Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՀՀ ԴԻՎ ...

25.07.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.08.2015  -ից մինչեւ   25.07.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)

i

606.0048.050815

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        08            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615349

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2015 թվականի N 48-Ն

 

i

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ (ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ) ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ` ԸՆՏՐԵԼՈՒ (ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ) ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված էլեկտրոնային քվեարկության իրավական, կիրառական և տեխնիկական չափանիշների վերաբերյալ բացատրական հուշագիրը, Եվրախորհրդի ժողովրդավարության և քաղաքական հարցերի գլխավոր վարչության` էլեկտրոնային քվեարկության հնարավորությամբ ընտրությունների ժամանակ թափանցիկության պահպանման ուղեցույցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համապետական ընտրություններին կամ հանրաքվեին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների վրա:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2015 թ. հուլիսի 20-ի

N 48-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ (ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ) ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ` ԸՆՏՐԵԼՈՒ (ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ) ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգն ու պայմանները: Էլեկտրոնային քվեարկությունն ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքն իրացնելու այլընտրանքային հնարավորություն է, որը զուգորդվում է քվեարկության ավանդական եղանակի հետ. քաղաքացին է որոշում քվեարկել նախապես` էլեկտրոնային եղանակով, թե քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոնում:

2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է համացանցով (ինտերնետով)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 5 օր առաջ:

3. Էլեկտրոնային եղանակով քվեարկելու` համապետական ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները) և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները, որոնք քվեարկության օրը գտնվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Սույն կարգի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների վրա:

4. Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ` Երևանի ժամանակով 08.00-ից և ավարտվում քվեարկության օրվանից 5 օր առաջ` Երևանի ժամանակով 20.00-ին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների ցուցակը:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների ցուցակը իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի (այսուհետ` իրավաբանական անձի ղեկավար) կողմից ներկայացվում է լիազոր մարմին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու (հանրաքվեին մասնակցելու) իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացվում է իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (եթե առկա է): Այս ցուցակին կցվում են նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, արտասահմանում տեղակայված ներկայացուցչության ստեղծման փաստաթղթերը:

Սույն կետում նշված ցուցակներում նշվում է ընտրողի (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Նշված ցուցակները լիազոր մարմին ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:

6. Լիազոր մարմինը ցուցակները ստանալուց հետո ստուգում է ցուցակում ընդգրկված անձանց առկայությունն ընտրողների ռեգիստրում և քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) ցուցակը, որը ստանալուց հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում այն տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) ցուցակում նշվում է ընտրողի (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրի հասցեն, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվող ցուցակում նշվում է ընտրողի (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

Լիազոր մարմնի կողմից քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ընտրողների ռեգիստրում և քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրվող ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) ցուցակում սույն կետի առաջին պարբերությամբ նշված ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) տվյալների դիմաց կատարվում է նշում` «էլ. քվեարկություն» բառերը, ինչը նշանակում է, որ տվյալ ընտրողը (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին) ընդգրկված է էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) ցուցակը ստնալուց ոչ ուշ, քան 10 օր հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին տրամադրում է էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ (այսուհետ` ծրարներ)` ընտրողներին (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին) ուղարկելու համար:

Անհատական ծածկագիրն իրենից ներկայացնում է գեներացված եղանակով ստացված վեցանիշ թիվ, որը պատված է պաշտպանիչ շերտով: Անհատական ծածկագրերը պատրաստվում են էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) թվից յոթով ավելի: Յոթ անհատական ծածկագրերը կիրառվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` էլեկտրոնային քվեարկության համակարգի գաղտնաբառ բանալին ձևավորելու համար:

8. Մինչև ծրարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը (իրավաբանական անձանց) փոխանցելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը ընդհանուր ծրարներից ընտրում է մեկ ծրար, առանց այն բացելու` ստորագրում ծրարի վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված յոթ ծրարները տեղադրվում են տուփում, որը փակվելուց հետո կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում հանձնաժողովի անդամների կողմից: Տուփը պահվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

9. Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներին (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին) փոխանցվելիք ծրարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին տրամադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կնքված վիճակում: Ծրարում տեղադրվում է նաև էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույց:

10. Անհատական ծածկագրեր պատրաստող կազմակերպությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է ծածկագրերի ցանկի էլեկտրոնային տարբերակը` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար:

11. Ծրարները պատահական սկզբունքով յուրաքանչյուր ընտրողին (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացուն) ուղարկվում են այնպիսի ժամկետներում, որպեսզի ապահովվի սույն կարգով սահմանված` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրական (հանրաքվեին մասնակցելու) իրավունքի իրացման հնարավորությունը:

