Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԽԱՂՈՂԻ ...

 

 

106.0193.150915

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        09            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10615387

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 193-Ն

 

i

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՔԱՂՑՈՒՆԵՐԻ, ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի N 272 որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը, համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ. Ղազարյանին` սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

    Համաձայնեցված է`                           Հավելված

    ՀՀ ֆինանսների նախարար                   ՀՀ գյուղատնտեսության նախարարի

    _____________________                   26 օգոստոսի 2015 թ.

    31 օգոստոսի 2015 թ.                     N 193-Ն հրամանի

 

ՉԱՓԵՐ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՔԱՂՑՈՒՆԵՐԻ, ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրամանով սահմանվում են խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը:

2. Խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացած տեխնոլոգիական (արտադրական) անխուսափելի կորուստները ներառվում են «փաստացի (բնական) կորուստներ» հասկացության մեջ և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են փաստացի (բնական) կորուստների համար սահմանված կարգով:

3. Խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների փաստացի (բնական) կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ընթացքում դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների:

4. Փաստացի (բնական) կորուստներին չեն դասվում խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:

 

II. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

5. Խաղողի գինեհումքի նկատմամբ կորուստների կիրառումը սկսվում է առաջին փոխլցումից (խմորիչներից անջատում), իսկ պտղահատապտղային գինեհումքինը` թարմ մզված հյութի ստացումից:

6. Քաղցուների (բնական ճանապարհով կամ ֆիզիկական մեթոդների օգնությամբ ստացված պտղահյութ, որում սպիրտի պարունակությունը կազմում է մինչև 1 ծավալային տոկոս) և գինենյութերի թնդեցման (սպիրտայնացման) ընթացքում հաշվի է առնվում ընդհանուր ծավալի սեղմում (կոնտրակցիա) 0,08 տոկոսով` թնդության յուրաքանչյուր տոկոսի ավելացման համար (կամ 8%-ով` ավելացված ջրազուրկ սպիրտից): Թնդեցման ընդհանուր ծավալը քաղցուի կամ գինեհումքի, սպիրտի և այլ բաղադրիչների ծավալների հանրագումարն է:

7. Թնդեցման ընթացքում սպիրտի կորստի չափը կազմում է`

1) փլուշով (ջարդված կամ չջարդված խաղողի մաշկի, կորիզների և ողկույզի այլ պինդ մասնիկների, բացառությամբ չանչի, և լրիվ կամ մասնակի խմորված քաղցուի անհամասեռ զանգված) քաղցուի թնդեցման դեպքում - 12% ավելացված ջրազուրկ սպիրտի ծավալից, որից 6%-ն անվերադարձ կորուստն է, իսկ մնացած 6%-ը վերականգնվում է մզուքի հետագա թորման ընթացքում.

2) առանց փլուշի քաղցուի թնդեցման դեպքում - 0.2% ավելացված ջրազուրկ սպիրտի ծավալից:

8. Պահպանության ընթացքում քաղցուներում և գինենյութերում սպիրտի տարեկան կորուստների չափերը (սպիրտայնության իջեցումը) կազմում են`

 

(ծավալային %-ով)

    1) թնդեցված քաղցուներում և  գինենյութերում`                0,3%.

    2) սեղանի գինիների քաղցուներում և  գինենյութերում`         0,2%.

 

9. Քաղցուների և գինենյութերի (ներառյալ` պորտվեյնի, մադերայի և խերեսի) ջերմային մշակմամբ պահպանության ընթացքում սպիրտի կորուստների չափերը (սպիրտայնության իջեցումը) բոլոր տեսակի տարաներում կազմում են`

 

(ծավալային %-ով)

    1) մինչև  20 օր մնալու դեպքում`                            0,2%.

    2) մինչև  մեկ ամիս մնալու դեպքում`                         0.25%.

    3) հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար`                     0,2%.

