Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 353 ՈՐ ...

 

 

040.0664.261099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 664

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 353 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թվականի մարտի 22-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Սպիտակ քաղաքի երկրաշարժի տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցույց տալու մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնության կարգով տրամադրված 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարն առնչություն չունի նախկին ԽՍՀՄ Արտտնտբանկում սառեցված միջոցների ապասառեցման հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից 1988 թվականի սեպտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ տրամադրված մարդասիրական օգնության օգտագործման ուղղությունների մասին» N 353 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվի միջոցների կառավարումից ստացված գումարների հաշվին, որպես երրորդ անձ, առաջնահերթ կարգով մարել «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության, «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները` 282,946,44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` նշված գումարը ձևակերպելով որպես «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերությանը մեկ տարի ժամկետով և տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով տրամադրված բյուջետային վարկ, իսկ 52,299,41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխանցված պարտքի մարմանը».

i

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 664
Որոշում