Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒ ...

21.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.11.2015  -ից մինչեւ   21.08.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 20.08.2020 թիվ 1367-Ա որոշում)

i

040.1268.041115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1268-Ա

 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Արմավիրի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով, հայ-չեխական «ԳրինէկոԿաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի` ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1268-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1268-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Վաճառող                |Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնք    |

|_______________________|_____________________________________________|

|Գնորդ                  |Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ         |

|                       |պատասխանատվությամբ ընկերություն              |

|_______________________|_____________________________________________|

|Առարկան                |Աղբի վերամշակման գործարանի կառուցման և       |

|                       |ջերմոցային տնտեսություն հիմնելու համար       |

|                       |հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին           |

|_______________________|_____________________________________________|

|Պայմանագրի կնքման      |Վաճառողի կողմից հողատարածքի օտարման          |

|ժամկետը                |վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ    |

|                       |օրվա ընթացքում                               |

|_______________________|_____________________________________________|

|Պայմանագրի գինը        |Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային      |

|                       |արժեքով                                      |

|_______________________|_____________________________________________|

|Պայմանագրով հողի       |Հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին       |

|սեփականության իրավունքի|կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից|

|փոխանցումը             |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Պայմանագրի կնքման      |Գնորդի հաշվին                                |

|ծախսերը (հատակագծի,    |                                             |

|հասցեի տրամադրում,     |                                             |

|պայմանագրի նոտարական   |                                             |

|վավերացում և  այլն)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Կողմերի                |1. Վաճառողը պարտավորվում է`                  |

|պարտավորությունները    |1) գնորդին տրամադրել երրորդ անձանց           |

|                       |իրավունքներից և  փաստացի տիրապետումից ազատ   |

|                       |հողատարածք.                                  |

|                       |2) իր լիազորությունների սահմաններում         |

|                       |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ      |

|                       |սահմանված կարգով գնորդին տրամադրել աղբի      |

|                       |վերամշակման գործարանի կառուցման և  ջերմոցային|

|                       |տնտեսություն հիմնելու համար անհրաժեշտ բոլոր  |

|                       |թույլտվությունները:                          |

|                       |2. Գնորդը պարտավորվում է`                    |

|                       |1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել|

|                       |պայմանագրի գինը.                             |

|                       |2) իրականացնել շուրջ 17 մլրդ 490 մլն դրամի   |

|                       |չափով ներդրում` աղբի վերամշակման գործարանի   |

|                       |կառուցման և  ջերմոցային տնտեսություն         |

|                       |հիմնելու համար.                              |

|                       |3) աղբի վերամշակման գործարանի կառուցումն և   |

|                       |ջերմոցային տնտեսություն հիմնումն իրականացնել |

|                       |սույն պայմանագրի կնքման օրվանից երեք տարվա   |

|                       |ընթացքում.                                   |

|                       |4) հողատարածքն օգտագործել բացառապես աղբի     |

|                       |վերամշակման գործարանի կառուցման և  ջերմոցային|

|                       |տնտեսություն հիմնելու նպատակով.              |

|                       |5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, մինչև  |

|                       |պայմանագրով ստանձնած պարտավորությունների     |

|                       |ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի  |

|                       |համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին     |

|                       |կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված      |

|                       |պայմանագրերով սահմանված պարտավորությունները  |

|                       |նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում:        |

|_______________________|_____________________________________________|

|Կողմերի                |Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով     |

|պատասխանատվությունը    |պատասխանատվություն են կրում պայմանագրի       |

|                       |պայմանների խախտման համար: Գնորդը             |

|                       |պատասխանատվություն է կրում`                  |

|                       |1) պայմանագրի գնի վճարման ժամկետի            |

|                       |խախտման համար, որի դեպքում վճարման           |

|                       |ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ     |

|                       |կհաշվարկվի տույժ` կետանցի օրվանից            |

|                       |մինչև  պարտավորության կատարման օրը`          |

|                       |համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի |

|                       |Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած    |

|                       |բանկային տոկոսի հաշվարկային դրույքների       |

|                       |կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան |

|                       |180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք |

|                       |է վերապահվում լուծելու պայմանագիրը:  Մինչև   |

|                       |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված|

|                       |գումարները չեն վերադարձվում.                 |

|                       |2) կառուցապատման ժամկետների խախտման համար,   |

|                       |որի դեպքում չկառուցապատված հողատարածքի       |

|                       |միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է       |

|                       |հաշվարկվի տույժ` կետանցի օրվանից մինչև       |

|                       |պարտավորության կատարման օրը` համապատասխան    |

|                       |ժամանակահատվածների համար Հայաստանի           |

|                       |Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած    |

|                       |բանկային տոկոսի հաշվարկային դրույքների       |

|                       |կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն  |

|                       |ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում          |

|                       |վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու    |

|                       |պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի      |

|                       |մասով: Մինչև  պայմանագրի լուծման պահը գնորդի |

|                       |կողմից վճարված գումարները չեն վերադարձվում:  |

|                       |Պայմանագրի այլ պայմանների խախտման համար      |

|                       |պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2015
N 1268-Ա
Որոշում