040.0867.060815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2015 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի» բառերով.
2) որոշման հավելվածի`
i
ա. 7-րդ, 30-րդ կետերում, NN 2 և 3 ձևերում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով,
i
բ. 32-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով,
i
գ. 7-րդ կետում, NN 2 և 3 ձևերում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով,
i
դ. N 3 ձևում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության պետ` գլխավոր պետական տեսուչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ» բառերով,
i
ե. 33-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերում «տեսչություն» բառն իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայություն» բառով և իր համապատասխան հոլովաձևերով,
i
զ. 33-րդ կետում «Ստանդարտների ազգային ինստիտուտի հավատարմագրված փորձարկման լաբորատորիա» բառերը փոխարինել «համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիա» բառերով,
i
է. 15-րդ կետում «առողջապահության նախարարության կողմից» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
i
ը. 38-րդ կետում «գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «ծառայության պետի» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