Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐ ...

 

 

040.1423.071215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 24-րդ հոդվածի 5-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «համարը,» բառը փոխարինել «համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)» բառերով,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը լրացնել «, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)» բառերով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «բանկային հաշվի համարը» բառերից հետո լրացնել «կամ այն բանկը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ գումարը» բառերով,

i

դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ» բառերը, իսկ «տեղեկանքը,» բառից հետո լրացնել «եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,» բառերով,

ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց» բառերով,

զ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,

է. 4.1-ին կետում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 8.1-ին» բառերով, իսկ «, եթե ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին է ներկայացվել» բառերը փոխարինել «ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` եթե տարածքային բաժին է ներկայացվել» բառերով,

ը. 7-րդ կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի» բառերով,

թ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:»,

ժ. 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետությունում ռազմաուսումնական հաստատությունում» բառերը փոխարինել «ռազմաուսումնական հաստատությունում» բառերով,

ժա. 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 11-րդ կետում «օտարերկրյա պետությունում սովորող» բառերը փոխարինել «օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորող» բառերով,

ժբ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված` նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)` նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:»,

ժգ. 9-րդ կետում «հաշվի չեն առնվում» բառերը փոխարինել «հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում» բառերով,

ժդ. 19-րդ կետում «նամակն» բառը փոխարինել «որոշումն» բառով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):»,

գ. 18-րդ կետում «4-րդ կետում» բառերը փոխարինել «4-րդ, 8-րդ կետերում» բառերով,

դ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի` նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված` գույքի գինը:

18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը: «,

ե. 19-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «, 8-րդ կետով» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) դիմողի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար բացել ավանդային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել նպաստի ուղղակի վճարվող գումարը: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ դիմողն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համապատասխան` դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում` պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են դիմողի ներկայացրած տվյալներին:»,

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված դեպքում` ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1.-ին ենթակետում նշված պահանջը դիմողի կողմից բանկ ներկայացվելը» բառերով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

«13) լիազոր մարմնին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարը ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը:»,

գ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակը կամ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները» բառերով,

դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) բանկի հետ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել բանկ:»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.

«18. Սույն պայմանագրով` լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար ավանդային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո` համաձայնագրում նշված ժամկետից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժբ» և «ժգ» պարբերություններով սահմանված փոփոխությունները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նոր ծնված երեխան ծնվել է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ներկայացված դիմումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2015
N 1423-Ն
Որոշում