Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈ ...

121.0621.300715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

24 հունիսի 2015 թվականի N 621-Ն

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգ ու պայմաններ»-ի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել` փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջներն ու նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ն. Հովհաննիսյանին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Արշակյանին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունվարի 24-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջներն ու նորմատիվները հաստատելու մասին» N 50-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և արտակարգ իրավիճակների

նախարարի

2015 թվականի հունիսի 24-ի

N 621-Ն հրամանի

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջներն ու նորմատիվները (այսուհետ` նորմեր) մասնագիտական գիտելիքների, ունակությունների և ընդհանուր ֆիզիկական պատրաստության չափանիշներ են, որոնք կազմում են որոշակի ունակությունների ամբողջություն` փրկարարական աշխատանքների կատարման, ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար:

II. ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

2. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն պետք է տեսական և գործնական քննություններ հանձնի`

1) ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներից.

2) առաջին բուժօգնության հիմունքներից.

3) փրկարարական աշխատանքների հիմունքներից.

4) հակահրդեհային պատրաստության հիմունքներից.

5) ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից.

6) հանքափրկարարական աշխատանքների հիմունքներից:

3. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն պետք է հանձնի ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները` համաձայն աղյուսակ 1-ի:

Աղյուսակ N 1

._________________________________________________________________

|Վարժու-  |Չափման|          Գնահատման բալերը ըստ ցուցանիշների    |

|թյուն    |միավոր|_______________________________________________|

|         |      | 20  |  19 | 18  |  17 |  16 |  15 |  14 |  13 |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   | 18  |  17 | 16  |  15 |  14 |  13 |  12 |  11 |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10-ակի   |մետր  |26.00|25.80|25.60|25.40|25.20|25.00|24.80|24.60|

|ցատկ     |      |     |     |     |     |     |     |     |     |

|Վազք 60 մ|վրկ   |  7.6|  7.7|  7.8|  7.9|  8.0|  8.1|  8.2|  8.3|

|   1     | 2    |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10 |

|Վազք     |րոպե, | 8.30| 8.35| 8.40| 8.45| 8.50| 8.55| 9.00| 9.05|

|2000 մ   |վրկ   |     |     |     |     |     |     |     |     |

|Վազք     |րոպե, | 3.50| 3.55|    4| 4.05| 4.10| 4.15| 4.20| 4.25|

|1000 մ   |վրկ   |     |     |     |     |     |     |     |     |

|Ռոմբերգի |վրկ   |   32|   30|   28|   26|   24|   22|   20|   18|

|դիրք     |      |     |     |     |     |     |     |     |     |

|Ձգումներ |հատ   |   16|   15|   14|   13|   12|   11|   10|    9|

|(ըստ     |      |     |     |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      |     |     |     |     |     |     |     |     |

|Վազք 60 մ|վրկ   |  8.4|  8.5|  8.6|  8.7|  8.8|  8.9|  9.0|  9.1|

|Եռացատկ  |մետր  | 7.40| 7.30| 7.20| 7.10|    7| 6.90| 6.80| 6.70|

._________________________________________________________________

._________________ ____________________________________.

|Վարժու-  |Չափման| |                             |Տարի-|

|թյուն    |միավոր| |_____________________________|քային|

|         |      | |  12 |  11 |  10 |  9  |  8  |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   | |  10 |  9  |  8  |  7  |  6  |  1-2|

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|10-ակի   |մետր  | |24.40|24.20|24.00|23.80|23.60|  1-2|

|ցատկ     |      | |     |     |     |     |     |     |

|Վազք 60 մ|վրկ   | |  8.4|  8.5|  8.6|  8.7|  8.8|  1-2|

|   1     | 2    | |  11 |  12 | 13  |  14 |  15 | 16  |

|Վազք     |րոպե, | | 9.10| 9.15| 9.20| 9.25| 9.30|    1|

|2000 մ   |վրկ   | |     |     |     |     |     |     |

|Վազք     |րոպե, | | 4.30| 4.35| 4.40| 4.45|4.50 |  2-3|

|1000 մ   |վրկ   | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Ռոմբերգի |վրկ   | |   16|   14|   12|   10|    8|  1-3|

|դիրք     |      | |     |     |     |     |     |     |

|Ձգումներ |հատ   | |    8|    7|    6|    5|    4|    3|

|(ըստ     |      | |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      | |     |     |     |     |     |     |

|Վազք 60 մ|վրկ   | |  9.2|  9.3|  9.4|  9.5|  9.6|    3|

|Եռացատկ  |մետր  | | 6.60| 6.50| 6.40| 6.30| 6.20|    3|

._________________ ____________________________________.

4. Սույն նորմերի 3-րդ կետով նախատեսված ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները հանձնելու դեպքում «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն, ըստ տարիքային խմբերի, գնահատվում է հետևյալ կերպ`

1) առաջին տարիքային խումբ` 16-ից 29 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար).

2) երկրորդ տարիքային խումբ` 30-ից 35 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար).

