Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Ե ...

14.05.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.02.2016  -ից մինչեւ   14.05.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 30.04.2020 թիվ 687-Ն որոշում)

i

040.0054.010216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2016 թվականի N 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել էլեկտրոնային եղանակով փոխանակվող տեղեկատվության տեխնիկական նկարագրերի հաստատումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 29-ի

N 54-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության (այսուհետ` մաքսային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջև` պարտապանին պատկանող` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող գույքի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հարկադիր կատարման ծառայության կողմից պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, ինչպես նաև պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումները մաքսային ծառայություն են ուղարկվում մաքսային ծառայությունում ներդրված համապատասխան ծրագրի միջոցով` էլեկտրոնային եղանակով:

3. Մաքսային ծառայության կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները հարկադիր կատարման ծառայություն են ուղարկվում մաքսային ծառայությունում ներդրված համապատասխան ծրագրի միջոցով` էլեկտրոնային եղանակով:

4. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում են մաքսային ծառայության և հարկադիր կատարման ծառայության միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով:

5. ՈՒղարկվող և ստացվող տեղեկությունները պահպանվում են մաքսային ծառայության և հարկադիր կատարման ծառայության տվյալների շտեմարաններում: Հարկադիր կատարման ծառայության կառավարման էլեկտրոնային համակարգից պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, ինչպես նաև պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումները և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման կատարման վերաբերյալ ծանուցումները կարող են արտաբերվել ու տպագրվել հարկադիր կատարման ծառայության համակարգից` տպագրական ձևերին համապատասխան:

6. Հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանք դրվելու հետևանքով կասեցված գործարքի հետագա մաքսային ձևակերպումները թույլատրելու մասին որոշման ընդունման դեպքում մաքսային ծառայություն է ուղարկվում գործարքը թույլատրելու վերաբերյալ հաղորդագրություն:

7. Հարկադիր կատարման ծառայության և մաքսային ծառայության միջև տեղեկատվությունը փոխանակվում է իրական ժամանակում:

8. Հարկադիր կատարման ծառայությունը և մաքսային ծառայությունն ապահովում են տեղեկատվության անվտանգ փոխանակումը, ստացված տեղեկության նպատակային օգտագործումը, ինչպես նաև գաղտնիությունը` գործող օրենսդրությանը համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2016
N 54-Ն
Որոշում