Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱ ...

25.03.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2016  -ից մինչեւ   25.03.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 26.02.18 թիվ 03-Ն որոշում)

i

603.0024.021215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315472

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2015 թվականի թիվ 24-Ն

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2015 թվականի նոյեմբերի 13-ի

թիվ 24-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

20  թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող ամսվա 10-ը                                                  |

|Ներկայացնում է                                                       |

|____________________________________________________________________ |

|                           (անվանումը)                               |

|Գտնվելու վայրը ____________________________________I___I___I___I___I |

|               (գործունեության իրականացման վայրը)   (փոստային դասիչ) |

|Մարզը__________________________________________________ I____I____I  |

|              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                             |

|Համայնքը/Վարչական շրջանը ________________________________I__I__I__I  |

|                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)             |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________  |

|___________________________________________ I___I___I___I___I___I    |

|            (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                               |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I       |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________ |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________  |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

1. Լրացվել է հարցաթերթ

 

.___________________.

|   |Տողի   |       |

|   |համարը |       |

|___|_______|_______|

|Այո| 110   |[]

 

3.|

|___|_______|_______|

|Ոչ | 120   |[]  2.|

.___________________.

 

2. Հարցաթերթ չլրացնելու պատճառը.

 

.________________________________________________.

|                    |Տողի  |                    |

|                    |համարը|                    |

|____________________|______|____________________|

|Չի հայտնաբերվել     | 210  |[]  Հարցման ավարտ  |

|____________________|______|____________________|

|Չի գործում          | 220  |[]  Հարցման ավարտ  |

|(ժամանակավորապես    |      |                    |

|դադարեցրել է        |      |                    |

|գործունեությունը)   |      |                    |

|____________________|______|____________________|

|Լուծարվել է         | 230  |[]  Հարցման ավարտ  |

.________________________________________________.

 

3. Աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Տողի |Ընդա-|որից` |Աշխատողների թվաքանակը         |

|                   |համա-|մենը |կանայք|դեկտեմբերի 31-ի դրությամբ     |

|                   |րը   |     |      |______________________________|

|                   |     |     |      |Ընդա-|        նրանցից         |

|                   |     |     |      |մենը,|________________________|

|                   |     |     |      |մարդ |տարի- |մինչև  |հաշմանդա-|

|                   |     |     |      |     |քային |16     |մություն |

|                   |     |     |      |     |կենսա-|տարեկան|ունեցող  |

|                   |     |     |      |     |թոշա- |դեռահաս|անձ      |

|                   |     |     |      |     |կառու |       |         |

|___________________|_____|_____|______|_____|______|_______|_________|

|         Ա         |  Բ  |  1  |   2  |  3  |   4  |   5   |     6   |

|___________________|_____|_____|______|_____|______|_______|_________|

|Աշխատողների միջին  |  310|     |      |     |      |       |         |

|տարեկան թվաքանակը  |     |     |      |     |      |       |         |

|(առանց             |     |     |      |     |      |       |         |

|համատեղությամբ և   |     |     |      |     |      |       |         |

|կապալային կամ      |     |     |      |     |      |       |         |

|քաղաքացիական       |     |     |      |     |      |       |         |

|իրավական           |     |     |      |     |      |       |         |

|պայմանագրով        |     |     |      |     |      |       |         |

|աշխատանք           |     |     |      |     |      |       |         |

|կատարողների), մարդ |     |     |      |     |      |       |         |

|___________________|_____|_____|______|_____|______|_______|_________|

|որից` աշխատավարձի  |310.1|     |      |  x  |   x  |    x  |    x    |

|հաշվարկման համար   |     |     |      |     |      |       |         |

|կիրառվող           |     |     |      |     |      |       |         |

|աշխատողների միջին  |     |     |      |     |      |       |         |

|տարեկան թվաքանակը, |     |     |      |     |      |       |         |

|մարդ               |     |     |      |     |      |       |         |

|___________________|_____|_____|______|_____|______|_______|_________|

|Աշխատողների (310.1 |  320|     |      |  x  |   x  |   x   |    x    |

|տողի) աշխատանքի    |     |     |      |     |      |       |         |

|վարձատրության և    |     |     |      |     |      |       |         |

|դրան հավասարեցված  |     |     |      |     |      |       |         |

|այլ վճարումները,   |     |     |      |     |      |       |         |

|հազ. դրամ          |     |     |      |     |      |       |         |

|___________________|_____|_____|______|_____|______|_______|_________|

|Աշխատողների (310.1 |  330|     |      |  x  |   x  |    x  |    x    |

|տողի) փաստացի      |     |     |      |     |      |       |         |

|աշխատած մարդ-ժամերի|     |     |      |     |      |       |         |

|տարեկան քանակը,    |     |     |      |     |      |       |         |

|հազար              |     |     |      |     |      |       |         |

._____________________________________________________________________.

