Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱ ...

 

 

040.1322.191115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1322-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1322-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ

 

1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի քանակը:

2. Սույն մեթոդիկայի իմաստով էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահար է համարվում սպառողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման համակարգից էլեկտրական էներգիայի սպառումը` հաշվառքի սարքի շրջանցմամբ և (կամ) առանց պայմանագրի (ապօրինի սպառում): Ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառած էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է` համաձայն հետևյալ բանաձևերի`

1) միաֆազ միացման դեպքում` W=UxIհթxcosփxT/1000.

___

2) եռաֆազ միացման դեպքում` W= \/ 3  UxIհթxcosփxT/1000,

որտեղ`

cosփ-ն հզորության գործակիցն է,

W-ն հաշվարկվող էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ.ժ),

U-ն տվյալ ցանցի լարումն է (Վ),

Iհթ-ն երկարատև աշխատանքային ռեժիմում հոսանքի թույլատրելի առավելագույն մեծությունն է` կախված հաղորդալարի տեսակից, նյութից և կտրվածքի մակերեսից: Iհթ-ն չի կարող գերազանցել միացման կետում ցանցը սնող հաղորդալարի թողունակությունը,

T-ն սպառման ժամանակահատվածն է (ժամ):

3. Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման ժամանակահատվածը, ապա որպես էլեկտրական էներգիայի ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման տևողության հաշվարկային մեծություն ընդունվում է հավասար`

1) 960 ժամ` օդային գծերից ապօրինի միացման դեպքերում.

2) 1440 ժամ` ստորգետնյա մալուխներից ապօրինի միացման դեպքերում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2015
N 1322-Ն
Որոշում