Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն Ո ...

 

 

040.0941.180815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 941-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 179-րդ կետում «Ջերմուկի N 3 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Ջերմուկի N 3 միջնակարգ դպրոց» բառերով.

2) 177-րդ կետում «Ջերմուկի ավագ դպրոց» բառերը փոխարինել «Ջերմուկի կրթահամալիր» բառերով:

2. Թույլատրել «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2015/2016 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված դպրոցների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2015
N 941-Ն
Որոշում