Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ Պ ...

 

 

100.0013.210515

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        05            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 ապրիլի 2015 թվականի N 13-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՎՈՂ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽՈՏԱՆՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ի 6-րդ, 10-րդ, 20-րդ, 24-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրի լրացման կարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպությանը կամ մարմնին կամ հանձնաժողովին հատկացվող ուղեգրերի ձևաթղթերի գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված N 2-ի,

3) բժշկական կազմակերպության կամ մարմնի կամ հանձնաժողովի կողմից տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրերը հաշվառելու նպատակով վարվող գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված N 3-ի,

4) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգրերի տրամադրման, խոտանված և դեռևս չօգտագործված ուղեգրերի ձևաթղթերի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ձևը` համաձայն հավելված N 4-ի:

2. Սահմանել, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիր տրամադրող բժշկական կազմակերպությունը (այդ թվում և ուղեգրող բժշկի միջոցով), ապահովում է ուղեգրվող քաղաքացուն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1405-Ն որոշման 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում տեղադրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությամբ:

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության

նախարարի 2015 թ. ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի (այսուհետ` ուղեգիր) 1-ին կետի`

1) առաջին տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, այնուհետև` ծննդյան տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

2) երկրորդ տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու անձնագրի սերիան, համարը, իսկ նույնականացման քարտի դեպքում` դրա համարը, երեխաների համար` ծննդյան վկայականի համարը,

3) երրորդ տողում լրացվում է ուղեգրվող քաղաքացու բնակության և հաշվառման վայրերը (մարզը, համայնքը, փողոցը, տունը, բնակարանը) և հեռախոսահամարը:

2. ՈՒղեգրի 2-րդ կետում`

1) լրացվում է ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության լրիվ անվանումը (օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչություն կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողով կամ «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն),

2) «բժշկական կազմակերպություն (ծածկագիր)» բաժինը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից` նշելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի տիտղոսաթերթում նշված ծածկագիրը,

3) ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության գործունեության վայրը և հեռախոսահամարը:

3. ՈՒղեգրի 3-րդ կետում պետք է լրացվի ուղեգրվող քաղաքացուն բժշկի կողմից տրված նախնական ախտորոշումը:

4. ՈՒղեգրի 4-րդ կետում նշվում է ուղեգրման նպատակը` լատիներեն «V» տառով նշում կատարելով համապատասխան վանդակում: Ընդ որում` նշված կետում կարող է նշվել միայն մեկ նպատակ:

«Հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ» կետը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել հատուկ կամ դժվարամատչելի հետազոտությունների կոնկրետ տեսակը, որն անցնելու համար քաղաքացին ուղեգրվում է բժշկական կազմակերպություն:

«Հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ» կետում կարող է նշվել առավելագույնը 5 (հինգ) հետազոտության տեսակ:

5. ՈՒղեգրի 5-րդ կետում`

1) «քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի» տողում նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 1-ով սահմանված խմբերից մեկին քաղաքացու պատկանելությունը,

2) «Սոցիալապես նշանակություն ունեցող հիվանդություններ» տողում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 2-ի 12-րդ կետում նշված դեպքերը,

3) «Սոցիալական փաթեթի շահառու» տողում նշվում է սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի համարը:

6. 6-րդ կետում նշվում է բուժող բժշկի անունը, ազգանունը, ստորագրությունը և ծածկագիրը: Ծածկագիրը լրացնում են միայն առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկները (թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ), ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգները:

7. «Այլ տեղեկություններ» բաժնում նշվում են բոլոր այն տեղեկությունները, որոնք ներառված չեն ուղեգրի այլ բաժիններում, սակայն կարևոր են քաղաքացու պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու համար` այդ թվում` դատաբժշկական կամ ռազմաբժշկական կամ նախազորակոչային կամ զորակոչային փորձաքննությունների իրականացման դեպքում` դատաբժշկական կամ ռազմաբժշկական կամ նախազորակոչային կամ զորակոչային փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության անվանումը, առողջարանային բուժման ուղեգրման դեպքում` առողջարանային բուժում իրականացնող կազմակերպության անվանումը:

