Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

040.1215.231015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1215-Ն

 

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 971-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում, 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «Համազգային թատրոն» բառերը փոխարինել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» բառերով.

2) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում, 5-րդ կետում, 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «մշակույթի» բառով:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և դրանց պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2015
N 1215-Ն
Որոշում