3) երրորդ տարիքային խումբ` 36-ից 39 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար):

Ընդ որում պարտադիր է 5 ձևերի հանձնումը` 8 միավորով:

5. «Փրկարար» որակավորման դաս ստացող իգական սեռի թեկնածուները ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներից պետք է հանձնեն հետևյալ վարժությունները` համաձայն աղյուսակ 2 -ի:

Աղյուսակ N 2

._____________________________________________________________________.

|Վարժության անվանումը  |Գնահատման բալերը ըստ ցուցանիշների |Տարիքային  |

|                      |__________________________________|խումբ      |

|                      |    5     |    4     |     3      |           |

|______________________|__________|__________|____________|___________|

|Հրում հատակից         |   10     |    7     |     4      |1, 2, 3    |

|Վազք 60 մ             |   10.5   |   11.0   |    11.5    |1-2        |

|Հեռացատկ թափավազք     |    3.50  |    3     |     2.5    |1-2        |

|Համալիր վարժություն   |   20     |   15     |    10      |1, 2, 3    |

|Ռոմբերգի դիրք         |   25     |   18     |     6      |1, 2, 3    |

|Վազք 60 մ ըստ տարիքի  |   11.0   |   11.5   |    12.0    |    3      |

|Տեղից հեռացատկ        |    1.40  |    1.60  |    1.80    |    3      |

6. Սույն նորմերի 5-րդ կետով նախատեսված ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները հանձնելու դեպքում «Փրկարար» որակավորման դաս ստացող իգական սեռի թեկնածուն, ըստ տարիքային խմբերի, գնահատվում է հետևյալ կերպ`

1) առաջին տարիքային խումբ` 16-ից 29 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց). 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր - 3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար).

2) երկրորդ տարիքային խումբ` 30-ից 35 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց). 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր-3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար).

3) երրորդ տարիքային խումբ` 36-ից 39 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց), 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր-3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար): Ընդ որում պարտադիր է 5 ձևերի հանձնումը` 3 միավորով: Վարժությունների 5 ձևերից որևէ ձև չհանձնելու դեպքում համարվում է անբավարար գնահատված:

7. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է գիտենա`

1) առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակները.

2) մարդու մարմնի կառուցվածքը (տոպոգրաֆիկ անատոմիա).

3) տուժածների շտապ դուրսբերման ձևերն ու պայմանները.

4) նյարդային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

5) շնչառական համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

6) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

7) արյունահոսությունների առաջացման հիմնական պատճառները, տեսակները.

8) վերքերի, վնասվածքների տեսակները, առաջացման հիմնական պատճառները.

9) հենաշարժիչ համակարգի վնասվածքների առաջացման հիմնական պատճառները.

10) համակցված և զուգակցված վնասվածքների բարդույթները.

11) երկարատև ճնշման համախտանիշի նշանները (կրաշ սինդրոմ).

12) տուժածի պատգարակման և տեղափոխության մեթոդներն ու ձևերը.

13) թունավորումների առաջացման պատճառները.

14) հիվանդագին վիճակների առաջացման պատճառները.

15) ի՞նչ է շոկը, շոկի տեսակները և առաջացման պատճառները:

8. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է կարողանա`

1) գնահատել իրավիճակը առաջին բուժօգնության գործողությունների իրականացման նպատակով.

2) պահպանել անվտանգության կանոնները առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ.

3) գնահատել տուժածի վիճակը (առաջնային և երկրորդային զննում).

4) տուժածին պատգարակել և տեղափոխել:

9. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն պետք է կարողանա ցուցաբերել Առաջին բուժօգնություն`

1) նյարդային համակարգի գործունեության խանգարումների դեպքում.

2) շնչառական համակարգի գործունեության խանգարումների դեպքում` ըստ տարիքային խմբերի.

3) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների դեպքում ըստ տարիքային խմբերի և մեկ կամ երկու փրկարարի միջոցով.

4) արյունահոսությունների դեպքում.

5) վերքերի, վնասվածքների դեպքում.

6) կոտրվածքների և հոդախախտերի դեպքում.

7) գլխի և ողնաշարի վնասվածքների դեպքում.

8) համակցված ու զուգակցված վնասվածքներով տուժածին.

9) երկարատև ճնշման համախտանիշի դեպքում.

10) թունավորումների դեպքում.

11) հիվանդագին իրավիճակների դեպքում.

12) շոկային իրավիճակների դեպքում:

10. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումների, գործիքների և տեխնիկայի պահպանման և օգտագործման կանոնները.

2) անհատական պաշտպանության միջոցների պահպանման և օգտագործման կանոնները.

3) անվտանգության տեխնիկայի կանոնները և հրահանգները.

4) փրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումների, գործիքների և տեխնիկայի տեխնիկատակտիկական տվյալները.

5) տուժածների որոնման մեթոդները, ձևերը և միջոցները.

6) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող պայմանական նշանները.

7) տակելաժային աշխատանքների կատարման կանոնները.

8) հետախուզության ձևերը.

9) կապի և ազդարարման միջոցների օգտագործման կանոնները.

10) տեղանքում կողմնորոշման ձևերը.

11) տեղանքում տեղաշարժման կանոնները.

12) անբարենպաստ պայմաններում գոյատևման հիմունքները.

13) կինոլոգիական խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները.

14) աշխատանքային տեղամասի նախապատրաստման կանոնները.

15) տուժածների և բնակչության տարահանման կազմակերպման ձևերը:

11. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) կողմնորոշվել ստեղծված իրավիճակում.

2) նախապատրաստել և կիրառել փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումները, գործիքները և տեխնիկան.

3) կիրառել անհատական պաշտպանության միջոցները.

4) տեղաշարժվել կտրտված տեղանքով, հաղթահարել ջրային, ժայռային, ձնապատ և փլուզումների գոտիներ.

5) կիրառել հրդեհաշիջման առաջնային միջոցները.

6) կատարել տուժածների որոնում մասնագիտացված և ձեռքի տակ եղած միջոցներով.

7) տուժածներին դուրս բերել խոցված տարածքներից.

8) կատարել տակելաժային աշխատանքներ.

9) կողմնորոշվել տեղանքում.

10) կազմակերպել տուժածների և բնակչության տարահանումը վտանգավոր տարածքներից:

12. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) լեռնափրկարարական հանդերձանքի առանձնահատկությունները և խնամքը.

2) պարանների տեսակները, տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

3) լեռնափրկարարական հիմնական տեխնիկական միջոցները, նրանց տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

4) լեռնային շրջանների առանձնահատկությունները, հնարավոր վտանգները.

5) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա աշխատանքների առանձնահատկությունները.

6) բարձրադիր գոտիներից և բարձրություններից տուժածների տեղափոխման ձևերն ու միջոցները.

7) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները.

8) լեռնային լանջերով և քարանձավներում տեղաշարժման ձևերը և կանոնները.

9) ժայռամագլցման տեխնիկան և կանոնները.

10) տեղաշարժվելու ձևերը տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

11) խմբակային և անհատական ապահովման ձևերը.

12) շարժման ընթացքում ապահովման ձևերը:

13. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) ինքնուրույն կազմակերպել իր և ուղեկցվողի անվտանգությունը.

2) ինքնուրույն կազմակերպել ուղղահայաց և հորիզոնական անցումներ.

3) կատարել վերելք, հորիզոնական անցում, վայրէջք.

4) կատարել տուժածների դուրսբերում և տեղափոխում խմբի կազմում.

5) տեղաշարժվել լեռնային լանջերով.

6) տեղաշարժվել տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

7) կատարել անցումներ բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա:

14. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Հրդեհային պատրաստության հիմունքներից պետք է գիտենա`

1) այրմանը նպաստող գործոնները և այրման պրոցեսը.

2) այրումը դադարեցնելու եղանակները.

3) հրդեհաշիջման առաջնային միջոցները.

4) հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները.

5) հրշեջ փրկարարական տեխնիկայի (գործիքների, սարքավորումների, ավտոմեքենաների) դասակարգումը և դրանց շահագործման կարգը.

6) մարտական բացազատման փուլերը:

15. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Հրդեհային պատրաստության հիմունքներից պետք է կարողանա`

1) աշխատել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով.

2) պահպանել անվտանգության կանոնները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ.

3) օգտվել կապի միջոցներից.

4) օղակի կազմում կատարել բացազատման աշխատանքներ:

16. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Հանքափրկարարական պատրաստության հիմունքներից պետք է գիտենա`

1) ստորգետնյա հանքափրկարարական ծառայության կանոնադրության, կանոնակարգերի, շնչադիմակավորների տակտիկատեխնիկական պատրաստականության ուղեցույցի և ծառայությունը կանոնակարգող այլ հրահանգների պահանջները.

2) հանքափրկարարական հանդերձանքի առանձնահատկությունները և խնամքը.

3) ջոկի կազմում «Տագնապ» ազդանշանով վթարի վայր մեկնելու և հանք իջնելու նախապատրաստության պահանջները.

4) ջոկի կազմում շարժումը հանքի փորվածքներով (նեղ, ուղղահայաց, խիստ թեք).

5) հանքափրկարարական աշխատանքներում օգտագործվող հիմնական գործիքների, սարքավորումների և այլ տեխնիկական միջոցների տվյալները, խնամքը.

6) թթվածնային մեկուսիչ շնչադիմակների, ինքնափրկիչների տեխնիկական տվյալները, աշխատանքի սկզբունքները.

7) հանքերի և լեռնային փորվածքների առանձնահատկությունները և հնարավոր վտանգավոր երևույթները.

8) ստորգետնյա փորվածքներում և խորշերում այրմանը նպաստող գործոնները.

9) այրումը դադարեցնելու եղանակները.

10) հրդեհաշիջման սկզբնական միջոցները և նրանց օգտագործումը.

11) հանքափրկարարական աշխատանքների կատարման և հրդեհաշիջման ժամանակ անվտանգության կանոնները.

12) ստորգետնյա հանքի օդի բաղադրությանը ներկայացվող պահանջները:

17. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Հանքափրկարարական պատրաստության հիմունքներից պետք է կարողանա`

1) աշխատել հանքափրկարարական աշխատանքների համար նախատեսված շնչառական ապարատներով (շնչադիմակներ, ինքնափրկիչներ), սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով.

2) հանքափրկարար ջոկի կազմում կատարել փրկարարական աշխատանքներ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում.

3) օգտվել կապի միջոցներից.

4) աշխատել սկզբնական հրդեհաշիջման միջոցներով.

5) տարբերակել հանքում վթարային ազդանշանների հաղորդման ձևերը.

6) տուժածներին դուրս բերել ստորգետնյա փորվածքներից և խոցված տարածքներից.

7) «Տագնապ» ազդանշանով մեկնել վթարի վայր և կատարել բոլոր նախապատրաստական աշխատանքները` հանք իջնելու համար:

18. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է`

1) գիտենա ցուցաբերել օգնություն փրկարարական կետի կողմից հսկվող ջրատարածքներում աղետի ենթարկված մարդկանց.

2) գիտենա խեղդվողին մոտենալու բոլոր ձևերը, նրա բռնումներից ազատվելու և ջրից դուրս հանելու հնարքները.

3) պատրաստ պահել լողամիջոցներն ու փրկարարական հանդերձանքը հրատապ գործողություններ իրականացնելու համար:

19. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) լողալ, սուզվել և օգտագործել բոլոր փրկարարական միջոցները, կառավարել փրկարարական նավակը.

2) կազմակերպել տուժածին բուժօգնության ցուցաբերումը.

