040.0832.300715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2015 թվականի N 832-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 13-րդ կետից հանել «ու նախավճարի» բառերը.
i
2) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Աճուրդի մասնակցության հայտում պետք է լրացվի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), ինչպես նաև անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հաշվառման հասցեն, պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատերերի համար): Աճուրդի մասնակցության հայտին կից ներկայացվում են`
ա) աճուրդի մասնակցության վճարի` աճուրդային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.
բ) աճուրդի մասնակցի կողմից լիազորված անձանց համար` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:».
4) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Աճուրդում չհաղթելու կամ աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ աճուրդը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:».
5) 27-րդ կետի`
i
ա. երկրորդ պարբերությունից հանել «և նախավճարի» բառերը,
բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մրցույթին մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետներն ու կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը:»,
գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է` ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից: Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթի մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել հաղթողի կողմից պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառով:»,
դ. հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
6) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողով է ներկայացնում փակ ծրարով գրավոր հայտ, որը պետք է բովանդակի հետևյալ տվյալները`
ա) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է`
կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը` մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև կցվի օտարերկրյա իրավաբանական անձի` պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է ներառի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները` աուդիտի եզրակացությամբ,
մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի` մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,
ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը.
բ) եթե հայտատուն ֆիզիկական անձ է`
անձնագրի տվյալները (անունը, ազգանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի` մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը,
ջրային համակարգի արտադրական, տեխնիկական և բնապահպանական խնդիրների հետ կապված` մրցույթով առաջադրված պայմանների կատարման վերաբերյալ հայտատուի առաջարկությունները, այդ թվում` հայտատուի կողմից առաջարկվող վարձավճարի չափը:
Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:».
7) 31-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