Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀ ...

 

 

040.0764.160715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2015 թվականի N 764-Ն

 

i

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մայիսի 27-ի

N 764-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր տնտեսական վնասների գնահատման և հատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Հնարավոր տնտեսական վնասի և հատուցման հաշվարկներն իրականացվում է ձեռնարկողի կողմից կամ նրա պատվերով:

3. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկման և հատուցման հիմքում դրված է բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դեգրադացիայի տնտեսական արժեքի գնահատման հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) տնտեսական գործունեություն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նախագծային փաստաթղթերով նախատեսված, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեություն.

2) հնարավոր տնտեսական վնաս` տնտեսական գործունեության հետևանքով (արդյունքում) շրջակա միջավայրին պատճառվելիք վնասների հանրագումարը` դրամական արտահայտությամբ.

3) հատուցում` շրջակա միջավայրին հասցվելիք վնասների հատուցման վճարների հանրագումարը` դրամական արտահայտությամբ:

 

II. ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատումն իրականացվում է ըստ շրջակա միջավայրի բաղադրիչների:

6. Հնարավոր տնտեսական վնասը հաշվարկվում է`

 

i

ՎՏ=ՀԱԳ+ՋԱԳ+ՕԱԳ,

 

որտեղ`

ՎՏ-ն հնարավոր տնտեսական վնասն է դրամային արտահայտությամբ,

ՀԱԳ-ն հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով (բնական միջավայրի աղտոտում, բնական ռեսուրսների աղքատացում, էկոհամակարգերի քայքայմանը կամ վնասմանը հանգեցնող շրջակա միջավայրի բացասական փոփոխություններ) պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման համաձայն.

i

ՋԱԳ-ը ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման համաձայն.

ՕԱԳ-ն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության հետևանքով պատճառված վնասի ազդեցության արժեքային գնահատումն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման համաձայն:

7. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկներն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում:

8. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկները կիրառվում են նախատեսվող գործունեության բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքում ընտրված տարբերակի հիմնավորման մեջ:

9. Հնարավոր տնտեսական վնասի հաշվարկները ներառվում են օրենքով սահմանված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) հաշվետվությունում:

 

III. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասի հատուցումը ներառում է նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում ազդեցություն կրող շրջակա միջավայրի բաղադրիչների հատուցման վճարների հանրագումարը` գումարային արտահայտությամբ:

11. Հատուցման վճարների հաշվարկներն իրականացվում են շրջակա միջավայրի այն բաղադրիչների համար, որոնք կարող են կրել որևէ ազդեցություն` նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում:

i

12. Հատուցման վճարների հաշվարկման համար կիրառվում են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված դրույքաչափերը: Հատուցման վճարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

13. Հատուցման վճարների հաշվարկները ներառվում են ՇՄԱԳ-ի հաշվետվությունում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2015
N 764-Ն
Որոշում