 

4. Լրացուցիչ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                     |Տողի  |Ընդա-|

|                                                        |համարը|մենը |

|________________________________________________________|______|_____|

|                Ա                                       |  Բ   |  7  |

|________________________________________________________|______|_____|

|Համատեղությամբ աշխատողների (առանց ներքին համատեղությամբ |   410|     |

|աշխատողների) միջին տարեկան թվաքանակը, մարդ              |      |     |

|________________________________________________________|______|_____|

|Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք|   420|     |

|կատարողների միջին տարեկան թվաքանակը, մարդ               |      |     |

|________________________________________________________|______|_____|

|Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և    |   430|     |

|դրան հավասարեցված այլ վճարումները, հազ.դրամ             |      |     |

|________________________________________________________|______|_____|

|Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք|   440|     |

|կատարողների աշխատանքի վարձատրության և  դրան             |      |     |

|հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ                 |      |     |

|________________________________________________________|______|_____|

|Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր       |   450|     |

|(շաբաթ) աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ       |      |     |

|________________________________________________________|______|_____|

|Չվճարվող կամ մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում      |   460|     |

|գտնվող աշխատողների թվաքանակը հետազոտվող                 |      |     |

|ժամանակաշրջանում, մարդ                                  |      |     |

|________________________________________________________|______|_____|

|որից` չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողներ          | 460.1|     |

|________________________________________________________|______|_____|

|Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հետազոտվող        |   470|     |

|ժամանակաշրջանում (460 տողի աշխատողների)                 |      |     |

._____________________________________________________________________.

 

5. Նոյեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների թվաքանակի բաշխումն ըստ հաշվարկված աշխատավարձի չափի

 

._________________________________________________________________________.

|Ցուցա-  |Տողի |Ընդա|այդ թվում` ստացել են աշխատավարձ (չհարկված)     |Աշխա-|

|նիշի    |հա-  |մենը|_______________________________________________|տող- |

|անվա-   |մարը |մարդ|սահ|սահ|սահմանված նվազագույն աշխատավարձից      |ների |

|նումը   |     |(սյ.|ման|ման|(չհարկված) ավելի                       |(սյ. |

|        |     |9-  |ված|ված|_______________________________________|8-ի) |

|        |     |20-ի|նվա|նվա|մին|2 -|3 -|4 -|6 -|10-|15-|20-|25-|30 |աշխա-|

|        |     |հա- |զա-|զա-|չև |3  |4  |6  |10 |15 |20 |25 |30 |ան |տանքի|

|        |     |նրա-|գ  |գ  |2  |ան |ան |ան |ան |ան |ան |ան |ան |գամ|վար- |

|        |     |գու-|ու |ու |ան |գամ|գամ|գամ|գամ|գամ|գամ|գամ|գամ|և  |ձատ- |

|        |     |մար)|յ  |յ  |գամ|   |   |   |   |   |   |   |   |ա  |րու- |

|        |     |    |ն  |ն  |   |   |   |   |   |   |   |   |   |վե |թյան |

|        |     |    |աշ-|աշ-|   |   |   |   |   |   |   |   |   |լի |և    |

|        |     |    |խա-|խա-|   |   |   |   |   |   |   |   |   |   |դրան |

|        |     |    |տա-|տա-|   |   |   |   |   |   |   |   |   |   |հավա-|

|        |     |    |վար|վար|   |   |   |   |   |   |   |   |   |   |սա-  |

|        |     |    |ձից|ձի |   |   |   |   |   |   |   |   |   |   |րեց- |

|        |     |    |ց  |չափ|   |   |   |   |   |   |   |   |   |   |ված  |

|        |     |    |ա  |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |այլ  |

|        |     |    |ծ  |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |վճա- |

|        |     |    |ր  |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |րում-|

|        |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |ներ, |

|        |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |հազ. |

|        |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |դրամ |

|________|_____|____|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|_____|

|   Ա    |  Բ  | 8  | 9 |10 | 11|12 |13 |14 |15 | 16|17 |18 |19 |20 | 21  |

|________|_____|____|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|_____|

|Աշխատա- |  510|    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|վարձի   |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|հաշվարկ-|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|ման     |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|համար   |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|կիրառվող|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|աշխատող-|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|ների    |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|թվաքա-  |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|նակը,   |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|մարդ    |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|________|_____|____|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|_____|

|որից`   |510.1|    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|ոչ լրիվ |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|աշխատան-|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|քային օր|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|(շաբաթ) |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|աշխա-   |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|տողների |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|և       |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|մասնակի |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|վճարվող |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|պարապուր|     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|դում    |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|գտնվող- |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|ների    |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|թվաքա-  |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|նակը,   |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

|մարդ    |     |    |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |   |     |

._________________________________________________________________________.

