Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ...

 

 

040.1565.291215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1565-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածը`

i

«Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

ՀՀ Արագածոտնի մարզ` Աշտարակի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Աշտարակի N 2 օրվա կարգավորող ջրամբար, Չլկանների կապտաժ, Եզնակի օրվա կարգավորող ջրամբար, Եզնակի պոմպակայան և Ղազարավանի կապտաժ:

ՀՀ Արարատի մարզ` Վեդու օրվա կարգավորող ջրամբար, Արևշատի օրվա կարգավորող ջրամբար և Արարատյան 1.2 պոմպակայան:

ՀՀ Արմավիրի մարզ` Շահումյանի օրվա կարգավորող ջրամբար, Արմավիրի օրվա կարգավորող ջրամբար և Մյասնիկյանի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Գեղարքունիքի մարզ` Սևանի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Գոմաձարի օրվա կարգավորող ջրամբար, Հացառատի պոմպակայան, Միդեյի Դարի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Լոռու մարզ` Ստեփանավանի օրվա կարգավորող ջրամբար, Տաշիրի օրվա կարգավորող ջրամբար, Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-1 և Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-2:

ՀՀ Կոտայքի մարզ` Կենտրոնական օրվա կարգավորող ջրամբար և Հարավային օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Շիրակի մարզ` Արթիկի 1 օրվա կարգավորող ջրամբար և Արթիկի 3 օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Սյունիքի մարզ` օրվա կարգավորող ջրամբար-1, օրվա կարգավորող ջրամբար-2, օրվա կարգավորող ջրամբար-3, Բաղաբերդի օրվա կարգավորող ջրամբար-1, Շինարարների օրվա կարգավորող ջրամբար-2, Սեթենց կապտաժ, Մեղրիի օրվա կարգավորող ջրամբար և Շաքեի կապտաժ:

ՀՀ Վայոց ձորի մարզ` Որոտանի օրվա կարգավորող ջրամբար-3, Սառնաղբյուրի օրվա կարգավորիչ ջրամբար, Ջրասարի կապտաժ և Ջերմուկի օրվա կարգավորող ջրամբար:

ՀՀ Տավուշի մարզ` Անապատի օրվա կարգավորող ջրամբար, Հունուտի օրվա կարգավորող ջրամբար և Բլդանի ջրամբարների մաքրման կայան:

2) որոշման N 2 հավելվածում`

i

«ՀՀ Արագածոտնի մարզ` 12 հատ

ՀՀ Արարատի մարզ` 8 հատ

ՀՀ Արմավիրի մարզ` 6 հատ

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 7 հատ

ՀՀ Լոռու մարզ` 14 հատ

ՀՀ Կոտայքի մարզ` 8 հատ

ՀՀ Շիրակի մարզ` 11 հատ

ՀՀ Սյունիքի մարզ` 13 հատ

ՀՀ Վայոց ձորի մարզ` 5 հատ

ՀՀ Տավուշի մարզ` 11 հատ» բառերը փոխարինել

«ՀՀ Արագածոտնի մարզ` 6 հատ

ՀՀ Արարատի մարզ` 5 հատ

ՀՀ Արմավիրի մարզ` 3 հատ

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 3 հատ

ՀՀ Լոռու մարզ` 10 հատ

ՀՀ Կոտայքի մարզ` 6 հատ

ՀՀ Շիրակի մարզ` 9 հատ

ՀՀ Սյունիքի մարզ` 5 հատ

ՀՀ Վայոց ձորի մարզ` 1 հատ

ՀՀ Տավուշի մարզ` 8 հատ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2015
N 1565-Ն
Որոշում