Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ...

 

 

041.0850.190915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2015 թվականի N 850-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետում «,որոնք համապատասխան պետական մարմինների կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը հանել,

բ. 4-րդ ենթակետում «տարեկան ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով, իսկ «Ծրագրերի իրականացման պլանով» բառերը հանել,

գ. 5-րդ ենթակետում «ժամանակացույցին» բառը փոխարինել «գնումների պլանին» բառերով,

դ. 6-րդ, 9-րդ ենթակետերում «տարեկան աշխատանքների ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

ե. 6-րդ ենթակետը «բացառությամբ» բառից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում մինչև 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին կամ դրան համարժեք այլ արժույթի չափով կնքվող պայմանագրերի» բառերով.

i

2) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «աշխատանքային ժամանակացույցի» բառերը փոխարինել «գնումների պլանի» բառերով, իսկ «արտահերթ» բառից հետո լրացնել «այդ թվում հեռակա` գրավոր հարցման կարգով անցկացված».

i

3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ կետով`

«11.1 Ծրագրի ընթացքի մասին զեկույցներն ու հաշվետվությունները և Խորհրդի հաստատում չպահանջող ընթացիկ այլ հարցերը կարող են Խորհրդի քննարկմանը ներկայացվել հեռակա` գրավոր հարցման կարգով, ԾԻԿ-ի կամ ԾԻԳ-ի ղեկավարի առաջարկությամբ».

i

4) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետի 1-ին ենթակետը «նիստի» բառից հետո լրացնել «այդ թվում հեռակա` գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստերի,» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին ենթակետով`

«2.1 նախապատրաստում է հեռակա` գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը Խորհրդի անդամներին, Խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը».

6) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար»,

բ. 10-րդ պարբերությունում «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

գ. 13-րդ պարբերությունում «նախարարի» բառից հետո լրացնել «առաջին» բառը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.09.2015
N 850-Ա
Որոշում