Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ, ԾԱԹԵՐԻ ԵՎ ՀՈԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ, ԾԱԹԵՐԻ ԵՎ ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...

 

 

040.0601.250999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 601

 

i

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ, ԾԱԹԵՐԻ ԵՎ ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքների 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Լոռու մարզի Լեռնապատի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Հակոբջանյանին, Ծաթերի գյուղական համայնքի ղեկավար Ավետիք Ավետյանին և Հոբարձի գյուղական համայնքի ղեկավար Սերժիկ Ղարաջյանին

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդ 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 146975 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Լոռու մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 25-ի N 601 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Լոռու

մարզի Լեռնապատի, Ծաթերի և Հոբարձի գյուղական համայնքների

ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման

ու անցկացման հետ

 

______________________________________________________________

 NN             Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

______________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

  2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

  3. Կապի ծառայության վճարներ                           1000  

  4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

  5. Գրասենյակային ծախսեր                               1000  

_____________________________________________________________

        ընդամենը                                      45400

 

3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (3 x 45400 դրամ)                                 136200    

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (2052 ընտրող + 2052 x 0,05) x 5 դրամ             10775

_____________________________________________________________

        Ընդամենը                                     146975

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.1999
N 601
Որոշում