Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹ ...

 

 

040.0042.290116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2016 թվականի N 42-Ն

 

i

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի փոխհատուցումը տրամադրել որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծավալներին ու 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգին համապատասխան` 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2016
N 42-Ն
Որոշում