Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 47

 

i

1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 185-Ն որոշումը`

1. Հավանություն տալ`

1) սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (այսուհետ` «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգ) ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանք ներառվող նվազագույն տեղեկատվության ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված` Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի (վարկ N 5398-ԱՄ) միջոցներից:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջների հաշվառմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 22-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ («ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ |   Միջոցառումը     |Նկարագրություն (ակնկալվող արդյունք) |Ժամկետ  |

|___|___________________|____________________________________|________|

|1. |«Էլեկտրոնային      |Հայաստանի Հանրապետության            |2015-   |

|   |սոցիալական         |կառավարության 2015 թվականի օգոստոսի |2016 թթ.|

|   |ծառայություններ»   |31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված`   |        |

|   |տեղեկատվական       |էլեկտրոնային համակարգերի            |        |

|   |համակարգի          |անվտանգության, փոխգործելիության և   |        |

|   |կառուցվածքային և   |տեխնիկական ընդհանուր պահանջների     |        |

|   |գործառութային      |հաշվառմամբ կնկարագրվի «Էլեկտրոնային |        |

|   |մոդելի             |սոցիալական ծառայություններ»         |        |

|   |նկարագրությունը    |տեղեկատվական համակարգը, դրա հիմնական|        |

|   |                   |բաղադրիչները (ներառյալ` համապատասխան|        |

|   |                   |սոցիալական ծառայությունների         |        |

|   |                   |տրամադրումն ապահովող                |        |

|   |                   |ենթահամակարգերը), տեղեկատվության    |        |

|   |                   |համալրման աղբյուրները, տվյալները    |        |

|   |                   |տեղեկատվական համակարգ մուտքագրելու  |        |

|   |                   |(պահպանելու, արդիականացնելու)       |        |

|   |                   |սկզբունքները, մեթոդաբանությունը:    |        |

|___|___________________|____________________________________|________|

|2. |Սոցիալական         |Տվյալների ցանկ` ըստ սոցիալական      |2015-   |

|   |ծառայությունների   |ծառայությունների, ներառյալ` դրանց   |2016 թթ.|

|   |տրամադրումն        |ստացման աղբյուրները և  ստացման      |        |

|   |ապահովող           |եղանակը (մուտքագրվում է ձեռքով, այլ |        |

|   |համապատասխան       |տեղեկատվական բազաներից ստացվում է   |        |

|   |ենթահամակարգերում  |ինքնաշխատ եղանակով, գեներացվում է   |        |

|   |առկա և  սոցիալական |տեղեկատվական շտեմարանում):          |        |

|   |ծառայությունների   |                                    |        |

|   |տրամադրումն        |                                    |        |

|   |ապահովող`          |                                    |        |

|   |համապատասխան       |                                    |        |

|   |ենթահամակարգեր     |                                    |        |

|   |ներառելու համար    |                                    |        |

|   |անհրաժեշտ լրացուցիչ|                                    |        |

|   |տվյալների          |                                    |        |

|   |(տեղեկատվության)   |                                    |        |

|   |գույքագրում        |                                    |        |

|___|___________________|____________________________________|________|

|3. |«Էլեկտրոնային      |Կնկարագրվեն սոցիալական              |2015-   |

|   |սոցիալական         |ծառայություններ մատուցելու          |2016 թթ.|

|   |ծառայություններ»   |ընթացակարգերը, ներառյալ` տվյալները  |        |

|   |տեղեկատվական       |«Էլեկտրոնային սոցիալական            |        |

