Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ ...

 

 

040.0600.100615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2015 թվականի N 600-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 20 տեղի, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 120 տեղի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 10-ի

N 600-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական լիազորված մարմնի և  ոլորտի անվանումը              |Տեղերի|

|ը/կ|                                                          |թիվը  |

|___|__________________________________________________________|______|

|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության           |      |

|   |նախարարություն                                            |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 2. Հումանիտար գիտություններ և  մշակույթ             |450   |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 3. Բիզնես, իրավունք և  սոցիալական գիտություններ     |50    |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 5. Տեխնիկա, մշակող արդյունաբերություն և             |1190  |

|   |շինարարություն                                            |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 6. Գյուղատնտեսություն                               |206   |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 7. Առողջապահություն և  սոցիալական պաշտպանություն    |20    |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 8. Ծառայությունների մատուցման ոլորտներ              |980   |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 9. Այլ ոլորտներ                                     |60    |

|___|__________________________________________________________|______|

|   |Պահուստային տեղեր                                         |921   |

|___|__________________________________________________________|______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                                  |3877  |

|___|__________________________________________________________|______|

|2. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի |      |

|   |Հանրապետության ոստիկանություն                             |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 8. Ծառայությունների մատուցման ոլորտներ              |240   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 10-ի

N 600-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015/2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Պետական լիազորված մարմնի և  ոլորտի անվանումը              |Տեղերի|

|ը/կ|                                                          |թիվը  |

|___|__________________________________________________________|______|

|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության           |      |

|   |նախարարություն                                            |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 1. Կրթություն                                       |97    |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 2. Հումանիտար գիտություններ և  մշակույթ             |758   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 3. Բիզնես, իրավունք և  սոցիալական գիտություններ     |965   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 4. Բնական գիտություններ                             |408   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 5. Տեխնիկական միջոցներ, մշակող արդյունաբերություն և |335   |

|   |շինարարություն                                            |      |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 6. Գյուղատնտեսություն                               |239   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 7. Առողջապահություն և  սոցիալական պաշտպանություն    |918   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 8. Ծառայությունների մատուցման ոլորտներ              |641   |

|   |__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 9. Այլ ոլորտներ                                     |36    |

|   |__________________________________________________________|______|

|   |Պահուստային տեղեր                                         |798   |

|______________________________________________________________|______|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                  |5195  |

|______________________________________________________________|______|

|2. |Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն         |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 1. Կրթություն                                       |2     |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 2. Հումանիտար գիտություններ և  մշակույթ             |29    |

|______________________________________________________________|______|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                  |31    |

|______________________________________________________________|______|

|3. |Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության հարցերի|      |

|   |նախարարություն                                            |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 1. Կրթություն                                       |85    |

|___|__________________________________________________________|______|

|4. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր           |      |

|   |քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն                |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 8. Ծառայությունների մատուցման ոլորտներ              |15    |

|___|__________________________________________________________|______|

|5. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի |      |

|   |Հանրապետության ոստիկանություն                             |      |

|___|__________________________________________________________|______|

|   |Ոլորտ 3. Բիզնես, իրավունք և  սոցիալական գիտություններ     |80    |

|___|__________________________________________________________|______|

|   |Պահուստային տեղեր                                         |5     |

|______________________________________________________________|______|

|    ԸՆԴԱՄԵՆԸ                                                  |85    |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2015
N 600-Ն
Որոշում