 

III. ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՔԱՂՑՈՒՆԵՐԻ, ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

10. Նկուղային տարածքներում, բոլոր տեսակի վերգետնյա շինություններում և բացօթյա տարածքներում տեղակայված տարողություններում քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման և հնացման ընթացքում առաջացող տարեկան կորուստների չափերը որոշվում են համաձայն աղյուսակի:

11. Բաց հրապարակներում և արևային պահպանման եղանակով մադերա և պորտվեյն տեսակի գինիների արտադրության ընթացքում մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներում հնացման ընթացքում առաջացող տարեկան կորուստի չափը կազմում է` 9,1 % ծավալի նկատմամբ:

12. Մադերա և պորտվեյն տիպի գինիները բոլոր տեսակի տարողություններում (բացառությամբ մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներից) պահպանման ընթացքում առաջացող կորուստները հաշվարկվում են աղյուսակի բացօթյա պահպանման պայմանների համար նախատեսված չափերով:

13. Գինեհումքը և գինիները հերմետիզացնող նյութի շերտով պահպանման ընթացքում առաջացող կորուստի չափը կազմում է`

 

(% ծավալի

նկատմամբ)

    1) մինչև  100000 դալ տարողությամբ մետաղյա և               0.26%.

երկաթբետոնյա տարողություններում`

2) 100000 դալից ավելի տարողությամբ մետաղյա

    տարողություններում`                                       0.15%:

 

14. Թաղանթային եղանակով գինենյութերի խերեսացման ընթացքում տարեկան կորուստների չափերը կազմում են`

 

(% ծավալի

նկատմամբ)

 

1) կաղնե տակառներում տեղակայված`

ա. նկուղային և վերգետնյա նկուղային տիպի փակ

    շինություններում`                                         6,15%,

բ. բոլոր տեսակի վերգետնյա շինություններում`

(բացառությամբ վերգետնյա նկուղային տիպի փակ

    շինություններից)                                          6,63%,

2) մետաղյա տարողություններում`

0,45%,

15. Կավե կարասներում գինենյութերի պահպանման ընթացքում, անկախ պահպանման տեղից, տարեկան կորուստի չափը կազմում է ծավալի նկատմամբ 0,9%:

16. Շշային եղանակով փրփրուն և շամպայն գինիների արտադրության ընթացքում եռամյա պահպանության ընթացքում (ներառյալ այդ ընթացքում կատարվող 4 թափահարումները և ներքին տեղափոխումները) առաջացող կորուստների չափերը կազմում են`

1) շամպայն գինու համար

5,3% (ծավալի նկատմամբ).

2) ապակե շշերի համար

4,3% (քանակի նկատմամբ):

17. Քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ընթացքում առաջացող կորուստների չափերը տարածվում են նաև սոսնձային և խմորասնկային նստվածքների (ջեջա), դոշաբի, բեկմեսի և պտղահատապտղային լուծամզվածքների (էքստրակտների) վրա:

18. Քաղցուների, գինենյութերի և գինիների երկարատև պահպանման ու հնացման ընթացքում պահպանման երկրորդ տարվանից սկսած տարեկան կորուստների չափերը, անկախ այն հանգամանքից թե ինչպիսի շինություններում են պահպանվում, նվազեցվում են հետևյալ տոկոսներով`

    1) կաղնե տարողություններում հնացման դեպքում`             0,2%-ով.

    2) երկաթբետոնյա տարողություններում հնացման դեպքում`      0,1%-ով.

    3) մետաղյա տարողություններում հնացման դեպքում`           0,05%-ով:

19. Կորուստների հաշվարկը (ծավալային տոկոսներով) պահպանման և հնացման ընթացքում կատարվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ելնելով ամսական միջինացված քանակություններից:

20. Ամսական կորստի չափը հաշվարկվում է տարեկան կորստի չափը բաժանելով 12-ի վրա:

21. Ամսական միջինացված քանակությունը որոշվում է տվյալ ամսվա յուրաքանչյուր օրվա մնացորդների գումարը բաժանելով տվյալ ամսվա օրացուցային օրերի վրա:

 

IV. ԳԻՆԵՀՈՒՄՔԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

22. Գինեհումքի և գինիների տեղափոխման ընթացքում առաջացող կորուստների չափերը կազմում են`

(% ծավալի

նկատմամբ)

 

    1) երկաթուղային և  ջրային տրանսպորտով կաղնե              0.025%.