|   |համակարգի միջոցով  |ծառայություններ» տեղեկատվական       |        |

|   |ծառայությունների   |համակարգ մուտքագրելու սկզբունքները, |        |

|   |մատուցման բիզնես - |մեթոդաբանությունը, մուտքագրված      |        |

|   |գործընթացների      |տվյալների հիման վրա որոշումներ      |        |

|   |նկարագրություն     |կայացնելու պայմանները, յուրաքանչյուր|        |

|   |                   |տվյալի կիրառական նշանակությունը և   |        |

|   |                   |այլն:                               |        |

|___|___________________|____________________________________|________|

|4. |«Էլեկտրոնային      |1. Կհստակեցվի «Էլեկտրոնային         |2016-   |

|   |սոցիալական         |սոցիալական ծառայություններ»         |2017 թթ.|

|   |ծառայություններ»   |տեղեկատվական համակարգի տեխնոլոգիական|        |

|   |տեղեկատվական       |հենքը և  ծրագրային ապահովության     |        |

|   |համակարգի          |լեզուն` հաշվի առնելով.              |        |

|   |տեխնոլոգիական հենքի|1) անհրաժեշտ ծախսերը (լիցենզիա և    |        |

|   |և  ծրագրային       |այլն),                              |        |

|   |ապահովության       |2) համակարգի շահագործման և          |        |

|   |ընտրություն        |սպասարկման ծախսերը 5-25 տարվա       |        |

|   |                   |կտրվածքով,                          |        |

|   |                   |3) համակարգի զարգացման միտումները   |        |

|   |                   |(տեսլականը) և  անհրաժեշտ            |        |

|   |                   |ռեսուրսները,                        |        |

|   |                   |4) համակարգի խոցելիությունը,        |        |

|   |                   |5) այլ չափորոշիչներ:                |        |

|___|___________________|____________________________________|________|

|5. |«Էլեկտրոնային      |Տեխնիկական առաջադրանք, որը կներառի  |2016-   |

|   |սոցիալական         |համակարգի ճարտարապետությունը,       |2017 թթ.|

|   |ծառայություններ»   |տվյալների աղյուսակների              |        |

|   |տեղեկատվական       |նկարագրությունը, անհրաժեշտ          |        |

|   |համակարգի          |համակարգչային տեխնիկայի ցանկն ու    |        |

|   |տեխնիկական         |նվազագույն պարամետրերը, ծրագրային   |        |

|   |առաջադրանքի մշակում|միջոցների ցանկը, ինչպես նաև         |        |

|   |և  հաստատում       |կհամապատասխանի Հայաստանի            |        |

|   |                   |Հանրապետության կառավարության 2015   |        |

|   |                   |թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 47  |        |

|   |                   |արձանագրային որոշման հավելված       |        |

|   |                   |N 2-ին:                             |        |

|   |                   |Միաժամանակ, Տեխնիկական առաջադրանքի  |        |

|   |                   |շրջանակներում անդրադարձ կկատարվի    |        |

|   |                   |նաև  սոցիալական պաշտպանության ոլորտի|        |

|   |                   |գործող տեղեկատվական համակարգերում   |        |

|   |                   |առկա տեղեկատվությունը «Էլեկտրոնային |        |

|   |                   |սոցիալական ծառայություններ»         |        |

|   |                   |տեղեկատվական համակարգ ներառելու     |        |

|   |                   |կապակցությամբ առկա խնդիրներին`      |        |

|   |                   |նպատակ ունենալով ապահովել մատուցվող |        |

|   |                   |ծառայությունների                    |        |

|   |                   |շարունակականությունը:               |        |

|   |                   |Տեխնիկական առաջադրանքը մշակելիս     |        |

|   |                   |հաշվի կառնվի Հայաստանի              |        |

|   |                   |Հանրապետության կառավարության 2015   |        |

|   |                   |թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն      |        |

