Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

01.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2015  -ից մինչեւ   01.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)

010.0085.140715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը «լուծարման, գործունեության» բառերից հետո լրացնել «կասեցման,» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:».

2) 4-րդ մասի «2-րդ» բառը փոխարինել «2-րդ կամ 2.1-ին» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «և գործունեության արգելումը» բառերը փոխարինել «, գործունեության կասեցումը և արգելումը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 30. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ:

2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

14 հուլիսի 2015 թվականի

ՀՕ-85-Ն

 

 

pin
ՀՀ 23.06.2015
N ՀՕ-85-Ն օրենք