 

6. Աշխատողների և աշխատատեղերի շարժը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                                    |Տողի   |մարդ |

|                                                       |համարը |     |

|_______________________________________________________|_______|_____|

|                          Ա                            |   Բ   | 22  |

|_______________________________________________________|_______|_____|

|Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և          |    610|     |

|կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով        |       |     |

|աշխատանք կատարողների) հունվարի 1-ի դրությամբ           |       |     |

|_______________________________________________________|_______|_____|

|Ընդունվել են աշխատողներ հետազոտվող ժամանակաշրջանում    |    620|     |

|_______________________________________________________|_______|_____|

|որից` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերում       |  620.1|     |

|_______________________________________________________|_______|_____|

|Ազատվել են աշխատողներ հաշվետու տարում                  |    630|     |

|(630.1+630.2+630.3)                                    |       |     |

|_______________________________________________________|_______|_____|

|այդ թվում` գործատուի նախաձեռնությամբ, որից.            |  630.1|     |

|_______________________________________________________|_______|_____|

|աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված              |630.1.1|     |

|_______________________________________________________|_______|_____|

|աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով)              |  630.2|     |

|_______________________________________________________|_______|_____|

|այլ պատճառներով (օրենքով սահմանված դեպքերում           |  630.3|     |

|աշխատանքային տարիքը լրանալու, մահվան դեպքում և  այլն)  |       |     |

|_______________________________________________________|_______|_____|

|Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և          |       |     |

|կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով        |       |     |

|աշխատանք կատարողների) դեկտեմբերի                       |       |     |

|31-ի դրությամբ (610 + 620 - 630) 640                   |       |     |

|_______________________________________________________|_______|_____|

|Պահանջվող աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 31-ի        |    650|     |

|դրությամբ                                              |       |     |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար ____________________ ___________________

               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ ____________________ ___________________

    կամ այլ լիազորված անձ)      (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__» ______20__թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Առեվտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի եվ աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթի (տարեկան) (այսուհետ` հարցաթերթ) լրացման կարգը:

2. Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները` հարցազրուցավարի օգնությամբ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Սույն հետազոտության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ:

5. Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար հասցեամասը և բաժին 1-2-ը լրացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալությունների տարածքային բաժինների աշխատակիցների կողմից, իսկ բաժին 3-6-ը` հետազոտվող կազմակերպության հաշվապահի կողմից:

 

III ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրի հիման վրա հիմնական, սեզոնային, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով) աշխատանք կատարող վարձու աշխատողները:

7. Տող 310-ը հաշվարկվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների թվաքանակների (ամսվա վերջի դրությամբ) հանրագումարը 12 -ի բաժանելով:

8. Տող 310.1-ը հաշվարկելու համար աշխատողների թվաքանակից (տող 310) անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.

1) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողներ,

2) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողներ,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողներ.

4) ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչված աշխատողներ:

9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակի հաշվարկը կատարվում է նույն կարգով, ինչպես տող 310-ի աշխատողների թվաքանակինը (տե՛ս սույն հրահանգի 7-րդ կետը):

10. Տող 320-ի մեջ ներառվում են` 1) աշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը, այդ թվում` կանոնավոր բնույթ կրող պարգևատրումները, հավելավճարները, լրավճարները, հատուցման վճարները, 2) չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը (ամենամյա և նպատակային արձակուրդների վճարումներ, օրենքով սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվան հաջորդող հինգ օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարներ), 3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները, 4) սննդի, բնակարանի, վառելիքի համար անհատույց տրվող և այլ հարակից վճարները` հաշվարկած դրամական կամ բնաիրային արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից):

11. Հարցաթերթը լրացնելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկված գումարները` համախառն տեսքով, այսինքն` օրենսդրությամբ սահմանված կարգով առանց եկամտային հարկը և այլ պարտադիր վճարները` (արհմիութենական անդամավճար, սոցիալական վճար (պարտադիր կուտակային կենսաթոշակային)) հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար կանոնավոր իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

12. Բնաիրային (ապրանքների, ծառայությունների տեսքով) ձևով վճարումները հաշվարկվում են.

1) սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը,

2) ոչ սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման գները:

13. Տող 330-ը հաշվետու տարվա ամիսների մարդ-ժամերի հանրագումարն է: Ամսվա ընթացքում փաստացի աշխատած մարդ-ժամերը (ՄԺ) հաշվարկվում են հետևյալ բանաձևով` Թ x ՓՕ x ՓԺ, որտեղ Թ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու ամսում, ՓՕ-ն` փաստացի աշխատած օրերի քանակն է հաշվետու ամսում, ՓԺ-ն` փաստացի աշխատած ժամերի քանակն է օրվա ընթացքում:

 

IV ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Տող 410-ը հաշվարկվում է աշխատած ժամերի համամասնությամբ (օրինակ, եթե աշխատողն աշխատել է օրական 4 ժամ, ապա յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվառվում է ոչ թե մեկ այլ 0,5 մարդ): Միջին տարեկան թվաքանակի հաշվարկը տե՛ս սույն հրահանգի 8-րդ կետը:

15. Տող 420-ի հաշվարկը տե՛ս սույն հրահանգի 8-րդ կետում:

16. Տող 430-ի հաշվարկը տե՛ս սույն հրահանգի 10-12 կետերում:

17. Տող 440-ում կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող ֆիզիկական անձանց վարձատրության չափը որոշվում է, ելնելով այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվներից` համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի:

18. Տող 450-ի հաշվարկը տե՛ս սույն հրահանգի 9-րդ կետում:

19. Տող 470-ը հաշվարկվում է տող 460-ի աշխատողների թվաքանակը բազմապատկելով հաշվետու տարում հարկադիր պարապուրդի օրերի թվով:

 

V ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ

 

20. Աշխատողների թվաքանակն ըստ հաշվարկված աշխատավարձի չափի բաշխելու համար (տող 510, 510.1 սյուն 8-20-ը լրացնելու համար) կազմակերպության յուրաքանչյուր աշխատողի (թվարկված սույն հրահանգի 21-րդ կետի ներքո) նոյեմբեր ամսվա հաշվարկային (համախառն) աշխատավարձի գումարը բաժանվում է նույն ամսվա դրությամբ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չհարկված մեծության վրա:

21. Տող 510 սյուն 8-20-ում լրացվող աշխատողների թվաքանակում չեն ներառվում աշխատողների հետևյալ խմբերը.

1) նոյեմբերի 1-ից հետո աշխատանքի ընդունվածները և աշխատանքից ազատվածները,

2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողները, հղիության, հետծննդյան արձակուրդում գտնվողները, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված նպատակային արձակուրդում գտնվողները,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները,

4) արտադրական առաջադրանք չկատարող տնաշխատները,

5) չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողները, գործալքումներ թույլ տվածները և այլ պատճառներով աշխատանքի չներկայացածները,

6) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողները, կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները:

22. Տող 510 սյուն 21-ում չեն ներառվում միանվագ տրված պարգևատրումները, աշխատողներին տրված հուշանվերների արժեքը և միանգամյա բնույթ ունեցող այլ պարգևատրումները և խրախուսանքները:

 

VI ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ

 

23. Աշխատողների շարժը հետազոտվող ժամանակաշրջանում աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է: Աշխատողների շարժ չի համարվում նույն կազմակերպության սահմաններում աշխատողի ներքին տեղափոխությունը:

24. Տող 620-ում լրացվում է աշխատանքի ընդունվածների թվաքանակը:

25. Տող 620.1-ում լրացվում է աշխատողների այն թվաքանակը, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում ընդունվել են աշխատանքի նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման արդյունքում և այլն):

26. Տող 630-ում լրացվում է հետազոտվող ժամանակաշրջանում տարբեր պատճառներով աշխատանքից ազատվածների թվաքանակը (աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, այլ աշխատանքի փոխադրում, աշխատողի մահ և այլն):

27. Տող 650-ում լրացվում է հետազոտվող ժամանակաշրջանում գործատուի կողմից համալրման ենթակա թափուր աշխատատեղերի` պահանջվող աշխատողների թիվը` նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով:

28. Կցվում է պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթի օրինակելի ձևը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
13.11.2015
N 24-Ն
Որոշում