3) հանձնել հետևյալ մասնագիտական նորմատիվները`

ա. 2,5 մետր խորությունից մանեկենի հանում` 1 րոպե,

բ. ջրի վրա գտնվելու ժամանակը` 12 րոպե և ավելի:

20. «Փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից բացի սույն նորմերի 19-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված նորմատիվներից պետք է հանձնի նորմատիվներ, համաձայն աղյուսակ 3-ի:

Աղյուսակ N 3

._________________________________________________________________________.

|Վարժու-   |Չափ- |       Գնահատման բալերը ըստ ցուցանիշների                |

|թյուններ  |ման  |________________________________________________________|

|          |միա- |20 | 19 |18 | 17 |16 | 15 |14 | 13 |12 | 11 |10 | 9 | 8 |

|          |վոր  |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |   |   |

|__________|_____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|___|___|

|Լող 100 մ |Րոպե |2,2|2,3 |2,4|2,5 |2,6|2,7 |2,8|2,9 |3,0|3,1 |4,0|4,1|4,2|

|Փրկ. օղակի|Մետր | 20|19,5| 19|18,5| 18|17,5| 17|16,5| 16|15,5|15 |13 |12 |

|նետում    |     |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |   |   |

|Գնդակի    |Մետր | 30|  29| 28|  27| 26|  25| 24|  23| 22|  20| 21| 19| 17|

21. Սույն նորմերի 20-րդ կետով նախատեսված նորմատիվները հանձնելու դեպքում գնահատվում են հետևյալ կերպ`

1) 51 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց).

2) 35-ից 50 միավոր ստանալու դեպքում` 4 (լավ).

3) 24-ից 35 միավոր ստանալու դեպքում` 3 (բավարար).

4) 24 և ցածր միավոր ստանալու դեպքում` 2 (անբավարար):

22. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստանալու համար թեկնածուն պետք է հանձնի «երրորդ կարգի» փրկարարի`

1) ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները.

2) տեսական և գործնական քննությունները` ըստ ընտրած փրկարարական մասնագիտության` ընդհանուր պրոֆիլի փրկարար, լեռնափրկարար, ջրափրկարար, հրշեջ-փրկարար` համաձայն նորմատիվային պահանջների:

23. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն պետք է հանձնի ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներ` համաձայն աղյուսակ 4-ի:

Աղյուսակ N 4

._________________________________________________________________

|Վարժու-  |Չափման|          Գնահատման բալերը ըստ ցուցանիշների    |

|թյուն    |միավոր|_______________________________________________|

|         |      | 20  |  19 | 18  |  17 |  16 |  15 |  14 |  13 |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   |   18|   17|   16|   15|   14|   13|   12|   11|

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10-ակի   |մետր  |26.00|25.80|25.60|25.40|25.20|25.00|24.80|24.60|

|ցատկ     |      |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք 60 մ|վրկ   |  7.6|  7.7|  7.8|  7.9|  8.0|  8.1|  8.2|  8.3|

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք     |րոպե, | 8.30| 8.35| 8.40| 8.45| 8.50| 8.55| 9.00| 9.05|

|2000 մ   |վրկ   |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    1    |   2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10 |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք     |րոպե, | 3.50| 3.55|    4| 4.05| 4.10| 4.15| 4.20| 4.25|

|1000 մ   |վրկ   |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ռոմբերգի |վրկ   |   32|   30|   28|   26|   24|   22|   20|   18|

|դիրք     |      |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   |   16|   15|   14|   13|   12|   11|   10|    9|

|(ըստ     |      |     |     |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք 60 մ|վրկ   |  8.4|  8.5|  8.6|  8.7|  8.8|  8.9|  9.0|  9.1|

|(ըստ     |      |     |     |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      |     |     |     |     |     |     |     |     |

|_________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Եռացատկ  |մետր  | 7.40| 7.30| 7.20| 7.10|    7| 6.90| 6.80| 6.70|

._________________________________________________________________

._________________ ____________________________________.

|Վարժու-  |Չափման| |                             |Տարի-|

|թյուն    |միավոր| |_____________________________|քային|

|         |      | |  12 |  11 |  10 |  9  |  8  |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   | |   10|    9|    8|    7|    6|  1-2|

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|10-ակի   |մետր  | |24.40|24.20|24.00|23.80|23.60|  1-2|

|ցատկ     |      | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք 60 մ|վրկ   | |  8.4|  8.5|  8.6|  8.7|  8.8|  1-2|

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք     |րոպե, | | 9.10| 9.15| 9.20| 9.25| 9.30|    1|

|2000 մ   |վրկ   | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|    1    |   2  | |  11 |  12 |  13 |  14 |  15 |  16 |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք     |րոպե, | | 4.30| 4.35| 4.40| 4.45| 4.50|  2-3|

|1000 մ   |վրկ   | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Ռոմբերգի |վրկ   | |   16|   14|   12|   10|    8|  1-3|

|դիրք     |      | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Ձգումներ |հատ   | |    8|    7|    6|    5|    4|    3|

|(ըստ     |      | |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Վազք 60 մ|վրկ   | |  9.2|  9.3|  9.4|  9.5|  9.6|    3|

|(ըստ     |      | |     |     |     |     |     |     |

|տարիքի)  |      | |     |     |     |     |     |     |

|_________|______| |_____|_____|_____|_____|_____|_____|

|Եռացատկ  |մետր  | | 6.60| 6.50| 6.40| 6.30| 6.20|    3|

._________________ ____________________________________.

24. Սույն նորմերի 23-րդ կետով նախատեսված ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները հանձնելու դեպքում` «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող թեկնածուն, ըստ տարիքային խմբերի, գնահատվում է հետևյալ կերպ`

1) առաջին տարիքային խումբ` 16-ից 29 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար).

2) երկրորդ տարիքային խումբ` 30-ից 35 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար).

