Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 11 ...

 

 

040.0731.060715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2015 թվականի N 731-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1187-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1465-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1209-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «25870.64» թիվը փոխարինել «25711.5959» թվով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17209.7259 հեկտար հողերը, այդ թվում` 16699.2559 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 9584.8059 հեկտար արոտ, 7114.45 հեկտար այլ հողեր, 4.92 հեկտար արդյունաբերական նշանակության (գյուղատնտեսական արտադրության) հողեր, 425.55 հեկտար անտառային հողեր, որից` 234.53 հեկտար անտառ, 176.78 հեկտար թփուտ, 1.10 հեկտար խոտհարք, 2.91 հեկտար արոտ, 10.23 հեկտար այլ հողեր և 80 հեկտար ջրային հողեր, որից` 55.25 հեկտար գետեր, 24.75 հեկտար լճեր փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և հատկացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:».

i

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) որոշման 1-ին և 2-րդ կետերում «25870.64» թիվը փոխարինել «25711.5959» թվով»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «34401.8» թիվը փոխարինել «33939.19» թվով.

i

2) որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ կետի 3-րդ ենթակետերում «(11914)» թիվը փոխարինել «(11496.39)» թվով, իսկ «7975.8» թիվը փոխարինել «7930.8» թվով.

i

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 731-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1187-Ն որոշման

 

--------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 731-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1209-Ն որոշման

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2015
N 731-Ն
Որոշում