Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 142 ...

 

 

040.0789.180715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2015 թվականի N 789-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 70-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշումը տարածվում է բոլոր պետական մարզադպրոցների վրա:».

2) որոշման հավելվածում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են`

1) մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները (այսուհետ` մարզադպրոց)` մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները.

2) օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները (այսուհետ` քոլեջ):»,

i

բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.1. Մարզադպրոցն ստեղծվում է մեկ կամ ավելի մարզաձևերի բաժանմունքներով (կառուցվածքային միավորներով ըստ մարզաձևերի) առնվազն 14 խմբի առկայության դեպքում: Բաժանմունքների քանակը սահմանում է նրա հիմնադիրը` հաշվի առնելով նյութատեխնիկական բազայի թողունակությունը և պայմանները, մասնագիտական կրթությամբ մարզիչ-մանկավարժների առկայությունը և անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովվածությունը:

1.2. Գյուղական այն համայնքներում, որտեղ հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը չի գերազանցում 300-ը, և առկա են սույն որոշման 1.1-ին կետում նշված անհրաժեշտ պայմանները, ավագանու որոշմամբ կարող են գործել մարզադպրոցներ` առնվազն 8 խմբով:

1.3. Մարզադպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:»,

գ. 2-րդ կետում «51-52» թվերը փոխարինել «առնվազն 47» բառերով,

i

դ. 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

._________________________________________________________________________.

|NN |ՈՒսումնական խմբերի        |Շաբաթական|Մարզադպրոց-|ՄԵկ      |Մեկ պարապ-|

|ը/կ|անվանումը                 |առավելա- |ներում,    |շաբաթվա  |մունքի    |

|   |                          |գույն    |քոլեջներում|պարապ-   |տևողու-   |

|   |                          |ծանրա-   |           |մունքների|թյունը    |

|   |                          |բեռնվա-  |           |թիվը     |(ժամ)     |

|   |                          |ծությունը|           |         |          |

|   |                          |(դասաժամ)|           |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|1. |Նախնական պատրաստության    |   6-8   |մարզադպրոց |   3-4   |    2     |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|2. |ՈՒսումնամարզական          |  12-18  |մարզադպրոց |   4-6   |    3     |

|   |(1-ինից 3-րդ տարի)        |         |           |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|3. |ՈՒսումնամարզական          |  20-22  |մարզադպրոց |    6    |ոչ ավելի, |

|   |(4-5-րդ տարի)             |         |           |         |քան 4     |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|4. |Մարզական կատարելագործման  |    24   |մարզադպրոց,|    6    |    4     |

|   |(1-ին տարի)               |         |քոլեջի     |         |          |

|   |                          |         |7-9-րդ     |         |          |

|   |                          |         |դասարաններ |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|5. |Մարզական կատարելագործման  |  26-28  |քոլեջի     |  10-12  |   2-3    |

|   |(2-3-րդ տարի)             |         |10-12-րդ   |         |          |

|   |                          |         |դասարաններ,|         |          |

|   |                          |         |1-4-րդ     |         |          |

|   |                          |         |կուրսեր    |         |          |

|___|__________________________|_________|___________|_________|__________|

|6. |Մարզական վարպետության     |  30-36  |քոլեջի     |   12    |   2-3    |

|   |բարձրացման (միայն մարզական|         |2-4-րդ     |         |          |

|   |քոլեջներում)              |         |կուրսեր    |         |          |

._________________________________________________________________________.

 

i

ե. 3-րդ կետի աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Այն դեպքում, երբ անցկացվում է օրական 2 մարզում, 1 ուսումնամարզական պարապմունքի տևողությունը չի կարող գերազանցել 3 ակադեմիական ժամը:»,

i

զ. 5-րդ կետի աղյուսակի «զ» ենթակետը «նետաձգություն» բառից հետո լրացնել «տրիաթլոն» բառով,

է. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

i

«6.1. Մարզական խմբերում պարապողների նվազագույն թիվը սահմանվում է հիմնադրի որոշմամբ և ամրագրվում է կազմակերպության կանոնադրությամբ` ըստ պատրաստության փուլերի:»,

i

ը. 7-րդ և 8-րդ կետերում «մարզական բժիշկները» բառերը փոխարինել «սպորտային բժիշկները» բառերով,

թ. 8-րդ կետում «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ հսկողություն` ներառյալ արտաքին զննությունները, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով անձանց մարզասրահից օգտվել չթույլատրելու նպատակով.»,

ժ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ. իրականացնում են հսկողություն` մրցումների կամ մարզումների ընթացքում վնասվածքների կանխարգելման և ստացված վնասվածքների բուժման համար.»,

ժա. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Մարզակառույցների սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովման նպատակով իրականացվում են`

ա. մարզակառույցների (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների շենքերի և մարզական գույքի ամենօրյա մաքրման և ախտահանման աշխատանքներ,

բ. մարզակառույցների շենքերի (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների արտադրական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից ընդունված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների,

գ. մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն` տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուի կողմից` սեփական մարզակառույցի առկայության դեպքում,

դ. մարզակառույցների շենքերում միկրոկլիմայի պահանջների ապահովում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2015
N 789-Ն
Որոշում