3) երրորդ տարիքային խումբ` 36-ից 39 տարեկան` 81 և բարձր միավորներ ստանալու դեպքում` 5 (գերազանց), 61-80 միավոր-4 (լավ), 40-60 միավոր-3 (բավարար), 40-ից ցածր-2 (անբավարար):

Ընդ որում պարտադիր է 5 ձևերի հանձնումը` 8 միավորով:

25. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող իգական սեռի թեկնածուն պետք է հանձնի ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներ` համաձայն աղյուսակ 5-ի:

Աղյուսակ N 5

._____________________________________________________________________.

|Վարժության անվանումը  |Գնահատման բալերը ըստ ցուցանիշների |Տարիքային  |

|                      |__________________________________|խումբ      |

|                      |    5     |    4     |     3      |           |

|______________________|__________|__________|____________|___________|

|Հրում հատակից         |   10     |    7     |     4      |1, 2, 3    |

|______________________|__________|__________|____________|___________|

|Վազք 60 մ             |   10.5   |   11.0   |    11.5    |1-2        |

|______________________|__________|__________|____________|___________|

|Հեռացատկ թափավազք     |    3.50  |    3     |     2.5    |1-2        |

|______________________|__________|__________|____________|___________|

|Համալիր վարժություն   |   20     |   15     |    10      |1, 2, 3    |

|______________________|__________|__________|____________|___________|

|Ռոմբերգի դիրք         |   25     |   18     |     6      |1, 2, 3    |

|______________________|__________|__________|____________|___________|

|Վազք 60 մ ըստ տարիքի  |   11.0   |   11.5   |    12.0    |    3      |

|______________________|__________|__________|____________|___________|

|Տեղից հեռացատկ        |    1.40  |    1.60  |    1.80    |    3      |

._____________________________________________________________________.

26. Սույն նորմերի 25-րդ կետերով նախատեսված ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվները հանձնելու դեպքում` «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող իգական սեռի թեկնածուն, ըստ տարիքային խմբերի, գնահատվում է հետևյալ կերպ`

1) առաջին տարիքային խումբ` 16-ից 29 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց). 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր-3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար).

2) երկրորդ տարիքային խումբ` 30-ից 35 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց), 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր-3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար).

3) երրորդ տարիքային խումբ` 36-ից 39 տարեկան` 23 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց), 18-ից 22 միավոր 4 (լավ), 15-ից 17 միավոր - 3 (բավարար), 14 և ցածր-2 (անբավարար):

Ընդ որում պարտադիր է 5 ձևերի հանձնումը` 3 միավորով:

Վարժությունների 5 ձևերից որևէ ձև չհանձնելու դեպքում համարվում է անբավարար գնահատված:

27. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Հրդեհաշիջման աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) այրմանը նպաստող գործոնները և այրման պրոցեսը.

2) այրումը դադարեցնելու եղանակները.

3) հրդեհաշիջման առաջնային միջոցները.

4) հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները.

5) հրշեջ փրկարարական տեխնիկայի (գործիքների, սարքավորումների, ավտոմեքենաների) դասակարգումը և դրանց շահագործման կարգը.

6) մարտական բացազատման փուլերը.

7) փրկարարական աշխատանքների կատարման տեղամասի նախապատրաստման կարգը.

8) շնչառական ապարատների օգտագործման կարգը.

9) հետախուզության անցկացման կարգը և պահանջները.

10) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարների պարտականությունները.

11) վարորդի պարտականությունները.

12) արդյունաբերական և քիմիական վտանգավոր օբյեկտներում հրդեհաշիջման աշխատանքների կատարման կարգը.

13) հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները և անվտանգության կանոնները:

28. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Հրդեհաշիջման աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) աշխատել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով.

2) պահպանել անվտանգության կանոնները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ.

3) օգտվել կապի միջոցներից.

4) օղակի կազմում կատարել բացազատման աշխատանքներ.

5) կատարել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարների պարտականությունները` բացազատման և հրդեհաշիջման ժամանակ.

6) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ գործածել հրշեջ տեխզինվածությունը և մեխանիզացիայի միջոցները.

7) հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կիրառել մարդկանց փրկման և ինքնափրկման հնարքներն ու միջոցները.

8) շնչելու համար ոչ պիտանի միջավայրում աշխատել շնչառական ապարատներով և պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները.

9) օղակի կազմում կատարել հրդեհի հետախուզման աշխատանքներ.

10) արդյունաբերական և քիմիական վտանգավոր օբյեկտներում կատարել հրդեհաշիջման աշխատանքներ.

11) կատարել հատուկ բարդության պայմաններում հրդեհաշիջման աշխատանքներ` պահպանելով անվտանգության կանոնները:

29. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումների, գործիքների և տեխնիկայի պահպանման ու օգտագործման կանոնները.

2) անհատական պաշտպանության միջոցների պահպանման և օգտագործման կանոնները.

3) անվտանգության տեխնիկայի կանոնները և հրահանգները.

4) փրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումների, գործիքների և տեխնիկայի տեխնիկատակտիկական տվյալները.

5) տուժածների որոնման մեթոդները, ձևերը և միջոցները.

6) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող պայմանական նշանները.

7) տակելաժային աշխատանքների կատարման կանոնները.

8) հետախուզության ձևերը.

9) կապի և ազդարարման միջոցների օգտագործման կանոնները.

10) տեղանքում կողմնորոշման ձևերը.

11) տեղանքում տեղաշարժման կանոնները.

12) անբարենպաստ պայմաններում գոյատևման հիմունքները.

13) կինոլոգիական խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները.

14) աշխատանքային տեղամասի նախապատրաստման կանոնները.

15) ժամանակակից խոցման միջոցներից պաշտպանության ձևերը.

16) տուժածների և բնակչության տարահանման կազմակերպման ձևերը:

30. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) արագ և ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում.

2) նախապատրաստել և կիրառել փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումները, գործիքները և տեխնիկան.

3) կիրառել անհատական պաշտպանության միջոցները.

4) տեղաշարժվել կտրտված տեղանքով, հաղթահարել ջրային, ժայռային, ձնապատ և փլուզումների գոտիներ.