տակառներում` (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

յուրաքանչյուր օրվա համար` իսկ արտադրանքը ճանապարհին

ավելի քան 9 օր մնալու դեպքում կորուստների չափերը

կազմում են 0,23% տեղափոխման ամբողջ ժամանակահատվածի

համար.

2) երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտով

մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

յուրաքանչյուր օրվա համար` իսկ ավտոմոբիլային տրանսպորտով

արտադրանքը ճանապարհին ավելի քան 2 օր մնալու դեպքում

կորուստների չափերը կազմում են 0,018% տեղափոխման ամբողջ

    ժամանակահատվածի համար.                                   0.007%

3) երկաթուղային ցիստեռններում յուրաքանչյուր օրվա համար`  0.0045%.

4) ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ

բեռնումը և բեռնաթափումը) տեղափոխման ամբողջ

    ժամանակահատվածի համար`                                   0.08%.

5) ավտոմոբիլային ցիստեռններում տեղափոխման ամբողջ

    ժամանակահատվածի համար`                                   0.039%:

 

Աղյուսակ

 

ՆԿՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂՑՈՒՆԵՐԻ, ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՀՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|   |  Պահպանման տարածքները և  տարողությունները             |Կորուստի |

|   |                                                       |չափը     |

|   |                                                       |(% ծավալի|

|   |                                                       |նկատմամբ)|

|___|_______________________________________________________|_________|

|1. |Նկուղային տարածքներում և  վերգետնյա նկուղային տիպի փակ |         |

|   |շինություններում տեղակայված`                           |         |

|   |1)  մինչև  120 դալ տարողությամբ կաղնե տակառներում`     |  2.4    |

|   |2)  120 դալից մինչև  1000 դալ տարողությամբ բուտերում`  |  1.8    |

|   |3)  1000 դալից ավելի տարողությամբ բուտերում`           |  1.6    |

|   |4)  երկաթբետոնյա տարողություններում`                   |  0.5    |

|   |5)  մետաղական տարողություններում`                      |  0.35   |

|___|_______________________________________________________|_________|

|2. |Բոլոր տեսակի վերգետնյա շինություններում (բացառությամբ  |         |

|   |վերգետնյա նկուղային տիպի փակ շինություններից)          |         |

|   |տեղակայված`                                            |         |

|   |1) մինչև  120 դալ տարողությամբ կաղնե տակառներում`      |  3.4    |

|   |2) մինչև  1000 դալ տարողությամբ բուտերում և  չաներում` |  2.5    |

|   |3) 1000 դալից ավելի տարողությամբ բուտերում`            |  2.3    |

|   |4) երկաթբետոնյա տարողություններում`                    |  1.0    |

|   |5) մետաղյա տարողություններում`                         |  0.6    |

|___|_______________________________________________________|_________|

|3. |Բացօթյա տարածքներում տեղակայված`                       |         |

|   |1) մինչև  120 դալ տարողությամբ կաղնե տակառներում`      |  5.9    |

|   |2) 120 դալից ավելի տարողությամբ բուտերում և  չաներում` |  4.1    |

|   |3) երկաթբետոնյա տարողություններում`                    |  1.4    |

|   |4) մինչև  10000 դալ տարողությամբ մետաղյա               |  0.95   |

|   |   տարողություններում`                                 |  0.85   |

|   |5) 10000 դալից ավելի տարողությամբ մետաղյա              |         |

|   |   տարողություններում`                                 |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
26.08.2015
N 193-Ն
Հրաման