Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 10 ...

 

 

040.1534.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1534-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին» N 1073-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանից հանել «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը» բառերը.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` տարածք) անհատույց օգտագործման է տրամադրվում պետական սեփականություն հանդիսացող համապատասխան շենքերում ազատ տարածքների առկայության և սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 3-ի

N 1534-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 19-ի

N 1073-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է գրահրատարակչական գործունեություն իրականացնող այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկատվության, պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար դիմելու պահին (այսուհետ` դիմելու պահ) չունեն և նախորդ երեք տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):

2. Գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ըստ սույն չափորոշիչների, պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվում միայն գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշված` պետական սեփականություն հանդիսացող շենքում ազատ տարածքների առկայության դեպքում:

3. Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների մակերեսն ավելի քիչ է եղել, քան սույն չափորոշիչներով հաշվարկված հասանելի մակերեսներն են, ապա անհատույց օգտագործման իրավունքով նոր տրամադրվող տարածքն ավելացնելու պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ շենքում ազատ տարածքների առկայության դեպքում: Ընդ որում, տրամադրվող լրացուցիչ տարածքի մակերեսը սույն չափորոշիչներին համապատասխան հաշվարկելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ տարածքում առկա ազատ սենյակի (կամ սենյակների) փաստացի մակերեսը:

4. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործելու իրավունքից օգտվելու համար գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը`

1) համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության` դիմելու պահին պետք է ունենա առնվազն 5 աշխատող.

2) համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության` դիմելու պահին չպետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ.

3) դիմելու պահին նախորդող երկու տարվա ընթացքում պետք է հրատարակած լինի տարեկան առնվազն 20 մամուլ ծավալով գրականություն, այդ թվում` նաև կատարած լինի հրատարակչական (խմբագրական) աշխատանքներ (պայմանագրային հիմունքներով).

4) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանեն սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:

5. Սույն չափորոշիչների 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` վերջինիս գրավոր հարցման հիման վրա:

6. Սույն չափորոշիչների 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6-8 քառ. մետր մակերեսով տարածք, մեկ սենյակ` տնօրենի համար, մեկ սենյակ (30-50 քառ. մետր մակերեսով)` որպես արխիվ-պահեստ, ինչպես նաև լրացուցիչ մեկ սենյակ` պայմանագրային հիմունքներով աշխատողների համար: Տարածքների հաշվարկն իրականացվում է` ելնելով սենյակների փաստացի մակերեսներից: Եթե ազատ տարածքների փաստացի մակերեսը թույլ չի տալիս ապահովել սույն կետում նշված նվազագույն չափերով տարածքի տրամադրումը, և գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գրավոր ցանկություն է հայտնել անհատույց օգտագործման իրավունքով ավելի փոքր մակերեսով տարածք զբաղեցնելու մասին, ապա նրան կարող է տրամադրվել տվյալ պահին ազատ այնպիսի տարածք (տարածքներ), որը (որոնք) չի (չեն) համապատասխանում սույն կետով տարածքի տրամադրման նկատմամբ սահմանված նվազագույն չափորոշչին:

7. Եթե պետական սեփականություն հանդիսացող շենքում միևնույն ազատ տարածքի օգտագործման համար դիմել են մեկից ավելի` սույն չափորոշիչների 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ապա ազատ տարածքը տրամադրվում է ավելի վաղ դիմողին:

8. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցնող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սեփականության իրավունքով անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքի) ձեռք բերելու դեպքում դրա մասին մեկամսյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

9. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիրը ենթակա է վաղաժամկետ լուծման`

1) սույն չափորոշիչների 4-րդ կետով սահմանված պայմանները խախտելու.

2) սույն չափորոշիչների 8-րդ կետում նշված հանգամանքն ի հայտ գալու.

3) մյուս պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքերում:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2014
N 1534-Ն
Որոշում