(ուժը կորցրել է 01.04.2019 թիվ 220-Ն հրաման)
i
118.0481.240715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հուլիսի 2015 թվականի թիվ 481-Ն
i
ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 02/1490 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 97-րդ հոդվածի 5-րդ կետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթվա բոլոր օրերին Մեղրու, Բավրայի, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» մաքսատանը` ուղևորային մաքսային հսկողության (ՈՒՄՀ) բաժնի մասով:
2. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մաքսավճար գանձվում է միայն փոխադրման ամփոփագրի տրամադրման համար` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Սահմանային որոշ մաքսատներում և մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու, մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 02/1490 հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: