

Նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները և դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք:

Դատարանների նախագահների խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկայի մասին» 29.01.2013թ. թիվ 130-րդ որոշմամբ Դատարանների նախագահների խորհուրդն անդրադարձել է դիմումով բարձրացված հարցին և արձանագրել, որ.

«(...) «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:

Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է դատավարական նորմ և պետք է համապատասխանի դատավարական օրենսգրքերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում դատական ներկայացուցչության այլ կարգ է նախատեսված, քան Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, քրեական և վարչական դատավարությունների ընթացքում դատական ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը:

Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված գրությամբ բարձրացված հարցադրման վերաբերյալ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013 թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկայի մասին» թիվ 130-րդ որոշմամբ տրված պարզաբանումը, որի 9-րդ կետի համաձայն` քրեական և վարչական դատավարությունների ընթացքում ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 23.1-րդ կետով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը`

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը բացակայում է:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն պաշտոնական պարզաբանումը որոշումը հրապարակվել է

միայն www.court.am կայք էջում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
23.07.2013
N 135
Որոշում