8. 8-րդ կետում նշվում է ուղեգրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը և ստորագրությունը:

9. ՈՒղեգրում պարտադիր լրացվում է դրա տրման օրը, ամիսը և տարեթիվը:

10. ՈՒղեգիրը կնքվում է այն տրամադրող մարմնի կամ հանձնաժողովի կամ բժշկական կազմակերպության կնիքով: Մարմնի կամ հանձնաժողովի կողմից կնիք չունենալու դեպքում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այն մարմնի կնիքով, որի կառուցվածքում գործում է այդ մարմինը կամ հանձնաժողովը:

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանի

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՄԱՐՄՆԻՆ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|ՈՒղեգրերի|Տրվող     |ՈՒղեգրերի |ՈՒղեգրերի |ՈՒղեգրերի  |ՈՒղեգրերի |

|   |ձևաթղթեր |ուղեգրերի |ձևաթղթերի |ձևաթղթերի |ձևաթղթեր   |ձևաթղթեր  |

|   |ստացող   |ձևաթղթերի |սերիան և  |տրման օրը,|ստացող     |տրամադրող |

|   |բժշկական |քանակը    |համարը    |ամիսը,    |պատասխանա- |պատասխա-  |

|   |կազմակեր-|          |(նշվում է |տարեթիվը  |տու    |նատու անձի|

|   |պության  |          |ըստ հերթա-|          |անձի       |անունը,   |

|   |կամ      |          |կանության |          |անունը,    |ազգանունը,|

|   |մարմնի   |          |տրված     |          |ազգանունը, |ստորագրու-|

|   |կամ      |          |առաջին    |          |ստորագրու- |թյունը    |

|   |հանձնա-  |          |և  վերջին |          |թյունը     |          |

|   |ժողովի   |          |ուղեգրերի |          |           |          |

|   |անվանումը|          |ձևաթղթերի |          |           |          |

|   |         |          |համարը և  |          |           |          |

|   |         |          |սերիան)   |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

| 1 |     2   |     3    |     4    |     5    |     6     |    7     |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանի

 

Ձև

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԻ ԿԱՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՎՈՂ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|ՈՒղեգիր  |Քաղաքացու |Բնակության|ՈՒղեգրի   |Բժշկական   |ՈՒղեգիր   |

|   |տրամադրող|անունը,   |և         |սերիան,   |օգնության  |տրամադրող |

|   |բժշկական |ազգանունը,|հաշվառման |համարը    |և  սպասարկ-|պատասխանա-|

|   |կազմակեր-|տարիքը    |վայրերը   |          |ման ձևը    |տու անձի  |

|   |պության  |          |          |          |(հիվանդա-  |անունը,   |

|   |կամ      |          |          |          |նոցային կամ|ազգանունը,|

|   |մարմնի   |          |          |          |արտահիվանդա|ստորագրու-|

|   |կամ      |          |          |          |նոցային)   |թյունը    |

|   |հանձնա-  |          |          |          |           |          |

|   |ժողովի   |          |          |          |           |          |

|   |անվանումը|          |          |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

| 1 |     2   |     3    |     4    |     5    |     6     |    7     |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

|___|_________|__________|__________|__________|___________|__________|

|   |         |          |          |          |           |          |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանի

 

Ձև

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽՈՏԱՆՎԱԾ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________.

|Հ/հ|Ժամանակահատվածը|Քաղաքացիներին|Խոտանված |Դեռևս       |Ընդամենը|

|   |               |տրամադրված   |ուղեգրերի|չօգտագործված|        |

|   |               |ուղեգրերի    |թիվը     |ուղեգրերի   |        |

|   |               |թիվը         |         |թիվը        |        |

|___|_______________|_____________|_________|____________|________|

|   |               |             |         |            |        |

|___|_______________|_____________|_________|____________|________|

|   |               |             |         |            |        |

|___|_______________|_____________|_________|____________|________|

|   |               |             |         |            |        |

._________________________________________________________________.

 

Մարմնի ղեկավար կամ հանձնաժողովի նախագահ

կամ բժշկական կազմակերպության տնօրեն

 

Անուն, ազգանուն, օր, ամիս, տարի, ստորագրություն Կ.Տ.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.04.2015
N 13-Ն
Հրաման