5) կիրառել հրդեհաշիջման առաջնային միջոցները.

6) կատարել տուժածների որոնում մասնագիտացված սարքավորումներով և ձեռքի տակ եղած միջոցներով.

7) տուժածներին դուրս բերել խոցված տարածքներից.

8) կատարել տակելաժային աշխատանքներ.

9) կողմնորոշվել տեղանքում.

10) կազմակերպել տուժածների և բնակչության տարահանում վտանգավոր տարածքներից:

31. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է գիտենա`

1) առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակները.

2) մարդու մարմնի կառուցվածքը (տոպոգրաֆիկ անատոմիա).

3) տուժածների շտապ դուրսբերման ձևերն ու պայմանները.

4) նյարդային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

5) շնչառական համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

6) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

7) արյունահոսությունների առաջացման հիմնական պատճառները, տեսակները.

8) վերքերի, վնասվածքների տեսակները, առաջացման հիմնական պատճառները.

9) հենաշարժիչ համակարգի վնասվածքների առաջացման հիմնական պատճառները.

10) համակցված և զուգակցված վնասվածքների բարդույթները.

11) երկարատև ճնշման համախտանիշի նշանները (կրաշ սինդրոմ).

12) տուժածի պատգարակման և տեղափոխության մեթոդներն ու ձևերը.

13) թունավորումների առաջացման պատճառները.

14) հիվանդագին վիճակների առաջացման պատճառները.

15) ի՞նչ է շոկը, շոկի տեսակները և առաջացման պատճառները:

32. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է կարողանա`

1) գնահատել իրավիճակը առաջին բուժօգնության գործողությունների իրականացման նպատակով.

2) պահպանել անվտանգության կանոնները առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ.

3) գնահատել տուժածի վիճակը (առաջնային և երկրորդային զննում).

4) տուժածին պատգարակել և տեղափոխել:

33. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է կարողանա ցուցաբերել առաջին բուժօգնություն`

1) նյարդային համակարգի գործունեության խանգարումների դեպքում.

2) շնչառական համակարգի գործունեության խանգարումների դեպքում` ըստ տարիքային խմբերի.

3) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների դեպքում` ըստ տարիքային խմբերի` մեկ կամ երկու փրկարարի միջոցով.

4) արյունահոսությունների դեպքում.

5) վերքերի, վնասվածքների դեպքում.

6) կոտրվածքների և հոդախախտերի դեպքում.

7) գլխի և ողնաշարի վնասվածքների դեպքում.

8) համակցված ու զուգակցված վնասվածքների դեպքում.

9) երկարատև ճնշման համախտանիշի դեպքում.

10) թունավորումների դեպքում.

11) հիվանդագին իրավիճակների դեպքում.

12) շոկային իրավիճակների դեպքում:

34. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) լեռնափրկարարական հանդերձանքի առանձնահատկությունները և խնամքը.

2) պարանների տեսակները, տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

3) լեռնափրկարարական հիմնական տեխնիկական միջոցները, նրանց տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

4) լեռնային շրջանների առանձնահատկությունները, հնարավոր վտանգները.

5) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա աշխատանքների առանձնահատկությունները.

6) բարձրադիր գոտիներից և բարձրություններից տուժածների տեղափոխման ձևերն ու միջոցները.

7) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության կանոնները.

8) լեռնային լանջերով և քարանձավներում տեղաշարժման ձևերը և կանոնները.

9) ժայռամագլցման տեխնիկան և կանոնները.

10) տեղաշարժվելու ձևերը տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

11) խմբակային և անհատական ապահովման ձևերը.

12) շարժման ընթացքում ապահովման ձևերը:

35. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) ինքնուրույն կազմակերպել իր և ուղեկցվողի անվտանգությունը.

2) ինքնուրույն կազմակերպել ուղղահայաց և հորիզոնական անցումներ.

3) կատարել վերելք, հորիզոնական անցում, վայրէջք.

4) կատարել տուժածների դուրսբերում և տեղափոխում խմբի կազմում.

5) տեղաշարժվել լեռնային լանջերով.

6) տեղաշարժվել տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

7) կատարել անցումներ բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա:

36. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) ցուցաբերել օգնություն փրկարար կետի կողմից հսկվող ջրատարածքներում աղետի ենթարկված մարդկանց.

2) խեղդվողին մոտենալու բոլոր ձևերը, նրա բռնումներից ազատվելու և ջրից դուրս հանելու հնարքները:

37. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) լողալ, սուզվել և օգտագործել բոլոր փրկարար միջոցները, կառավարել փրկարարական նավակը.

2) կազմակերպել տուժածին բուժօգնության ցուցաբերումը.

3) հանձնել հետևյալ մասնագիտական նորմատիվները`

ա. 2,5 մետր խորությունից մանեկենի հանում` 1 րոպե,

բ. ջրի վրա գտնվելու ժամանակը` 12 րոպե և ավելի:

38. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող հրշեջ-փրկարարը Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից բացի սույն նորմերի 37-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված նորմատիվներից պետք է հանձնի նորմատիվներ, համաձայն աղյուսակ 6-ի:

Աղյուսակ N 6

._________________________________________________________________________.

|Վարժու-   |Չափ- |       Գնահատման բալերը ըստ ցուցանիշների                |

|թյուններ  |ման  |________________________________________________________|

|          |միա- |20 | 19 |18 | 17 |16 | 15 |14 | 13 |12 | 11 |10 | 9 | 8 |

|          |վոր  |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |   |   |

|__________|_____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|___|___|

|    1     |  2  | 3 |  4 | 5 |  6 | 7 |  8 | 9 | 10 |11 | 12 | 13| 14| 15|

|__________|_____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|___|___|

|Լող 100 մ |Րոպե |2,2|2,3 |2,4|2,5 |2,6|2,7 |2,8|2,9 |3,0|3,1 |4,0|4,1|4,2|

|__________|_____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|___|___|

|Փրկ. օղակի|Մետր | 20|19,5| 19|18,5| 18|17,5| 17|16,5| 16|15,5|15 |13 |12 |

|նետում    |     |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |   |   |

|__________|_____|___|____|___|____|___|____|___|____|___|____|___|___|___|

|Գնդակի    |Մետր | 30|  29| 28|  27| 26|  25| 24|  23| 22|  20| 21| 19| 17|

|նետում    |     |   |    |   |    |   |    |   |    |   |    |   |   |   |

._________________________________________________________________________.

