Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0409.161215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015489

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2015 թվականի N 409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1, 4.2 և 4.3 կետերով.

i

«4.1 Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում Հանձնաժողովի կողմից սահմանված Պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան և ժամկետում:

4.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել և վերակնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ սպառողի նախաձեռնությամբ, եթե փոփոխվել են դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը կամ Պայմանագրում ամրագրված տեխնիկական հարաչափերը:

4.3 Սպառողի նախաձեռնությամբ Պայմանագրի վերակնքման կամ փոփոխման դեպքում վերջինս մատակարարին ուղղված դիմումի հետ պետք է ներկայացնի սույն կանոնների 13.2 կետի 1-ին և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Պայմանագրի վերակնքման դիմումը մատակարարի կողմից ուսումնասիրվում և սույն կետին համապատասխանելու դեպքում Պայմանագիրը վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

2) Կանոնների 13.2 կետի 2-րդ ենթակետից հանել «էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,» բառերը.

3) Կանոնների 13.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը, բացառությամբ` բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում` ավտոկայանատեղիների և վերելակների:».

i

4) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 28-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը.

i

5) Կանոնների 41-րդ կետը 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Եթե սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված են ենթասպառողներ, ապա հաշվարկվում է միայն սպառողի բեռին համապատասխանող տեխնոլոգիական կորուստը:».

i

6) Կանոնների 42-րդ կետում «6(10)» թվերը փոխարինել «0,4» թվով, իսկ «սպառողների» բառից հետո լրացնել «(բացառությամբ բնակչության)» բառերը.

7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.3 կետով.

i

«43.3 Եթե 6(10)կՎ և բարձր լարման սպառողի սպառած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրոնային հաշվիչով, որն իր հերթին ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ` ավտոմատացված համակարգ), ապա վերջինիս գրավոր դիմումի դեպքում, դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք տրամադրել տվյալ սպառողին վերաբերող մասով` մշտադիտարկման նպատակով: Ավտոմատացված համակարգի հիշողությանը մուտքի իրավունքի տրամադրման համար սպառողը մատակարարին վճարում է յուրաքանչյուր հաշվիչի համար 5000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):».

8) Կանոնների 46-րդ կետի «ա» ենթակետում «10» թիվը փոխարինել «15» թվով.

i

9) Կանոնների 46-րդ կետի «բ» ենթակետում և 48-րդ կետում «2-ական անգամ» բառերը փոխարինել «2 անգամ» բառերով.

i

10) Կանոնների 50-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրաէներգիայի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը:».

11) Կանոնների 58-րդ կետի 1-ին ենթակետում «38» թիվը փոխարինել «35» թվով.

i

12) Կանոնների 62-րդ կետի առաջին նախադասությունից հանել «և ստուգաչափման» բառերը.

13) Կանոնների 65.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«65.3 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը` իր էլեկտրասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքային սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) մատակարարը սպառողի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով սպառողին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը` այն ժամանակավորապես փոխարինելով այլ` առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը սպառողի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է սպառողի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում.

2) սպառողը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընքացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և չափագիտական մարմնի կողմից վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 12-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին.

3) այն դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, սպառողը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ.

4) այն դեպքում, երբ սպառողը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարն իրավունք ունի սպառողի նկատմամբ կիրառելու տույժ` վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցող ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում` դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի սպառողից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում` ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:».

i

14) Կանոնների 77-րդ կետում «20» թիվը փոխարինել «50» թվով, «2000» թիվը` «2500» թվով.

15) Կանոնների 77-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով.

«ժա) սպառողի դիմումի հիման վրա` Պայմանագրի վերակնքման` սույն կանոնների 4.1 կետով սահմանված ժամկետը:».

16) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 81-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին կետի 7-րդ ենթակետը` 2016 թվականի հուլիսի 1-ից, 14-րդ ենթակետը` 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.12.2015
N 409-Ն
Որոշում