|   |                   |որոշմամբ սահմանված` էլեկտրոնային    |        |

|   |                   |համակարգերի անվտանգության,          |        |

|   |                   |փոխգործելիության և  տեխնիկական      |        |

|   |                   |ընդհանուր պահանջները:               |        |

|___|___________________|____________________________________|________|

|6. |«Էլեկտրոնային      |Հիմք ընդունելով տեխնիկական          |2017-   |

|   |սոցիալական         |առաջադրանքը` կմշակվի և  կփորձարկվի  |2018 թթ.|

|   |ծառայություններ»   |համապատասխան ծրագրային              |        |

|   |տեղեկատվական       |ապահովությունը:                     |        |

|   |համակարգի          |                                    |        |

|   |նախագծում,         |                                    |        |

|   |փորձարկում և       |                                    |        |

|   |ներդրում           |                                    |        |

|___|___________________|____________________________________|________|

|7. |Համակարգը          |Նախնական հաշվարկներով` անհրաժեշտ է  |2018 թ. |

|   |օգտագործող         |ուսուցում կազմակերպել շուրջ 1500    |        |

|   |անձնակազմի         |անձի համար:                         |        |

|   |ուսուցում          |                                    |        |

|___|___________________|____________________________________|________|

|8. |«Էլեկտրոնային      |Կգործարկվի «Էլեկտրոնային սոցիալական |2019 թ. |

|   |սոցիալական         |ծառայություններ» տեղեկատվական       |        |

|   |ծառայություններ»   |համակարգը:                          |        |

|   |տեղեկատվական       |                                    |        |

|   |համակարգի հիմնական |                                    |        |

|   |շահագործում        |                                    |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 22-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՆԵՐԱՌՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Ներածություն

1.1. Առկա իրավիճակ

1.2. Նպատակ

1.3. Պատվիրատուի եզրակացություն

1.4. Բնագավառ /Մասնակիցներ

1.5. Հղումներ

1.5.1. Բաղադրիչ փաստաթղթեր

1.5.2. Հարակից փաստաթղթեր

1.5.3. Տերմիններ

1.5.4. Հապավումներ

2. Նախագծի նկարագրություն

2.1. Նախագծի մասնակիցներ/ շահառուներ

2.2. Նախագծի մասնակիցների պատասխանատվության մատրիցա

2.3. Նախագծի իրականացման հիմնական փուլերը

2.4. Նախագծի ժամանակացույց

2.5. Գանտի աղյուսակ

2.6. Կրիտիկական ճանապարհի սահմանում

2.7. Կրիտիկական ժամանակացույցի սահմանում

2.8. Նախագծի խմբի նկարագրություն

2.9. Նախագծային խմբի անդամների պահանջվող նվազագույն գիտելիքները

2.10. Զարգացման թիմի վերապատրաստում

2.11. Նախագծի հաղորդակցման մատրից

3. Ռիսկի գործոնների գնահատում

3.1. Ռիսկերի բացահայտում

3.2. Ռիսկերի վերլուծություն

3.3. Ռիսկերի կառավարում

4. Նախագծի մոնիթորինգ

4.1. Նախագծի վերահսկման մեխանիզմների նկարագրություն

4.2. Ժամանակային-ֆինանսական վերահսկում

4.3. Գործառութային-ժամանակային վերահսկում

5. Տեղեկատվական համակարգի համառոտ նկարագրություն

5.1. Ենթահամակարգեր

6. Գործառութային նախագիծ

6.1. Գործառութային ընդհանուր նկարագրություն

6.2. Գործառութային պահանջներ (ներառյալ` հսկողական գործառույթները)

6.3. Գործառութային մանրամասն նկարագրություն

6.4. Ինտերֆեյսային մանրամասն նկարագրություն

7. Տեխնիկական նախագիծ

7.1. Տեղեկատվական հոսքերի կառուցվածքային նկարագրություն

7.2. Տեղեկատվության նկարագրություն

7.2.1. Մուտքային տեղեկատվության նկարագրություն

7.2.2. Ելքային տեղեկատվության նկարագրություն

7.2.3. Տեղեկատվական շտեմարանի ամբողջական նկարագրություն

7.3. Իրականացման մեթոդաբանության, Իրականացման լեզուների, Իրականացման տեղեկատվական շտեմարանի և Օպերացիոն համակարգի ընտրության սահմանում

7.4. Տեխնիկական միջոցների կառուցվածքային նկարագրություն

7.5. Տեխնիկական միջոցների նվազագույն պահանջների նկարագրություն

8. Նախագծի ամփոփում

9. Ծառայության կիրարկում

9.1. Ներդրման պահանջներ

9.2. Վերապատրաստման պահանջներ

10. Թեստավորում

11. Սպասարկում և աջակցում

12. Շահագործման ուղեկցում

12.1. Առօրյա առաջադրանքներ

13. Հավելվածներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2015
N 47
Արձանագրային որոշում