12. Քվեաթերթիկի նմուշը հաստատելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն նիստում հաստատում է նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բացվում է էլեկտրոնային քվեարկության համակարգի գաղտնաբառ բանալին ձևավորող անհատական ծածկագրերի տուփը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները վերցնում են իրենց ծրարները, ստուգում դրանց բացված չլինելու հանգամանքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող համակարգ են մուտքագրում իրենց անհատական ծածկագրերը: Հնարավոր սխալներից խուսափելու համար ծածկագիրը մուտքագրվում է երկու անգամ: Համակարգը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերի համակցության արդյունքում ստացված գաղտնաբառ բանալին, որից հետո միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջում տեղադրվում է քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը չի տիրապետում հանձնաժողովի մեկ այլ անդամի ծածկագրին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերը տեղադրվում են առանձին ծրարներում, փակվում, ստորագրվում և նորից տեղադրվում են տուփի մեջ, որը փակվելուց հետո կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում հանձնաժողովի անդամների կողմից: Տուփը պահվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

13. Էլեկտրոնային եղանակով քվեարկության ժամանակահատվածում ընտրողը (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին) մուտք է գործում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջը և գրանցվում:

Գրանցումը կատարվում է հետևյալ կերպ. ընտրողը (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին) համապատասխան դաշտերում մուտքագրում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, որի արդյունքում համակարգը ցուցադրում է ընտրողի (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու) անուն-ազգանունը, որից հետո մուտքագրում է ծրարով իրեն փոխանցված անհատական ծածկագիրը: Ծածկագիրը մուտքագրելուց հետո, եթե այն ճիշտ է մուտքագրված, համակարգը առաջարկում է ընտրողին (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացուն) ներմուծել իր` որպես օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը: Ցանկության դեպքում ընտրողը (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին) կարող է նշել իր էլեկտրոնային փոստի հասցեն: Օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը մուտքագրելուց հետո ընտրողի (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու) համար ապահովվում է համակարգի հասանելիությունը:

Վերոնշյալ գործողություններից հետո ցուցադրվում է էլեկտրոնային քվեաթերթիկը, և ընտրողը (հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին) քվեարկելու հնարավորություն է ստանում. քվեարկողը քվեարկում է գաղտնի: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե քաղաքացին ինչպես է քվեարկել:

Ընտրողը կատարում է իր ընտրությունը` նշում կատարելով այն թեկնածուի անվան, կուսակցության (կուսակցությունների դաշինքների) անվանման դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմացի քառանկյունում:

Հանրաքվեի քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, նշում է կատարում «ԱՅՈ» բառի, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:

Քվեարկությունը կատարելուց հետո համակարգը հաստատում է քվեարկության արդյունքը:

Մինչև էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետի ավարտը ընտրողը (հանրաքվեի քվեարկության մասնակիցը), մուտք գործելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջ, մուտքագրելով իր` որպես օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը, հնարավորություն ունի բազում անգամներ փոխել իր քվեն: Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաշվարկվում է էլեկտրոնային քվեարկությամբ տրված վերջին քվեն:

Ընտրությունը հաստատելուց հետո համակարգը ծանուցում է ընտրողին (հանրաքվեի քվեարկության մասնակցին), որ իր ձայնը գրանցվել է և կհաշվարկվի քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում: Եթե ընտրողը (հանրաքվեի քվեարկության մասնակիցը) գրանցման ժամանակ մուտքագրել է նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա ծանուցում է ուղարկվում նաև տվյալ էլեկտրոնային փոստի հասցեով, որում նշվում է, որ ընտրողը (հանրաքվեի քվեարկության մասնակիցը) հնարավորություն ունի մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում քվեարկության ավարտը մուտք գործել էլեկտրոնային քվեարկության համակարգ, մուտքագրել իր անհատական գաղտնաբառը և հավաստիանալ, որ իր քվեն հաշվի է առնված: Այդ դեպքում քվեարկած քվեաթերթիկը չի ցուցադրվում:

Ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո ընտրողը (հանրաքվեի քվեարկության մասնակիցը) էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում ստանում է ևս մեկ ծանուցում, որ իր քվեն հաշվարկվել է ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամանակ:

14. Էլեկտրոնային քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հաջորդ օրը` մինչև ժամը 12:00-ն, էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների (հանրաքվեի քվեարկության մասնակիցների) ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է լիազոր մարմին:

Լիազոր մարմինը, համադրելով այն ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) հիմնական ցուցակի հետ, էլեկտրոնային եղանակով քվեարկած ընտրողներին (հանրաքվեի քվեարկության մասնակիցներին) հանում է ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) հիմնական ցուցակից:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների (հանրաքվեի քվեարկության մասնակիցների) ցուցակը լիազոր մարմինը տրամադրում է իր տարածքային ստորաբաժանումներին: Այդ ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, քաղվածքներ չեն արվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:

15. Էլեկտրոնային քվեարկության ժամկետի մեկնարկից հետո թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք համարներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, ընտրական ցուցակից թեկնածուի անունը էլեկտրոնային քվեաթերթիկից հանվում է և էլեկտրոնային քվեաթերթիկը ընտրողի համար էկրանին ցուցադրելուց առաջ` համապատասխան տեղեկատվությամբ հաղորդագրություն է տեղադրվում:

