Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 15 ...

 

 

040.0038.290116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2016 թվականի N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

i

1) 57.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պարգևատրման չափը որոշելու համար համապատասխան մարմինը հիմք է ընդունում աշխատողի այդ մարմնում գնահատված կատարողականի արդյունքը (կատարողականի գնահատականը) և տվյալ ժամանակաշրջանի հիմնական աշխատավարձի չափը: Ընդ որում, նույն կարգով է հաշվարկվում նաև այն աշխատողների պարգևատրման չափը, որոնց պաշտոնի փոփոխությունը կատարվել է պետական իշխանության մարմնի աշխատակազմում:».

2) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«58. Պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Քայլ առաջին` հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.

 

ԿՊՖ

Գ = --------------------------------------------------------------

((Ա1 * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%).....+ (Աn * ԿԿԳ%))

 

որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աn-ը` տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:

Քայլ երկրորդ` պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ * 100 = Գ%):

Քայլ երրորդ` հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հետևյալ բանաձևով.

 

ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%) * Գ%»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2016
N 38-Ն
Որոշում