39. Սույն նորմերի 38-րդ կետով նախատեսված նորմատիվները հանձնելու դեպքում գնահատվում են հետևյալ կերպ`

1) 51 և ավելի միավոր ստանալու դեպքում` 5 (գերազանց).

2) 35-ից 50 միավոր ստանալու դեպքում` 4 (լավ).

3) 24-ից 35 միավոր ստանալու դեպքում` 3 (բավարար).

4) 24 և ցածր միավոր ստանալու դեպքում` 2 (անբավարար):

40. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումների, գործիքների և տեխնիկայի պահպանման ու օգտագործման կանոնները.

2) անհատական պաշտպանության միջոցների պահպանման և օգտագործման կանոնները.

3) անվտանգության տեխնիկայի կանոնները և հրահանգները.

4) փրկարարական աշխատանքներում օգտագործվող տեխնիկայի, սարքավորումների և գործիքների տեխնիկատակտիկական տվյալները.

5) տուժածների որոնման մեթոդները, ձևերը և միջոցները.

6) փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող պայմանական նշանները.

7) տակելաժային աշխատանքների կատարման կանոնները.

8) հետախուզության ձևերը.

9) կապի և ազդարարման միջոցների օգտագործման կանոնները.

10) տեղանքում կողմնորոշման ձևերը.

11) տեղանքում տեղաշարժման կանոնները.

12) անբարենպաստ պայմաններում գոյատևման հիմունքները.

13) կինոլոգիական խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները.

14) աշխատանքային տեղամասի նախապատրաստման կանոնները.

15) ժամանակակից խոցման միջոցներից պաշտպանության ձևերը.

16) տուժածների և բնակչության տարահանման կազմակերպման ձևերը.

18) արտակարգ իրավիճակների առաջացման պատճառները և հիմնական բնութագրերը.

19) քաղաքների, արդյունաբերական օբյեկտների կոմունալ-էներգետիկ ցանցերի համառոտ բնութագրերը և նրանցում արտակարգ իրավիճակների առաջացման հիմնական պատճառները.

20) կառույցների և շինությունների փլուզման հիմնական պատճառները.

21) վթարների և փլուզումների բնութագրերը աղետի գոտում.

22) արտակարգ իրավիճակներում գործածվող վթարափրկարարական միջոցների սպասարկման նորմատիվային փաստաթղթերի պահանջները.

23) փրկարարական աշխատանքներում օգտագործվող տեխնիկայի, սարքավորումների և գործիքների տեխնիկատակտիկական տվյալները և կառուցվածքը.

24) փրկարարական միջոցների հիմնական անսարքությունները և նրանց վերացման կարգը.

25) փրկարարական տեխնիկայի, սարքավորումների և գործիքների ընթացիկ վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կարգը.

26) որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումները, հարմարանքները, գործիքները, տեխնիկան և մեքենաները, նրանց նշանակությունը, տեխնիկական տվյալները, օգտագործման կարգը և հնարավորությունները.

27) կառույցների և շինությունների փլուզման գոտիներում փրկարարին վթարափրկարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ստանալու և անվտանգության պահպանման պայմանները.

28) տեղագրության և քարտեզագրության հիմունքները:

41. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Փրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) արագ և ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում.

2) նախապատրաստել և կիրառել փրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող սարքավորումները, գործիքները և տեխնիկան.

3) կիրառել անհատական պաշտպանության միջոցները.

4) տեղաշարժվել կտրտված տեղանքով, հաղթահարել ջրային, ժայռային, ձնապատ և փլուզումների գոտիներ.

5) կիրառել հրդեհաշիջման առաջնային միջոցները.

6) կատարել տուժածների որոնում մասնագիտացված սարքավորումներով և ձեռքի տակ եղած միջոցներով.

7) տուժածներին դուրս բերել խոցված տարածքներից.

8) կատարել տակելաժային աշխատանքներ.

9) կողմնորոշվել տեղանքում.

10) կազմակերպել տուժածների և բնակչության տարահանում վտանգավոր տարածքներից.

11) որոնողափրկարարական աշխատանքներ կատարել վթարափրկարարական սարքավորումներով և գործիքներով.

12) ստացիոնար և դաշտային պայմաններում կատարել վթարափրկարարական սարքավորումների, գործիքների սպասարկում և ընթացիկ վերանորոգում.

13) ստուգել և նախապատրաստել անհատական պաշտպանության միջոցները.

14) նախապատրաստել աշխատանքային տեղամասը և ընտրել աշխատանքի անվտանգ մեթոդներ.

15) կազմակերպել ապահովման և ինքնաապահովման կետեր.

16) անվտանգության միջոցառումներ ձեռնարկել վնասված և փլուզված շենքերում ու շինություններում հետախուզական աշխատանքների կատարման ժամանակ.

17) դուրս բերել տուժածներին փլվածքներից, խորշերից, բարձրադիր հարկերից.

18) օգտվել տեղագրական քարտեզներից:

42. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) լեռնափրկարարական հանդերձանքի առանձնահատկությունները և խնամքը.