Եթե ընտրողն էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետում քվեարկել է և հետագայում որևէ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվել, ապա էլեկտրոնային քվեարկության համակարգի ավտոմատացված ծրագիրը համապատասխան հաղորդագրություն է ուղարկում ընտրողի էլեկտրոնային փոստի հասցեին (նման հասցեի առկայության դեպքում) և տեղեկացնում, որ եթե այն թեկնածուն, կուսակցությունը, կուսակցության դաշինքը, ում գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվել, ընտրողի նախընտրած թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն է, ապա ցանկության դեպքում ընտրողը մինչև էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետի ավարտը կարող է փոխել իր քվեն. հակառակ դեպքում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ վերջինիս կողմից քվեարկված քվեաթերթիկը համարվելու է անվավեր:

16. Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփմանը կարող են հետևել դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, թեկնածուներ, վստահված անձինք:

17. Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քվեարկության ավարտից հետո` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նիստում բացում է անհատական ծածկագրերի տուփը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները վերցնում են իրենց ծրարները, ստուգում դրանց բացված չլինելու հանգամանքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող համակարգ են մուտքագրում իրենց անհատական ծածկագրերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի բացակայության դեպքում, հանձնաժողովի մյուս անդամները ստուգում են հանձնաժողովի բացակա անդամի ծրարի փակ լինելու հանգամանքը, ապա բոլորի ներկայությամբ բացվում է ծրարը և հանձնաժողովի անդամներից որևէ մեկը մուտքագրում է համապատասխան ծածկագիրը:

Համակարգը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերի համակցության արդյունքում ստացված գաղտնաբառ բանալին և այն վավերացնելուց հետո կազմում էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում հանձնաժողովի կնիքով, և արդյունքը մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ որպես արտերկրում քվեարկության արդյունք: Արձանագրությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց պահանջով նրանց տրվում է արձանագրության պատճենը:

18. Այն քվեաթերթիկները, որոնք չեն ներառի նշում որևէ թեկնածուի, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքի օգտին, կամ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` նշում «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի, «ԱՅՈ» և»ՈՉ» բառերի դիմացի քառանկյուններում, համարվում են անվավեր: Դա հիմք չէ էլեկտրոնային եղանակով քվեարկողի համար ընդգրկվել ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) հիմնական ցուցակում, քանի որ համակարգում բացակայում է կապը քվեաթերթիկի և էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների (հանրաքվեի մասնակիցների) ցուցակի միջև:

19. Էլեկտրոնային քվեարկության համակարգն օժտված է վերահաշվարկի հնարավորությամբ: Էլեկտրոնային քվեատուփում գտնվող քվեները պահպանվում են մինչև վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը:

Էլեկտրոնային քվեարկության վերահաշվարկն իրականացվում է էլեկտրոնային քվեարկության արդյունքները երկրորդ անգամ հաշվարկելու միջոցով: Վերահաշվարկի գործընթացին մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, կարող են ներկա լինել դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, թեկնածուներ, վստահված անձինք:

20. Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփմանը, իրավունք ունեն բողոքարկելու էլեկտրոնային քվեարկության արդյունքները` կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:

Էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն:

Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմումատուի անունը, ազգանունը, փոստային հասցեն: Դիմումին կարող են կցվել էլեկտրոնային քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ:

Էլեկտրոնային քվեարկության վերահաշվարկն իրականացվում է վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը` ժամը 12.00-ին:

21. Արտահերթ և նոր ընտրությունների ժամանակ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարի կողմից լիազոր մարմնին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ:

Հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին որոշում ընդունվելու դեպքում էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարի կողմից լիազոր մարմնին ներկայացվում է ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 24 օր առաջ, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված համապատասխան նշումով ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ տրամադրվում են տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

Հանրաքվեի դեպքում էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին նոր քվեարկություն նշանակելու մասին որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով քվեարկողների ծրարները տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին ցուցակը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:

22. Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության վերաքվեարկություն, կամ հանրաքվեի նոր քվեարկություն անցկացնելու դեպքերում էլեկտրոնային եղանակով քվեարկողները քվեարկությանը մասնակցում են իրենց կողմից նախկինում օգտագործված օգտվողի անունով և անհատական գաղտնաբառով:

23. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջում, ընտրողների (հանրաքվեի մասնակիցների) համար տեղադրվում է ծանուցում` էլեկտրոնային քվեարկության կարգի և ժամկետների մասին:

24. Էլեկտրոնային քվեարկության ողջ գործընթացը բաց, թափանցիկ և հրապարակային դարձնելու և հանրային վստահությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային քվեարկության ծրագրային կոդերը տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Էլեկտրոնային քվեարկության համակարգը ապահովում է էլեկտրոնային քվեատուփում գտնվող և հետագայում հաշվարկվող քվեների անանունությունը և քվեարկողի ու իր քվեի միջև կապի վերակառուցման անհնարինությունը:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
20.07.2015
N 48-Ն
Որոշում