Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱ ...

22.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.11.1999  -ից մինչեւ   22.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 30.05.01 թիվ 395 որոշում)

i

041.0650.181099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 650

 

ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության հանքահումքային ներուժի պահպանության ռազմավարության, արդյունավետ օգտագործման և համապատասխան երկարաժամկետ ծրագրերի մշակման իրականացման կազմակերպումն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` պարբերաբար քննության առնել ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինների ու ընդերքը շահագործող կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հիմնահարցեր և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` այդ թվում`

ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև դրա հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման ու հանրապետության հանքահումքային հենքի զարգացման հրատապ և առանցքային խնդիրների վերաբերյալ.

բ) ընդերքի բնագավառում հարաբերությունների կարգավորման կազմակերպական, իրական և տնտեսական մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.

գ) ընդերքի բնագավառում լիցենզավորման սահմանված կարգի և պայմանների իրականացման ապահովման վերաբերյալ.

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 18-ի N 650

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

ընդերքի պահպանության և արդյունավետ օգտագործման

հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի

 

    Վ. Շիրխանյան           - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

                             գործունեությունը համակարգող նախարար

                             (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Վարդանյան           - ՀՀ բնապահպանության նախարար

    Կ. Ճշմարիտյան          - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

                           - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Մ. Միքայելյան          - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

    Գ. Գևորգյան            - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Գ. Մալխասյան           - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ

    Կ. Հակոբյան            - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Ա. Հակոբյան            - «Հայլեռտեխհսկողություն» վարչության պետ

    Յու. Աղաբալյան         - ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական

                             հանձնաժողովի նախագահ

    Ֆ. Պետրոսյան           - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                             խորհրդական

    Վ. Ավետիսյան           - ԵՊՀ-ի ընդհանուր երկրաբանության ամբիոնի

                             դոցենտ

    Ս. Արզումանյան         - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի

                             գործադիր տնօրեն

    Պ. Ալոյան              - «Հայգունմետնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի

                             երկրաբանության լաբորատորիայի վարիչ

    Շ. Ամիրյան             - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             երկրաբանական գիտությունների ինստիտուտի

                             թեմատիկ խմբի ղեկավար

    Գ. Շեխյան              - «Գեոէկոնոմիկա» գիտական կենտրոնի տնօրեն

    Լ. Գյումիշյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                             ենթակառուցվածքների վարչության պետ

    Ս. Օհանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի

                             քաղաքաշինության և բնական ռեսուրսների

                             վարչության պետ

    Ռ. Թորոսյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի

                             քաղաքաշինության և բնական ռեսուրսների

                             վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի

                             քարտուղար)

 

(կազմը փոփ. 29.11.99 թիվ 734 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.1999
N 650
Որոշում