2) պարանների տեսակները, տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

3) լեռնափրկարարական հիմնական տեխնիկական միջոցները, նրանց տեխնիկական տվյալները, խնամքը, օգտագործման ոլորտները և ձևերը.

4) լեռնային շրջանների առանձնահատկությունները, հնարավոր վտանգները.

5) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա աշխատանքների առանձնահատկությունները.

6) բարձրադիր գոտիներից և բարձրություններից տուժածների տեղափոխման ձևերն ու միջոցները.

7) բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության կանոնները.

8) լեռնային լանջերով և քարանձավներում տեղաշարժման ձևերը և կանոնները.

9) ժայռամագլցման տեխնիկան և կանոնները.

10) տեղաշարժվելու ձևերը տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

11) խմբակային և անհատական ապահովման ձևերը.

12) շարժման ընթացքում ապահովման ձևերը:

43. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Լեռնափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է կարողանա`

1) ինքնուրույն կազմակերպել իր և ուղեկցվողի անվտանգությունը.

2) ինքնուրույն կազմակերպել ուղղահայաց և հորիզոնական անցումներ.

3) կատարել վերելք, հորիզոնական անցում, վայրէջք.

4) կատարել տուժածների դուրսբերում և տեղափոխում խմբի կազմում.

5) տեղաշարժվել լեռնային լանջերով.

6) տեղաշարժվել տարբեր թեքության և ծածկույթով լանջերով.

7) կատարել անցումներ բարձրադիր գոտիներում և բարձրությունների վրա:

44. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է գիտենա`

1) առաջին բուժօգնության ցուցաբերման նպատակները.

2) մարդու մարմնի կառուցվածքը (տոպոգրաֆիկ անատոմիա).

3) տուժածների շտապ դուրսբերման ձևերն ու պայմանները.

4) նյարդային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

5) շնչառական համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

6) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների հիմնական պատճառները.

7) արյունահոսությունների առաջացման հիմնական պատճառները, տեսակները.

8) վերքերի, վնասվածքների տեսակները, առաջացման հիմնական պատճառները.

9) հենաշարժիչ համակարգի վնասվածքների առաջացման հիմնական պատճառները.

10) համակցված և զուգակցված վնասվածքների բարդույթները.

11) երկարատև ճնշման համախտանիշի նշանները (կրաշ սինդրոմ).

12) տուժածի պատգարակման և տեղափոխության մեթոդներն ու ձևերը.

13) թունավորումների առաջացման պատճառները.

14) հիվանդագին վիճակների առաջացման պատճառները.

15) ի՞նչ է շոկը, շոկի տեսակները և առաջացման պատճառները:

45. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է կարողանա`

1) գնահատել իրավիճակը առաջին բուժօգնության գործողությունների իրականացման նպատակով.

2) պահպանել անվտանգության կանոնները առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ.

3) գնահատել տուժածի վիճակը (առաջնային և երկրորդային զննում).

4) տուժածին պատգարակել և տեղափոխել:

46. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Առաջին բուժօգնության հիմունքներից պետք է կարողանա ցուցաբերել առաջին բուժօգնություն`

1) նյարդային համակարգի գործունեության խանգարումների դեպքում.

2) շնչառական համակարգի գործունեության խանգարումների դեպքում` ըստ տարիքային խմբերի.

3) սրտանոթային համակարգի գործունեության խանգարումների դեպքում` ըստ տարիքային խմբերի` մեկ կամ երկու փրկարարի միջոցով.

4) արյունահոսությունների դեպքում.

5) վերքերի, վնասվածքների դեպքում.

6) կոտրվածքների և հոդախախտերի դեպքում.

7) գլխի և ողնաշարի վնասվածքների դեպքում.

8) համակցված ու զուգակցված վնասվածքների դեպքում.

9) երկարատև ճնշման համախտանիշի դեպքում.

10) թունավորումների դեպքում.

11) հիվանդագին իրավիճակների դեպքում.

12) շոկային իրավիճակների դեպքում:

47. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Հակահրդեհային պատրաստության հիմունքներից պետք է գիտենա`

1) այրմանը նպաստող պայմանները և այրման պրոցեսը.

2) այրումը դադարեցնելու եղանակները.

3) հրդեհաշիջման առաջնային միջոցները.

4) հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները.

5) հրշեջ փրկարարական տեխնիկայի (գործիքների, սարքավորումների, ավտոմեքենաների) դասակարգումը և դրանց շահագործման կարգը.

6) մարտական բացազատման փուլերը:

48. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Հակահրդեհային պատրաստության հիմունքներից պետք է կարողանա`

1) աշխատել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով.

2) պահպանել անվտանգության կանոնները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ.

3) օգտվել կապի միջոցներից.

4) օղակի կազմում կատարել բացազատման աշխատանքներ:

49. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք է գիտենա`

1) ցուցաբերել օգնություն փրկարարական կետի կողմից հսկվող ջրատարածքներում աղետի ենթարկված մարդկանց.

2) խեղդվողին մոտենալու բոլոր ձևերը, նրա բռնումներից ազատվելու և ջրից դուրս հանելու հնարքները:

50. «Երրորդ կարգի փրկարար» որակավորման դաս ստացող ընդհանուր պրոֆիլի փրկարարը Ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից պետք կարողանա`

1) լողալ, սուզվել և օգտագործել բոլոր փրկարար միջոցները, կառավարել փրկարարական նավակը.

2) կազմակերպել տուժածին բուժօգնության ցուցաբերումը.

3) հանձնել հետևյալ մասնագիտական նորմատիվները`

ա. 2,5 մետր խորությունից մանեկենի հանում` 1 րոպե,

բ. ջրի վրա գտնվելու ժամանակը` 12 րոպե և ավելի:

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
24.06.2015
N 621-Ն
Հրաման