Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 179 ...

 

 

040.1479.211215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1479-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 2-րդ կետին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «12» և «8» թվերը համապատասխանաբար փոխարինել «13» և «2» թվերով.

i

2) 1-ին կետի «դ» ենթակետում «առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ և երրորդ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետից հանել «մաքսային» բառը,

i

բ. 5-րդ կետից հանել «ու գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը, իսկ «իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության նորմերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշմամբ» բառերով,

i

գ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Հայտին կից ներկայացվում են ներմուծող կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթերը, որոնք բնութագրում են ներմուծվող ռադիոակտիվ նյութը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքը (արտադրողը, տիպը, ճառագայթային և տեխնիկական բնութագրերը), նշվում են տվյալներ այն մասին, թե կոնկրետ որ կազմակերպության կամ դրա ստորաբաժանման աշխատողներն են աշխատելու այդ նյութերի և սարքերի հետ, որ կազմակերպությունն է ներմուծում և ներմուծման նախատեսվող ժամկետը:

«7.2. Եթե ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Եվրոպական հանձնաժողովի կամ օտարերկրյա պետության կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում, ապա ներմուծող կամ արտահանող անձ է համարվում այդ նյութերի կամ սարքերի օգտագործման լիցենզիա ունեցող անձը:»,

i

դ. 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «դեպքում` նաև» բառերը և ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «բ» ենթակետը,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

i

«ե) 1-ին, 2-րդ և 3-րդ դասի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման դեպքում` դրանց օգտագործման ժամկետի ավարտից հետո ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերն արտադրողին վերադարձնելու վերաբերյալ պայմանագրի պատճենը:»,

i

զ. 10-րդ կետում «Առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «Առաջին, երկրորդ և երրորդ» բառերով,

i

է. 15-րդ կետում «առաջին և երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ և երրորդ» բառերով,

i

4) որոշման NN 2 և 3 հավելվածներից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը» բառերը.

5) որոշման N 6 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԱՂՅՈՒՍԱԿ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ԸՍՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

._____________________________________________________________________.

|  Ռադիոակտիվ   |     1-ին դաս    |     2-րդ դաս    |    3-րդ դաս     |

|   իզոտոպը     |_________________|_________________|_________________|

|               |   TBq  |   Ci   |   TBq  |   Ci   |  TBq   |   Ci   |

|               |(Տերաբե-|(Կյուրի)|(Տերաբե-|(Կյուրի)|(Տերաբե-|(Կյուրի)|

|               |քերել)  |        |քերել)  |        |քերել)  |        |

|_______________|________|________|________|________|________|________|

|Am-241         |6.E+01  |2.E+03  |6.E-01  |2.E+01  |6.E-2   |2.E-00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Am-241/Be      |6.E+01  |2.E+03  |6.E-01  |2.E+01  |6.E-2   |2.E-00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Cf-252         |2.E+01  |5.E+02  |2.E-01  |5.E+00  |2.E-02  |5.E-01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Cm-244         |5.E+01  |1.E+03  |5.E-01  |1.E+01  |5.E-02  |1.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Co-60          |3.E+01  |8.E+02  |3.E-01  |8.E+00  |3.E-02  |8.E-01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Cs-137         |1.E+02  |3.E+03  |1.E+00  |3.E+01  |1.E-01  |3.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Gd-153         |1.E+03  |3.E+04  |1.E+01  |3.E+02  |1.E+00  |3.E+01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Ir-192         |8.E+01  |2.E+03  |8.E-01  |2.E+01  |8.E-02  |2.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Pm-147         |4.E+04  |1.E+06  |4.E+02  |1.E+04  |4.E+01  |1.E+03  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Pu-238         |6.E+01  |2.E+03  |6.E-01  |2.E+01  |6.E-02  |2.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Pu-239/Be      |6.E+01  |2.E+03  |6.E-01  |2.E+01  |6.E-02  |2.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Ra-226         |4.E+01  |1.E+03  |4.E-01  |1.E+01  |4.E-02  |1E+00   |

|_______________|________|________|________|________|________|________|

|Se-75          |2.E+02  |5.E+03  |2.E+00  |5.E+01  |2.E-01  |5.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Sr-90 (Y-90)   |1.E+03  |3.E+04  |1.E+01  |3.E+02  |1.E+00  |3.E+01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Tm-170         |2.E+04  |5.E+05  |2.E+02  |5.E+03  |2.E+01  |5.E+02  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Yb-169         |3.E+02  |8.E+03  |3.E+00  |8.E+01  |3.E-01  |8.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Au-198         |2E+02   |5.E+03  |2.E+00  |5.E+01  |2.E-01  |5.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Cd-109         |2.E+04  |5.E+05  |2.E+02  |5.E+03  |2.E+01  |5.E+02  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Co-57          |7.E+02  |2.E+04  |7.E+00  |2.E+02  |7.E-01  |2.E+01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Fe-55          |8.E+05  |2.E+07  |8.E+03  |2.E+05  |8.E+02  |2.E+04  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Ge-68          |7.E+02  |2.E+04  |7.E+00  |2.E+02  |7.E-01  |2.E+01  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Ni-63          |6.E+04  |2.E+06  |6.E+02  |2.E+04  |6.E+01  |2.E+03  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Pd-103         |9.E+04  |2.E+06  |9.E+02  |2.E+04  |9.E+01  |2.E+03  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Po-210         |6.E+02  |2.E+03  |6.E-01  |2.E+01  |6.E-02  |2.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Ru-106 (Rh-106)|3.E+04  |5.E+05  |2.E+02  |5.E+03  |3.E-01  |8.E+00  |

|_______________|________|________|________|________|________|________|

|Tl-204         |2.E+04  |5.E+05  |2.E+02  |5.E+03  |2.E+01  |5.E+02  |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2015
N 1479-Ն
Որոշում